Երևան
12 °C
Ինքս էլ, առաջին անգամ տեսնելով «10 հազար դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման են դատապարտել» վերնագիրը, մեղմ ասած զարմացա: Բայց, ինչպես միշտ, կա նաև մեդալի հակառակ կողմը․ ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների պահանջին՝ ընդունելու Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը։
Զեյնալյանը նախ պարզաբանել է, որ «խնդրագրի ընդունման պահանջը մտացածին է, քանի որ յուրաքանչյուր ամիս, եթե ոչ յուրաքանչյուր շաբաթ ներման բազմաթիվ խնդրագրեր ենք ընդունում՝ առանց ուղեկցվող ցույցերի և պաստառների ու, «Ներման մասին» օրենքի պահանջի համաձայն, դրանց ընթացք ենք տալիս: Հետևապես, ցույցի միջոցով հարցի բարձրացումը կարող է դիտարկվել որպես հակաքարոզչություն: «Ինչևէ, այս դեպքում ևս խնդրագրին ընթացք կտրվի նշածս օրենքի՝ ներման խնդրագրերը քննարկելու կարգը պահպանելով»,գրել է նա:
Նախարարի պաշտոնակատարը 4 երեխաների մոր գործին ծանոթանալուց հետո պարզել է, որ «արդարադատությունը ոչ միայն չի ոտնահարել քաղաքացու արժանապատվությունը, այլև վերջին դեպքից առաջ երկու տարբեր քրեական գործերով ամբաստանված Հասմիկ Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել»:
Այնուհետև հրապարակել է գործին առնչվող մանրամասներ՝ հատկապես այն մարդկանց համար, որոնք, ինչպես նշել է, միայն կարդացել էին վերը նշած վերնագիրը:
«Այսպես, 2015 և 2016 թվականներին Հասմիկ Սարգսյանը ազատազրկման է դատապարտվել գողությունների համար, որոնք կատարվել են բնակարան ապօրինի մուտք գործելով:
Առաջին արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի երեք ամիս ժամկետով, սակայն դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Երկրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել էր գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Այս արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը կրկին նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Բնակարան ապօրինի մուտք գործելով երրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել է նորից գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Ուստի, տրամաբանական է, որ վերոնշյալ արարքի վերաբերյալ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված դատավճռում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Հասմիկ Սարգսյանը «նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետևություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա ու կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը և դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը և 6 տարի ժամկետով ազատազրկմանը գումարել նախորդ երկու հանցագործությունների համար նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած ազատազրկման ձևով պատիժներից երեքական ամիսներ՝ այդպիսով վերջնական պատիժ սահմանելով 6 տարի 6 ամիսը։
Վերաքննիչ քրեական դատարանը ևս, հաշվի առնելով ռեցիդիվը, չի բեկանել դատավճիռը և ուժի մեջ է թողել պատիժը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Սարգսյանը կամովին հատուցել է վնասն ամբողջությամբ, հղի է, վատառողջ է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են և գտնվում են իր խնամքին, իսկ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով:
Իհարկե, բոլորս ենք ցավում, որ անչափահասները մնացել են առանց մոր խնամքի, բոլորս ենք ցավում, որ մեր երկիրը դեռ չի կարողանում արժանապատիվ աշխատավարձով աշխատանք ապահովել, բայց չէ՞ որ Հասմիկ Սարգսյանի կողմից գողացված այդ գումարներն ու սնունդը այդ ընտանիքների ու նրանց երեխաների միակ ապրուստի միջոցն էին: Հարց է առաջանում՝ աղքատությամբ արդարացված գողության արդյունքում ամբողջ ամսվա ապրուստից զրկված քաղաքացիները գուցե և՞ս պետք է գողություն անեին...
Ինչևէ, կա դատավճիռ, որը կատարման ենթակա է, իսկ ներման խնդրագրի միջնորդությունը ինչպես ասեցի, համապատասխան ընթացք կստանա»,- գրել է Զեյնալյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին Արդարադատության նախարարություն էին եկել քաղաքացիական ակտիվիստներ՝ ձեռքներին պաստառներ՝ «Պահանջում ենք ընդունել Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը», «Աղքատ լինելը հանցագործություն չէ...», «Արդարադատությունը չի կարող ոտնահարել արժանապատվությունը», «4000 դրամի համար 5 տարի», «Ձեր մեկ օրվա լանչն է 4000 դրամ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT