Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Սերժի Վաչո անունով հայտնի Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ»-ին:
Նա մեր զրույցում պատմել է, թե ինչպես է Վաչագան Ղազարյանի կինն իրենից 40 միլիոն դրամ պահանջել կամ առաջարկել ինքնասպան լինել:
Արիստակեսյանի կողմից ենթադրյալ հափշտակության դեպքը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ: Այս դեպքի մասին հայտնի դարձավ միայն այս տարվա ամռանը, երբ ընկերությունում քննիչի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց խուզարկություններ իրականացնել թե՛ «Յանս» ակումբում եւ թե՛ Վաչագան Ղազարյանի բնակարանում:
Հայտնի դարձավ, որ հաշվապահի դեմ 2017 թվականին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը՝ որպես հափշտակված գումարի չափ նշելով 25 միլիոն դրամ:
«Յանս» ակումբի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի հետ զրույցը ստորեւ.
- Տիկին Սուսաննա, ձեզ մեղադրում են հափշտակություն կատարելու համար: Ընդունո՞ւմ եք առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ: Ի՞նչ դիրքորոշում ունեք:
- Առաջին իսկ օրվանից մեղադրանք է առաջադրվել ընկերությունից 25 միլիոն դրամ հափշտակելու համար: Տնօրենը (Սերգեյ Կարապետյանը հեղ,-) ինձ բացատրեց, որ գրել ենք այնքան, որ տունդ վաճառես տաս: Առաջին իսկ պահից Ռուզաննա Բեգլարյանը կանչեց իր աշխատասենյակ եւ ասաց, որ ես պետք է իրեն տամ 40 միլիոն դրամ: Կա՛մ պետք է 40 միլիոն տամ, կա՛մ պետք է ինքնասպան լինեմ, կա՛մ պետք է նստեմ: Ամուսինն էլ, ըստ կնոջ՝ ասել է՝ ես ե՛ւ պետք է նստեմ, ե՛ւ պետք է գումարը տամ: Իսկ Վաչագան Ղազարյանն ամուսնուցս պահանջել էր 20 միլիոն դրամ, տնօրենը գրել էր 25 միլիոն, Ռուզաննա Բեգլարյանը՝ 40 միլիոն: Վաչոն ամուսնուս ասել էր՝ եթե չտաք 20 միլիոնը, մեկա՝ տանելու եմ, հետո ստեղ-ընդեղ չասեք, որ գռուզիտ արեց տարավ:
- Ի սկզբանե, խնդիրն ի՞նչից էր առաջացել եւ որքա՞ն գումարի մասին է խոսքը:
- Ի սկզբանե, խնդիրն առաջացել է 80 հազար դրամի վերաբերյալ կտրոնից: Դրամարկղս ստուգելուց տեսա, որ 80 հազար դրամ պակասում է, դա Վաչագան Ղազարյանի կերածի գումարն էր, ինքը սովորաբար իր պատվիրված սննդի համար չէր վճարում։ Սովորաբար ինձ ընդհանրապես չեն տալիս գումարը, այն միշտ մնում է մենեջերի մոտ: Տնօրենը իմանալով, որ ես հաճախակի մոռանում եմ, բերեց գումարը, ժամը 5-ի կողմերը տվեց, ես դրեցի կասսայի մեջ, դուրս եկա: Դրանից հետո ես կասսայից գումար եմ տվել ու մոռացել եմ ֆիքսել, երբ բացեցի կասսաս, տեսա՝ 80 հազար դրամը չկա, էդ կտրոնը ես ջնջեցի: Առաջին պահից ես չեմ էլ հրաժարվել, ասել եմ՝ ճիշտ է, ես կտրոնը ջնջել եմ, բայց ես կասսայից գումար չեմ վերցրել: Այսինքն՝ թեկուզ կտրոնը ջնջվել է, սակայն գումարը ամեն դեպքում մնացել է դրամարկղում, հետեւաբար չէր կարող դա յուրացում համարվել։ Ինձ ընդհանրապես չեն թողել ո՛չ խոսեմ, ո՛չ արտահայտվեմ, ո՛չ կասսայի ստուգում անեմ, ո՛չ ընդունում-հանձնում անեմ: Ոչ մի կերպ ինձ թույլ չեն տվել ես էդ հիմնարկը մտնեմ: Ռուզաննա Բեգլարյանն ինձ ասաց, որ ես իշխանության գլուխ եմ, տալու ես 40 միլիոն դրամ, քեզ սարքելու եմ բոմժ, քցեմ Ռուսաստանի քուչեքը: Եվ մենք ստիպված վաճառեցինք մեր տուն-տեղը, որպեսզի ես չհայտնվեի «Աբովյան» ՔԿՀ-ում: Մինչ օրս չի ապացուցվել ոչինչ: Քննիչ Դավիթ Կիրակոսյանը կատարել է պատվեր մինչեւ վերջին օրը: Իրենք ինձնից շորթել, կորզել են 40 միլիոն դրամ, սպառնացել են, որ ինձ եւ իմ երեխային կվնասեն, մենք ստիպված ճարահատյալ մեր ողջ ունեցվածքը ծախել ենք, տվել իրենց: Ո՛չ քննիչին, ո՛չ դատախազին չի հետաքրքրել՝ ինչի՞ համար է հայցը ներկայացված 25 միլիոն, բայց մեղադրյալը վճարել՝ 40 միլիոն դրամ: Ընդ որում, 25 միլիոն դրամի հափշտակությունը մինչ օրս չի ապացուցվել, դա լրիվ կեղծ է:
- Ովքե՞ր են սպառնացել վնասել ձեզ եւ ձեր երեխային:
