Երևան
12 °C
MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին, գրում է Մեդիամաքսը:
MaxMonitor համակարգը 2018թ. նոյեմբեր ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.
1. Աննա Հակոբյան՝ ՀՀ վարչապետի տիկինը
2. Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
3. Զարուհի Փոստանջյան՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր
4. Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
5. Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար
6. Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր
7. Մանե Թանդիլյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
8. Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր
9. Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր
10. Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի տիկինը
11. Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր
12. Ռիտա Սարգսյան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը
136 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝
1. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ՝ 911 հիշատակում:
2. ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան՝ 851 հիշատակում:
3. ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց՝ 748 հիշատակում:
• Նոյեմբերի սկզբին լրատվամիջոցները հայտնեցին, որ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը: Լուրեր տարածվեցին, որ Աննա Հակոբյանը ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու համար Արթիկ է մեկնել ուղղաթիռով: Ավելի ուշ այդ լուրը հերքեց նրա մամուլի քարտուղարը եւ ասաց, որ նա Արթիկ է գնացել ավտոմեքենայով: Աննա Հակոբյանը մեկնեց Բերդավան՝ այցելելու Ադրբեջանում գերեվարված, Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Արմեն Սարգսյանը հյուրընկալեց Աննա Հակոբյանին, վերջինս ՀՀ նախագահին ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամի ծրագրերը: Աննա Հակոբյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում ուղեկցեց Նիկոլ Փաշինյանին: Փարիզից հետո վարչապետի տիկինը մեկնեց Մոսկվա եւ այնտեղ տեսակցեց սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին: Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպեց նաեւ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ: Հայտնի դարձավ, որ վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը կհամագործակցեն: Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հերքեց իրենց դստեր 20-ամյակի կապակցությամբ ճոխ խնջույքի մասին լուրերը: Աննա Հակոբյանը Մոսկվայում մասնակցեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Նոյեմբերի վերջին օրերից սկսած Աննա Հակոբյանը ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
• Նոյեմբերի սկզբին Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին եւ հրապարակեց կուսակցության թեկնածուների ցուցակը: Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակում էր: Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց հանցավորության աճի վերաբերյալ ՝ քննադատելով իշխանություններին եւ ոստիկանությանը: Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ շրջանառության մեջ դրված նախագծին, որով 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիր: Այդ նախագիծը շատ քննարկվեց որպես «խոպանչիների հարկման» նախագիծ, բայց օրեր անց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հերքեց նման նախագիծ ընդունելու մասին լուրերը: Նոյեմբերին վերջին օրերին մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ինչին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Արփինե Հովհաննիսյանը:
• Հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» դաշինքը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրի Լիլիթ Մակունցին: ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկեց մշակութային կրթության բարելավմանը միտված «ԴասA» ծրագիրը` ավագ դպրոցների աշակերտների համար: Հայտնի դարձավ նաեւ, որ որոշ կենսաթոշակառուների մուտքը պետական մշակութային հաստատություններ կլինի անվճար: Լիլիթ Մակունցը պարզաբանում տարածեց Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերի վերաբերյալ: Լիլիթ Մակունցը մամուլի ասուլիս ունեցավ եւ պարզաբանեց, թե ինչու հնարավոր չէր բալետի երիտասարդ արտիստի հուղարկավորությունը կզմակերպել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT