ՊՆ-ն փորձնական ծրագիր է իրականացնում Զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

04/12/2018 schedule14:25

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի վերաբերյալ:  

  1. ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
  2. Պատվիրատուն` ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը գտնվում է ք. Երեւան, Բագրեւանդի 5 հասցեում, ՀՀ կառավարության ծրագրին համապատասխան ՀՀ ԶՈՒ արդիականացման հանձնառության շրջանակներում նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով եւ անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում դաշտային պայմաններում եւ մարտական հերթապահության դիրքերում՝ ապահովելով սննդի բազմազանություն, որակ եւ անհրաժեշտ կալորիականություն՝ պահպանելով ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3–ի N 1456-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պարենային ապահովության կարգը եւ չափաքանակները։

Նշված նպատակի իրագործման համար կիրականացվի  փորձնական ծրագիր՝ միջինում 8000 զինծառայողների համար սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու, ինչպես նաեւ այդ ծրագրի տեխնիկական առաջադրանքի եւ ֆինանսական գնահատականի հստակեցման նպատակով։

 

  1. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
  2. Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի փորձնական ծրագրին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ.

1)  որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2)  որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչեւ մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության եւ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնց վերաբերյալ հայտը ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.

5)  որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

6)  որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Որեւէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կամ պաշտպանության ապահովման համար։

  1. Փորձնական ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող մասնակիցը պետք է բավարարի`

1) «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» որակավորման չափանիշին: Ընդ որում, համանման են համարվում մասնագիտական ծառայությունների մատուցման, ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման նախկինում (2015, 2016, 2017 եւ 2018 թթ) կնքված եւ կատարված պայմանագրերի առկայությունը,  որոնց կատարումն աշխարհագրական առումով ընդգրկել է առնվազն Հայաստանի Հանրապետության հինգ մարզերը:

Մասնակիցը համարվում է սույն ենթակետով նախատեսված որակավորման չափանիշին բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները։

2) «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշին։ Ընդ որում, բավարար են համարվում՝ (ա) 2015, 2016 եւ 2017 թթ հաշվետու տարիների համախառն եկամտի 3 մլրդ դրամ եւ ավելի հանրագումարը, (բ) ակտիվների ու պարտավորությունների հաշվեկշռային արժեքների տարբերության դրական մեծությունը։

Մասնակիցը համարվում է սույն ենթակետով նախատեսված որակավորման չափանիշին բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները։

3) «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշին։ Ընդ որում, բավարար են համարվում առնվազն 1000 անձի համար սննդի կազմակերպման գործընթացի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած նվազագույնը երեք մասնագետների առկայությունը ։

Մասնակիցը համարվում է սույն ենթակետով նախատեսված որակավորման չափանիշին բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները։

  1. Մասնակիցները փորձնական ծրագրին կարող են մասնակցել նաեւ համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Նման դեպքում`

            1)   հայտը ներառում է նաեւ համատեղ գործունեության պայմանագիր.

            2) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները (համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` սույն հրավերով սահմանված որակավորման պահանջներին)

            3)  մասնակիցները կրում են համատեղ եւ համապարտ պատասխանատվություն.

            4) համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող սույն փորձնական ծրագրին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):

            5) կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է եւ կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները։

  1. Փորձնական ծրագրի անցկացման ժամանակ մասնակիցներին կարող է հայտնի դառնալ կամ վստահվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, որի հրապարակումը (ցանկացած ձեւով) այլ անձի (այդ թվում` հարազատներին) կարող է առաջացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։          

 

III. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երեք օրացուցային օր առաջ պատվիրատուից պահանջելու սույն հայտարարության վերաբերյալ պարզաբանում։ Ընդ որում պարզաբանումը կարող է պահանջվել մինչեւ սույն կետում նշված օրվա ժամը 17:00-ն։
  2. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն բաժնով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ, եթե հարցումը դուրս է սույն հայտարարության բովանդակության շրջանակից։ Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին:

  3. ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
  4. Փորձնական ծրագրին մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է հայտ։
  5. Հայտը մասնակիցը պատվիրատուին ներկայացնում է փաստաթղթային ձեւով:
  6. Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան 10.01.2019թ., ժամը 11:00-ն:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ սույն կետով սահմանված ժամկետը լրանալը` ք. Երեւան Բագրեւանդի 5 հասցեով (ՀՀ ՊՆ ՆՏԱԴ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչություն)։ Նույն տեղից կարելի նաեւ ստանալ տեղեկատվություն փորձնական ծրագրի այլ մանրամասների վերաբերյալ ու ծանոթանալ պայմանագրի նախագծին[1]՝ պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվության առկայության եւ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման մասին պարտավորագիր ստորագրելու պարագայում։

  1. Հայտերը ստանում եւ հայտերի գրանցամատյանում գրանցում է` ՀՀ ՊՆ աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ Արտավազդ Սահակյանը։

  Հայտերը գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը եւ ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում եւ դրանք` ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են:

  1. Մասնակիցը հայտով ներկայացնում է`

1) իր կողմից հաստատված մասնակցության գրավոր դիմում` համաձայն հավելված N 1-ի,

2)փորձնական ծրագրի առաջարկվող նկարագիրը, որն առնվազն պետք է ներառի իրականացվող ներդրումները, ներդրումների ուղղությունները, ծառայության կազմակերպման եղանակը, փորձնական ներդրումային ծրագրի իրականացման ծառայության արժեքը (մեկ օրվա հաշվարկով մեկ զինծառայողի համար)՝ գնագոյացման կառուցվածքը, տեւողությունը, թափանցիկության եւ վերահսկողության մեխանիզմները, մշակված ճաշացուցակ (կերակրացուցակ)՝ համապատասխան ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3–ի N 1456-Ն որոշմանը եւ այլ առաջարկությունները,

3)համատեղ գործունեության պայմանագրի պատճենը, եթե մասնակիցները սույն ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով):

  1. Սույն հայտարարությամբ նախատեսված` մասնակցի կողմից կազմվող փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորված անձը: Եթե հայտը ներկայացնում է լիազորված անձը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:           
  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
  2. Հայտերի գնահատումը կատարվում է ըստ դրանց ստացման, իսկ արդյունքների ամփոփումը՝ մինչեւ 17.01.2019թ., ժամը 11:00-ին, ք. Երեւան, Բագրեւանդի 5  հասցեում։
  3. Հայտերի ամփոփումը ներառում է տեղեկատվություն ստացված հայտերի եւ գրանցամատյանում կատարված գրառումների մասին, ինչպես նաեւ հայտերի համապատասխանության վերաբերյալ։
  4. Բավարար են գնահատվում սույն հայտարարությամբ նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը: Հակառակ դեպքում նախաորակավորման հայտերը գնահատվում են անբավարար եւ մերժվում:
  5. Փորձնական ծրագրի իրագործումը կպատվիրակվի հայտերի գնահատման ու ամփոփման արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված մասնակցին:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել` ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի ԳՓՁ վարչություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2115 դիտում

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտատակ ընկնում․ Հակոբյան