- Ինձ սպառնացել են, որ եթե գումարը չտաս, ապա դու չգիտես՝ ինչ կլինի քո ու քո ընտանիքի հետ: Ինձ ասել է մեր աշխատողը եւ տնօրեն Սերգեյը, որ եթե գումարը չտաք, դուք շատ լավ գիտեք՝ ում հետ գործ ունեք:
- Տիկին Սուսաննա, ինչո՞ւ էին ձեր դեմ տրամադրված, չէ՞ որ դուք 2012թ.-ից աշխատում եք իրենց մոտ որպես հաշվապահ:
- Ես իրենց հետ շատ երկար եմ աշխատել, գուցե պատճառն այն էր, որ ես իրենց պատասխանել եմ, իրենք չեն սիրում, որ իրենց պատասխանում են: Ես իրենց ասել եմ, որ ես ոչինչ չեմ վերցրել եւ տալու ոչինչ չունեմ, իմ բառերից անմիջապես հետո ինքը պահանջեց կամ 40 միլիոն, կա՛մ ինքնապանություն, կա՛մ նստել: Տնօրեն Սերգեյ Կարապետյանը ինձ պարբերաբար նաեւ ասել է, որ Սերժի, Վաչոյի մասին հակաբաներ եմ խոսել, որը ձայնագրություններում կա, ասաց, որ անընդհատ ջնջում ենք, որ իրենք (Վաչագան Ղազարյանն ու նրա կինը,-հեղ.) չիմանան, որովհետեւ չես պրծնի իրենց ձեռքից:
- Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սկսվեցին «Յանսում» ստուգումները, դուք հեղափոխությունից հետո՞ եք նրանց դեմ ցուցմունք տվել, թե՞ առաջ:
- Մինչ այդ տվել էի ցուցմունքներ, ընթացք չէր ստացել, ապրիլին փորձաքննության եզրակացութունն էր ստացվել, որից պարզ երեւում էր, որ ես այնտեղից ոչ մի կոպեկ չեմ կորզել: Դրանից հետո, երբ իշխանափոխություն եղավ, ես սկսեցի բողոքներ գրել ե՛ւ պարոն Փաշինյանին, ե՛ւ ԱԱԾ տնօրենին, ե՛ւ արդարադատության նախարարությանը: Մի տարի, 4 ամիս քննիչ Դավիթ Կիրակոսյանը ոչինչ չէր արել, բողոքներից հետո նոր սկսեցին իրենք ինչ-որ քայլեր անել: Քննիչը ինձ բացատրեց, որ դրանից առաջ ինչ եղել եղել է հետայսու գործը կքննվի ազնիվ ձեւով: Մի տարի 4 ամիս տեւած նախաքննության ընթացքում ոչ հաշվապահական փաստաթղթերն էին առգրավում, ո՛չ համակարգիչները, իմ բողոքի հիման վրա նոր Դավիթ Կիրակոսյանն առգրավեց համակարգիչները: Խուզարկությամբ Ռուզաննա Բեգլարյանի բնակարանից հանել էին երեք հատ կոշտ դիսկ, որն իրենց համակարգիչների դիսկերն է եղել, որով եւ իրենք կեղծիք են արել, այսինքն՝ ուրիշ դիսկեր էին տվել նախաքննական մարմնին՝ իրականությունը թաքցնելու համար: Խուզարկությամբ նաեւ հայտնաբերվել է 40 միլիոնի ստացականը, որի մեջ գրված է իբրեւ վնասի հատուցում:
- Ձեր եւ Ռուզաննա Բեգլարյանի միջեւ առերես հարցաքննություն տեղի ունեցե՞լ է:
- Պահանջել եմ առերեսում, բայց մի տարի 4 ամիս հետո են առերեսել: Առերես հարցաքննության ժամանակ Բեգլարյանն առանց ամաչելու ասաց, որ ինձ չի ճանաչում: Մենք ունենք ձայնագրություններ, որտեղ ապացուցվել է իմ անմեղությունը: Կան նաեւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ տնօրենի եւ հաշվետարի հետ, մասնավորապես՝ տնօրենի հետ խոսակցություններում երեւում է, որ ես անմեղ եմ:
- Տիկին Սուսաննա, օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ «Յանսում» խոշոր չափի հարկային չարաշահումներ են հայտնաբերվել: Այդ մասին դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:
- Ես օպերատիվ խմբի հետ մասնակցել եմ ստուգումներին, տեղյակ եմ այդ ամեն ինչից: Ընկերությունը սեւով էր աշխատում, իրենք իշխանության գլուխ էին, հիմնարկությունում հարկային մարմինների կողմից ոչ մի անգամ ստուգում չի եղել: Ես ընդամենը աշխատել եմ «Սելենա» ՍՊԸ-ում՝ 230 քառակուսի մետրում, ամբողջ հիմնարկում գործունեություն իրականցրել են Ռուզաննա Բեգլարյանը եւ Սերգո Կարապետյանը, ես էնտեղ ընդամենը կատարող եմ եղել, ինձ ասել են՝ գումարները ընդունի, ես ընդունել եմ: Ռուզաննա Բեգլարյանը միշտ ասել է՝ մենք պատասխանատու չենք ոչ մեկին, ինչ ուզենանք՝ այն էլ կանենք:
- Այժմ ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Այս պահին գործը տեղափոխվել է ՀՔԾ, ես հուսով եմ, որ տեղի կունենա արդար քննություն եւ ես համոզված եմ, որ ես իմ անմեղությունը կապացուցեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT