Երևան
12 °C
Դրսում դարձյալ ձմեռ է, օրացույցի վրա դարձյալ դեկտեմբերի 7-ը: Օրվա հիշողությունների ամփոփում է, վերապրում գրեթե բոլոր հայերի մոտ: Օրը սեւ-սպիտակ է ու թաց հատկապես Գյումրիում, Սպիտակում ու Վանաձորում: Այսօրվա ցավը համահայաստանյան է, ծայրահեղ աղքատության, անգործության, անուսում ու անապագա մնացածների, խեղված ճակատագրերի, կոտրված ապագաների, դժբախտացած կյանքերի օրն է:
30 տարեկան է արդեն աշխարհի հարյուրավոր երկրների համար սովորական թվացող աղետը, աշխարհի այս կամ այն անկյուններում երկրաշարժերը հաճախ են գրանցվում, ավերում են քաղաքներ ու գյուղեր, դառնում զոհերի պատճառ, բայց արագությամբ վրա հասած աղետի հետեւանքները նույնքան արագությամբ վերանում են ամիսներ, տարիներ հետո:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ավերածությունների պատճառ դարձավ Սպիտակում, Գյումրիում, Ստեփանավանում, ու Սպիտակից Գյումրի ճանապարհի գյուղական համայնքներում:
Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X` արտասովոր կործանարար էր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։
Երկրաշարժից ուղիղ 30 տարի է անցել, 30 տարում քաղաքներ ու գյուղեր են հիմնվում, իսկ ավերակ դարձած մի քանի բնակավայր այսքան տարի անց էլ մեր երկրում ընդամենը կիսակառույցներ ենու թիթեղյա տնակներ, որոնք թվում են արդեն հավերժական: Ներսում՝ որբացած կյանքեր են, մանկական աչքեր՝ ցրտի ու մթի, կեղտի ու հուսահատության մեջ ապրող, առնետների հետ ընկերացած:
Թիթեղյա դոմիկներում ապրողների համար կյանքը կանգնած է, առաջ չի շարժվում, օրվա հացի ու գոյության պայքար է, ապագայի հույսեր չկան:
30 տարի առաջ այս օրն արդեն եռուզեռի մեկնարկը տրված էր, առջեւում Ամանոր էր: Բայց 1989 թվականի Ամանորը չեղավ մյուսների նման: Գյումրեցուն վայել շռայլությամբ չբացվեցին առատության սեղանները, բաժակների զրնգոցնեով չազդարարվեց նոր գալիքի սկիզբը: Ամեն ոք իր օջախում գլխահակ, լուռումունջ, կսկիծը սրտում ու արտասուքն աչքերին բաժակ բարձրացրեց ու խմեց զավակի, ծնողի, քրոջ կամ եղբոր, ընկերոջ կամ հարեւանի, պարզապես հայի հիշատակի օղորմաթասը, աղոթեց ամեն մի վիրավորի, ամեն խեղվածի, հաշմվածի ու որբ դարձած ամեն մանկան համար:
30 տարի առաջ հազարավոր տնակներ հեղեղի նման լցվեցին Գյումրիի ու Սպիտակի փողոցները, 30 տարիների ընթացքում նեխեցին, փտեցին ու ավերակներ դարձան, բայց այնտեղ դեռ ապրում են:
Այդ թիթեղե խորանարդներում այսօր էլ կյանքն ընթանում է, դոմիկներում ապրում են, մեռնում, ծնվում, ամուսնանում ու նրանց բոլորին կապում է 88-ի սեւ թելը:
Տնակների` կենցաղային համարելը հանցանք թվացող պայմաններում ապրողների համար ժամանակի ընթացքում կյանքն ու ցավը բթացել, քարացել են, վերացել է անգամ հայի հպարտությունը, սոված փորին, ոտաբոբիկ ու անաշխատանք, զավակների անհեռանկար ապագայի մշուշում էլ ի՞նչ հպարտություն, հիմա նրանք աղքատ-հպարտներն են:
30 տարում նախագահներ փոխվեցին, կառավարողներ գնացին ու եկան, բայց աղետի գոտին այդպես էլ մնաց այնտեղ` իր տեղում` երկաթե պատերի ներսում, նեխած հատակով, կաթկթացող տանիքով, անջուր կամ անլույս, սառն ու անհրապույր դոմիկներում ապրող մանուկների աչքերի մեջ ու մանկության տակ:
Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, աղքատ ընտանիքների գերակշիռ մասը հենց աղետի գոտում են, քառորդ դար ու ավելի կյանքը մեռնում է ու իր հետ սպանում իր մեջ ապրողներին աղետի գոտում:
Նախորդ իշխանությունները աղետի գոտու դալուկ սերնդին մի ողջ մանկություն են պարտք մնացել, նրանց ծնողներին` երջանկություն ու մարդավայել կենցաղ, իսկ ներկա իշխանություններին հսկայական պարտավորություն են թողել՝ լուծել աղետի գոտու անլուծելի թվացող խնդիրը:
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT