ՀՀԿ շարունակում է տնտեսական թեմաներով մանիպուլյացիաները ոչ տնտեսագետների կողմից․ տնտեսագետ

ՀՀԿ-ն շարունակում է տնտեսական թեմաներով մանիպուլյացիաները ոչ տնտեսագետների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տնտեսագետ, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե եկամտային հարկի նվազեցումը չի տարածվում ցածր եկամուտ ստացողների վրա։

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով այսօր ասաց, որ ասֆալտին փռվելու ու պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքի առաջ ունենալով՝ միեւնույն է՝ խիզախել ու որոշել է ներկայացնել իր դիտարկումները՝ վարչապետի՝ օրեր առաջ արած այն հայտարարության մասին, ըստ որի՝ 300 հազար անձի աշխատավարձ բարձրանալու է։ Հովհաննիսյանն ասաց, որ խոսք է գնում եկամտահարկի իջեցման մասին, որ այն պետք է դառնա 23 տոկոս․

«Իմ համոզմամբ՝ էստեղ կա մեծ շփոթ։ Պետք է հասկանանք՝ իրականում ում աշխատավարձն է բարձրանալու, եւ ովքեր են կրկին մնալու անտեսված։ Վարչապետը մի քանի օր առաջ կրկին ասաց, որ 350 հազար աշխատող ճռռում է, որ պահի մյուս 800 հազարին։ Իրականում բարձրանալու է այդ 350 հազարի աշխատավարձը»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով, որ այսօրվա դրությամբ մենք ունենք մոտ 200 հազար քաղաքացի, ովքեր ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ եւ վճարում են 23 տոկոս եկամտահարկ, եւ վերջինի նվազեցման դեպքում իրենց աշխատավարձը չի բարձրանալու, իրենք նույն ձեւ շարունակելու են վճարել»։

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ իրականում 150 հազարից 2 մլն դրամ աշխատավարձ ստացողներն են փոփոխությունից հետո վճարելու 23 տոկոս եկամտահարկ, քանի որ հիմա իրենք 28 տոկոս են վճարում, իսկ էլ ավելի լավ վիճակում հայտնելու են նրանք, ովքեր 2 մլն դրամից ավելի են ստանում․ «Ի վերջո, անապահով խավի վիճակի բարելավում չի լինելու»,- ասաց Հովհաննիսյանը։

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը հակադարձում է Հովհաննիսյանին՝ ասելով, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 23% և չորս տարվա ընթացքում նվազեցնել մինչև 20%, եւ բոլորի համար սահմանվելու է 20% եկամտային հարկ, որն աննախադեպ ցածր դրույքաչափ է․

«1. Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 23% և չորս տարվա ընթացքում նվազեցնել մինչև 20%: Բոլորի համար սահմանվելու է 20% եկամտային հարկ, որը աննախադեպ ցածր դրույքաչափ է:
2. Այս տարվա հուլիսից նվազեցվել է պարտադիր կուտակային վճարի դրույքաչափը 2,5%-ով բոլոր աշխատակիցների համար, ինչը նշանակում է, որ բոլորի տնօրինվող եկամուտը արդեն բարձրացել է:
3. Այո, մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը չի նվազելու: ՀՀԿ իշխանության շնորհիվ է, որ 200.000 հոգի նման ցածր աշխատավարձ են ստանում, մեր նպատակը ոչ թե ամրագրել այդ խավին որպես աղքատներ և հարկերը նվազեցնել կամ արտոնություններ տալն է, այլ ստեղծել հնարավորություն ավելի բարձր եկամուտ վաստակելու:
4. Փոփոխությունների շնորհիվ բարձրանալու է նաև ԵՊՀ դասախոս Արփինե Հովհաննիսյանի աշխատավարձը»,- իր գրառման մեջ մանրամասնել է տնտեսագետը՝ հավելելով․

«Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանը, ով համարվում է ՀՀ օրենսդրության գիտակ, հերթական անգամ օգտագործում է ԵԿԱՄՏԱՀԱՐԿ տերմինը: Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում, այդ թվում Հարկային օրենսգրքում չկա ԵԿԱՄՏԱՀԱՐԿ տերմին, 2013թ հունվարի 1-ից Հայաստանում է գործում է ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ:
Սա էլ հո ձայն չի, չեք գտնում, մտեք www.arlis.am, Հարկային օրենսգիրքը կարդացեք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2759 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է