Երևան
12 °C
Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ բողոքի քննությանն անցնելը պաշտպանական կողմը ինքնաբացարկ է հայտնում դատավոր Մխիթարյանին, թե ինչ հիմքով դեռ հայտնի չէր: Երեկ բողոքի քննությունը հենց այս պատճառով էր հետաձգվել: Երեկվա նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչն աննախադեպ երեւույթ էր:
Մինչ նիստի վերսկսումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ չեն, որպեսզի իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցի քննությանը մասնակցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ուղղակի տարօրինակ է, որ ինքը ներկա էր, մենք դեմ չենք, ճիշտ է, որ այսպիսի գործերով բարձր ներկայացուցչություն ապահովվի նաեւ մեղադրական կողմից»,- ասաց պաշտպանը:
Դիտարկմանը, թե նախորդ դատական նիստին գլխավոր դատախազի մասնակցությունը վկայում է արդյոք այն մասին, որ նրանք ավելի լուրջ են տրամադրված, Օրբելյանը պատասխանեց. «Դեռ առաջին օրվանից ենք մենք ընկալել, որ լուրջ են տրամադրվել: Իրականում ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ առնվազն տեղակալը ներկայացված լինեին խափանման միջոցի քննության առաջին իսկ օրվանից, տարօրինակ է, որ նոր են սկսել ներկայանալ, որովհետեւ ակնհայտ է՝ գործը բավականին բարդ է»: Նա նկատեց, որ ԶԼՄ-ներն են արձանագրել, որ գլխավոր դատախազն անգամ Հոկտեմբերի 27-ի գործով նիստին ներկայացված չի եղել եւ դա ըստ նրա, նույնպես որոշակիորեն տարակուսանք է առաջացնում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում դիրքորոշում էր հայտնել, որ Մարտի 1-ի գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ դա գիտի միայն դատարանը»,- մասնավորապես, ասել է Դավթյանը:
Մեր հարցին, թե երեկ դատարանում գլխավոր դատախազը արդյո՞ք նշել է այդ հիմքերից մեկը, Օրբելյանը նշեց. «Երեկ գործի, ըստ էության քննարկում դեռեւս տեղի չի ունեցել: Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետեւ եթե ինքը կարծում է, որ հիմքեր չկան ուրեմն՝ կալանավորման միջնորդության հետ կապված խնդիր կտեսնենք, կարեւորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ, թե ինչ կորոշի վերջում դատարանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT