Երևան
12 °C
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային ստուգայցով եղել է մայրաքաղաքի մի շարք կրթամշակութային օջախներում: Տիգրան Վիրաբյանը նախ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ծանոթացել գործունեությանն ու ընթերցողների համար ստեղծված պայմաններին: Այս գրադարանից ամեն օր շուրջ 1500 ընթերցող է օգտվում: Էլեկտրոնային գրացուցակների ներդրված համակարգն ու գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը կիրառվում է գրադարանի բոլոր բաժիններում: Այսօր ընթերցողներին առաջարկում է նաև շուրջ 1 մլն 200 000 միավոր թվայնացված գրականություն, որը մատչելի է բոլորին՝ շուրջօրյա: Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ հաջողված այս փորձը պետք է ներդնել նաև մայրաքաղաքի մյուս գրադարաններում: Օգտվելով առիթից՝ փոխքաղաքապետը գրանցվել է գրադարանում: Տիգրան Վիրաբյանը տնօրենին առաջարկել է գրադարանում առկա գրականությունը տրամադրել նաև սահմանամերձ գյուղերի գրադարաններին:
Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում Տիգրան Վիրաբյանը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ մասնավորապես ջեռուցման, տանիքի վերանորոգման, հանդերձարանների ու դիմահարդարման սենյակների առնչությամբ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը:
«Լեփ-լեցուն դահլիճով ներկայացում ունեցող թատրոնը նման խնդիրներ չպետք է ունենա: Հրամցվող պատկերը, որ տեսնում եմ համացանցում և թատրոնում, տարբեր բաների մասին են վկայում: 360 տեղանոց դահլիճում 20 ներկայացում՝ դա նշանակում է 7000 հանդիսատես»,- նշել է Տիգրան Վիրաբյանն ու հանձնարարել գրանցել խնդիրները, որպեսզի ըստ առաջնահերթության դրանց լուծումներ տրվեն:
Փոխքաղաքապետը նշել է նաև, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում արդեն մեկ շաբաթ շարունակ ընթացող ստուգումների վերջնական արդյունքի վրա ազդեցություն չունենալու համար ստուգայցը պլանավորվել է այնպես, որ ստուգումներն արդեն ամփոփման փուլում լինեն:
«Եթե այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնը ամենանվազագույն ջերմաստիճանի առումով չունի անհանգստություն, այդտեղ ցանկացած որակի ստեղծագործություն ծնվելու դեպքում չի կարող դրական արձագանք ակնկալել: Մենք այստեղ շատ ավելի զգուշավոր պիտի լինենք, որովհետև գործ ունենք փոքրիկ հանդիսատեսի հետ, հետևաբար, մեր պատասխանատվության զգացումն ավելի մեծ է»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:
Երևանի փոխքաղաքապետն այցելել է նաև թատրոնի շենքում գործող «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ, ուր շուրջ 900 երեխա է հաճախում: Տիգրան Վիրաբյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել խմբակների պայմաններին, երեխաների ընդունելության ու վարձավճարների կարգին, ինչպես նաև գրանցամատյաններին:
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ անակնկալ ստուգայցերի նպատակը խնդիրներին տեղում ծանոթանալն ու իրավիճակի ճիշտ գնահատումն է:«Մենք չենք ստուգում, որ խնդիր գտնենք, մենք ստուգում ենք, որ առաջ եկած խնդիրների համար լուծումներ առաջարկենք: Արդեն երկրորդ շրջայցն ենք կատարում և տեսնում ենք, որ պատահական ստուգայցերը, այսպես ասած, մեղմ չեն ընդունվում: Մենք խաբկանքների, կոսմետիկ լուծումներ տալու ցանկություն չունենք, մենք ընդամենը ցանկանում ենք առերեսվել իրական խնդիրներին»,- ընդգծել է փոխքաղաքապետն ու նկատել, որ այս ստուգումները նաև որոշակիորեն ազդակ կլինեն բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք աշխատում են քաղաքապետարանի ենթակայության ներքո:
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT