Երևան
12 °C
Ակտիվիստ Աննա Նիկողոսյանն ակցիա է իրականացրել՝ պահանջելով 10.000 դրամի հափշտակության համար մեղադրանքով (իրականում շորթված գումարը 4000 դրամ էր) դատապարտված Սիսիան քաղաքի բնակչուհի Հասմիկ Սարգսյանի գործի վերանայում:
«Պարո՛ն Զեյնալյան, այսօր հաց կերե՞լ եք, կու՞շտ եք:
Հասմիկն էլ էր հաց ուզում ուտել,
Փող չուներ, միջոցներ չուներ, աշխատանք-կրթություն չուներ, ոչ մեկը չուներ,
Բայց սոված էր, նրա խնամքի տակ գտնվող երեխաներն էլ էին սոված:
Ուստի գողացավ 4000 դրամ:
Պարոն Զեյնալյան, ձեր մեկ օրվա ընթրիքը արժե 4000:
Դուք կու՞շտ եք: Ընթրիքը ծամել եւ կուլ տալ ստացվու՞մ է:
Ինձ մոտ չի ստացվում,
Դրա համար եմ ձեզ այսպես դիմում:
Որովհետեւ արդարադատությունը Հայաստանում
Աչք է փակում աղքատության խնդրի վրա,
Աչք է փակում Եվրոպական դատարանի նախադեպի վրա:
4000-ի դիմաց 5 տարվա ազատազրկու՞մ:
Պարո՛ն նախարար,
Օրենքի լեզվով խոսել չի ստացվում,
Հանուն երեխաների կրկնակի շորթում արած աղքատ մայրը
Համարվում է ծանր հանցագործ,
Մինչդեռ իրական հանցագործները չեն փտում բանտում:
Աղքատությունը հանցագործություն չէ,
Երկրում աղքատություն ունենա՛լն է հանցագործություն:
Լա՞վ եք, պարոն նախարար,
Մարսեցի՞ք ընթրիքը, վաղը ի՞նչ կուտեք:
Աննա Նիկողոսյան
Ակտիվիստ, հետազոտող, ԵՊՀ դասախոս»
Տեղեկացնենք, որ Սիսիան քաղաքի բնակչուհի Հասմիկ Սարգսյանի 10.000 դրամի հափշտակության համար մեղադրանքով (իրականում շորթված գումարը 4000 դրամ էր) դատական գործի բողոքարկման գործընթացն ավարտվեց: ՀՀ Վճռաբեկ դատարանը հրաժարվեց քննության առնել Հասմիկ Սարգսյանի բողոքը: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի՝ 5 տարվա ազատազրկման մասին դատավճիռն ուժի մեջ պետք է մտնի:
ՀՀ դատական բոլոր ատյանները հրաժարվեցին ծայրահեղ կարիքից դրդված, իրեն եւ երեխաներին սովից փրկելու համար կատարված այս արարքը դիտարկել ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ հոդվածի սահմաններում, որով հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար: Հասմիկի նախկինում կատարած սննդի գողության հանգամանքը դատական ատյանները հրաժարվեցին հաշվի առնել որպես ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված արարք, որը պետության սոցիալական գործառույթների բացակայության պայմաններում միտում ունի կրկնվելու։ Ըստ էության, Հայաստանի արդարադատության համակարգն այս գործով քրեականացնում է աղքատ եւ ծայրահեղ կարիքի մեջ լինելը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT