Ընգեր Նիկոլն ո՞վ է, եւ ինչու՞ է գ-ով. Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

05/12/2018 schedule20:50

Նախագահ Արմեն Սարգսյանն օրը սկսեց «Սուտլիկ որսկան»-ով: Գյումրու տիկնիկային թատրոնում դիտեց ներկայացումը գյումրեցի երեխաների հետ, իսկ տնօրենի հետ զրույցում ասաց, որ գյումրեցի երեխաներն արժանի են, որ ավելի լավ դահլիճ ունենան, եւ ավելի հարմարավետ պայմաններում ներկայացումներ դիտեն: Դահլիճում ներկա երեխաներին տիկին Նունե Սարգսյանը հեքիաթի գրքեր նվիրեց:Այնուհետ Աբովյան փողոցով նախագահը գնաց Մհեր Մկրտչյանի թանգարան: Այս ատնը Ֆրունզն երբեք չի ապրել, ուղղակի սա Լենինականի «Ուստա Կարո» խաշարանն է եղել, որտեղ Մհեր Մկրտչյանը շատ  ե սիրել խաշ ուտել: «Երբ Ֆրունզիկն այստեղ խաշ ուտելու է եկել, երեխաներն իմացել, եկել, մեքենայի անիվները ծակել են, որ մի քիչ ավել մնա, իրենց էլ տեսնի»,-պատմեց թանգարանի տնօրենը: Այստեղ պատահական  մի լուսանկար գրավեց նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրությունը: « Ընգեր Նիկոլն ո՞վ է, եւ ինչու՞ է գ-ով»,-հարցրեց Սարգսյանը: Ընկեր Նիկոլը «Հին օրերի երգը» ֆիլմի հայտնի կերպարն է, իսկ  գրված է  գ-ով, որ ավելի գյումրիական շեշտադրում ունենա,-բացատրեց թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը:Ի դեպ, Թավշյա հեղափոխության օրերին հանրապետությունում հնչող «Նիկոլ, Նիկոլ վարչապետ» կարգախոսը Գյումրիում հնչում էր հենց Նիգոլ,Նիգոլ, անգամ պաստառներն էին այդպես գրվում: Նիկոլի գ-ն մեր գյումրվա բարբառային յուրահատկությունն է:Իսահակայանի թանգաանում եւս նախագահը ծանոթացավ եւ ցուցանմուշներին եւ առկա խնդիրներին: Խոստացավ  դրանք փոխանցել պատասխանատուներին: Այնուհետ նախագահ Սարգսյանը նոր ձեւաչափով հանդիպես լրագրողների հետ, խնդրեց Գյումրու զարգացմանը միտված առաջարկություններ ներկայացնել, նաեւ խոսեց իր առաջիկա քայլերից եւ նախաձեռնություններից: «Քաղաքական որեւէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ գործառույթը չէ: Իսկ այն խնդիրները, որոնք կառավարության հետ կապ ունեն, հենց նրանց ուղղեք»,-ասաց նախագահը: Նախագահն ասաց, ինչպես բոլորին է հորդորել հաճախ լինել Գյումրիում, այնպես էլ ինքն է սեփական օրինակով ցույց տալիս դրա կարեւորությունը: Մենք մեր միջոցով պետք է բացահայտենք Հայաստանը: Մեր օրինակով պետք է ներդնողներին ցույց տանք, որ Գյումրին շահավետ բիզնեսի համար ռիսկային չէ, այստեղ կան բոլոր նախադրյալները նաեւ զբոսաշրջության  զարգացման համար: Գյումրին Թբիլիսիից պակաս քաղաք չէ, սակայն ցավալի վիճակագրություն ունենք: Տարեկան 38.000 այցելու կա Գյումրի, իսկ Թբիլիսիում նրանց թիվը միլիոնով է հաշվվում: Գյումրին ոչ մի զբոսաշրջային փաթեթում ներառնված չէ: Խնդիր է նաեւ այն, որ Գյումրիում աշխատատեղեր բացողները տեղի աշխատուժն էժան են գնահատում: Խոսվեց նաեւ «Տարոն ավիա» ազգային ավիափոխադրողի հետ կապված խնդրից: Նախագահը խոստացավ հարցը բարձրացնել համապատասխան վայրում: Այցի ավարտին նախագաը ծաղիկներ է խոնարհել 88-ի աղետի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ եղել «Արեգակ» ներառական փուռ սրճարանում: Գյումրիում Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկությանը նախագահը նվիրաբերել է 6,000,000 ՀՀ դրամ՝ ծրագրերն ընդլայնելու համար։ Նշենք, որ այստեղ հաշմանդամություն ունեցողները բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7990 դիտում

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը