Եթե դու մինչեւ գլուխդ խրված ես կեղտի մեջ, ո՞նց ես ուրիշին ասում՝ վրադ փոշի է նստած. հարցում

Ազգային ժողովի համապետական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները քվեարկելու են հանուն իրենց պատկերացրած Հայաստանի՝ որոշելով առաջիկա 5 տարիներին երկրի անցնելիք ուղին, որդեգրած արժեքներն ու առաջնահերթությունները:

Երեւանի փողոցներում մեր հարցումները ցույց տվեցին, որ ընտրողների նախապատվությունները հստակ են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի առումով եւ բոլորը վճռել են, թե որ ուժի կամ թեկնածուի օգտին են քվեարկելու՝ մեկ-երկու բացառությամբ: Ընդ որում, նրանց կարծիքի ձեւավորմանը չեն նպաստել ո՛չ նախընտրական քարոզարշավը, ոչ էլ դրա շրջանակներում կազմակերպված աննախադեպ հեռուստաբանավեճը, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ու դաշինքների առաջին դեմքերը Հ1-ի եթերում հավասար հնարավորություն ունեին ներկայանալու հանրությանն ու նրա սիրտը գրավելու:

«Ամեն դեպքում՝ Նիկոլ: Նիկոլից էն կողմ աշխարհ չկա էլ: Վերջ: Նիկոլը մեր փրկիչն է: Մենք բոլորովս պիտի մեզ փրկենք: Պիտի պայքարենք կոռուպցիայի դեմ, պայքարենք, որ այսօր իշխանության չգան էն նախկին փող բաժանողները՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ», Հանրապետականի մասին խոսք չկա ընդհանրապես, մեկ էլ՝ «Օրինաց երկիր»: Մնացածը լավ է լինելու, մենք մեզնով կդզենք: Ստիպելով, եթե լավը չանեն: Մենք պիտի պայքարենք, որ անեն ու կպայքարենք մինչեւ վերջ»,- ասաց կնոջ հետ քայլող միջին տարիքի մի տղամարդ, հավելեց, որ հեռուստաբանավեճը նայելով՝ հիասթափություն է ունեցել. «Նայում էի ու հիասթափվեցի, որ Հանրապետականը մասնակցում էր՝ չունենալով իր ասելիքը: Ուղղակի ինքը դավադիր մտքեր ուներ: Իմ կարծիքն է: Հրահրում էր: Մյուսները բոլորը կիրթ էին»:

Մեկ այլ կին անցորդ նույնպես ասաց, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճի ընթացքում որեւէ բացահայտում չի արել: «Մինչ այդ արդեն ինձ պարզ էին բոլոր ուժերը: Ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար: Բանավեճը վատը չէր: Ինչպես ես գտնում եմ, որ «Իմ քայլը» պիտի հասնի հաջողության, նույնպես գտնում եմ, որ կհասնի հաջողության: Այնտեղ Հանրապետականը, իհարկե, դերասանություն էր անում: Դա իրենց գործն է: Իսկ նոր երիտասարդ ուժերին ես հաջողողություն եմ ցանկանում»,- ասաց նա: Մեկ այլ տղամարդ կարծիք հայտնեց, որ հեղափոխականներն արել են իրենց գործը եւ պետք է հեռանան: Բանավեճը հիմնականում արդարացրել է նրա սպասելիքները, եւ քաղաքացին կարծում է, որ ներկա իշխանությունները վտանգ են ներկայացնում երկրի համար: «Լիովին դրսեւորվեց Վիգեն Սարգսյանի կողմից արտահայտված գաղափարների կենսունակությունը, մասնավորապես՝ որ ներկա իշխանությունները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար: Այդ մտահոգությունները կան եւ որ, այո՛, ներկա իշխանությունները, լինելով միայն ժխտող, իրենց միսիան ավարտել են, բայց ցավոք սրտի սպասելիքներ կան, որ այս ընտրություններում այդ ժխտողները բավականին տեղ կունենան»,- նկատեց նա:

Մի քաղաքի ասաց, որ բանավեճը դիտելու հնարավորություն չի ունեցել, բայց մինչ այդ արդեն կողմնորոշվել է, թե ինչպիսին է լինելու քվեախցում իր արձանագրումը: «Մինչեւ ընտրարաշավն էի կողմնորոշվել՝ չորրորդ համար: Ընտրարշավը ոչինչ չփոխեց: Իմ կարծիքը ամրապնդեց»,- ասաց նա: Մեր հարցման հաջորդ մասնակիցը, որն ընտրական գործընթացին մասնակցելու է որպես դիտորդ, նշեց, որ առայժմ առաջնորդվել է բացասման սկզբունքով եւ առանձնացրել այն ուժերը, որոնց ընտրել չի պատրաստվում: Առայժմ տատանվում է երկուսի միջեւ: Կարծում է՝ մինչեւ քվեարկության օրը կհասցնի կողմնորոշվել:   

Մեր հաջորդ զրուցակիցը նույնպես հեռուստաբանավեճից հետո չի փոխել պատկերացումները դրան մասնակցած գործիչների ու վերջիններիս ներկայացրած քաղաքական ուժերի մասին. «Հետեւեցի ծայրից ծայր, երեք ժամից ավելի էր: Ամենատխուրն այն էր, որ ովքեր ինչ տպավորություն թողել էին, էլ ավելի խորացավ: Շատ լավ հարց տվեցին պարոն Ծառուկյանին (ես անձերի մասին չեմ խոսում, անձը այստեղ կապ չունի)՝ ինչու է ինքը քաղաքականությամբ զբաղվում: Անիմաստ բան: Հարուստ ես, բարեգործություն ես անում, բիզնեսդ լավ է, ամեն ինչ լավ է: Չէ՞ որ դու այդ հարցազրույցի ժամանակ ցույց տվեցիր, որ քաղաքական գործիչ չես: Բոլորովի՛ն չես: Ինքը ավելի խորացրեց այդ կարծիքը: Մյուսների համեմատ լավ մարդ է, բարի է, մյուսները գռփել են եւ ոչ մի կոպեկ չեն ծախսել, ինքը գոնե բարեգործություն անում է: Բայց քաղաքական գործիչ չէ: Այդ հարցազրույցը շատ կարեւոր էր, բոլորին դրեց իրենց տեղերում: Ցույց տվեց, որ Հանրապետականը պիտի գնա եւ 20 տարուց հետո նոր գա, ինչ-որ բան պահանջի: Ես որ Փաշինյանի տեղը լինեի, կասեի՝ ներողություն, այ երբ որ մենք 20 տարի կուտենք, կգռփենք, կքանդենք եւ ձեզ հետ համեմատելու կլինենք, նոր եկեք, համեմատվենք: Եթե մարդը սխալ է անում եւ զգում է, որ սխալ է արել, պիտի ինչ-որ նոր բան սկսելուց առաջ ասի՝ կներեք, սխալվել ենք, այլեւս չենք կրկնելու»:

Հավելելով՝ նա շարունակեց. «Եթե դու մինչեւ գլուխդ խրված ես կեղտի մեջ, ո՞նց ես ուրիշին ասում՝ վրադ փոշի է նստած կամ ո՞նց ես ուրիշին ասում՝ այ 20 տարի մենք շատ վատ ենք եղել, դու 7 ամիս է բան չես արել: Լկտիություն եւ ցինիզմ: Էդ քարտեզները, որ ցույց տվեցին... Երեկ էլ Աշոտյանը շատ լավ, սիրուն, գեղեցիկ խոսեց: Եթե միջի անձը կապիկ է եւ ցինիկ, ինչքան կուզի խելք ունենա եւ փայլուն գլուխ: Ավելի վատ: Ես միշտ ասել եմ՝ այն մարդը, ով չար սիրտ ունի եւ շատ խելք, ավելի վտանգավոր է, քան թե ով բարի սիրտ ունի եւ թող խելքն էլ մի քիչ քիչ լինի: Կարեւորը զրոյից են սկսել մարդիկ: Եթե ոչինչ չանեն, եթե ոչ մի բան չանի Նիկոլը եւ ժողովրդի խումբը, որ հավաքվել է, միայն սրանց հանելու համար արդեն պատմության մեջ մնացին: Միայն չուտելը, չգռփելը արդեն հրաշալի է: Ասում են՝ այ, կտեսնես: Բայց ինչ որ տեսնում ենք, այն չէ, ինչ-որ դուք եք արել: Մի ուրիշ վտանգ էլ կա, հանկարծ այս խոսակցությունը չդառնա Նիկոլի փառաբանություն, պաշտամունք: Ինքը պիտի սաստող եւ խելացի մարդիկ ունենա իր կողքին: Կեսարները, որ հատկապես պատերազմից հետո մեծ հաղթանակով էին գալիս, մի ստրուկ ունեին, որ կանգնած էր կողքին եւ անընդհատ ասում էր՝ դու աստված չես: Նիկոլին պետք են այդպիսի մարդիկ, որ կողքից ասեն՝ այս բանը սխալ ես անում: Բայց ինքը մեր երկիր կոչված նավը, որ գնում էր սուզվելու, դրել է ճիշտ ճանապարհի վրա: Ինքը խոսում է արդարությունից, ազնվությունից, մաքրությունից, անկաշառութունից: Աղոթքիս մեջ միշտ ասում եմ՝ Տեր Աստված, քանի որ արդարը դու ես միայն, այս խոսքերը, ժողովրդի այս զարթոնքը եւ մեր ազգին տար դեպի իրոք արդարություն, դեպի լույս, դեպի փրկություն, դեպի հրաշալի երկիր, որ մենք բոլորս երազել ենք»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6299 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով