Երևան
12 °C
Արտահերթ ընտրությունների լարված ու ինտրիգային քարոզարշավը մոտեցավ իր հանգրվանին: Ընտրողը վաղն ինքն իր հետ մենակ մնալու, քարոզարշավի լռության գերթանկարժեք մեկ օրն օգտագործելու հնարավորություն ունի՝ կողմնորոշվել, սրբագրումներ անել, թե քաղաքական ուժերից եւ նրանց կողմից առաջադրված թեկնածուներից ում օգտին արժե քվեարկել առաջիկա կիրակի: Թեեւ ընտրողներից շատերի համար էլ քարոզարշավը ոչ թե նոր հայտնագործությունների, այլեւ նախկին եւ ներկա իշխանությունների մասին իր իմացածը վերաիմանալու, վաղուց հայտնին վերահայտնագործելու միջոցառում էր: Արձանագրենք, որ անցած քարոզարշավի եւ դրան նախորդած շրջանի գլխավոր ինտրիգը ոչ թե ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու հարցն էր, քանի որ կարծեք ոչ ոք չի վիճակրում, որ այն լինելու է ներկայիս իշխանական ուժը, որքան կարեւոր մի հարցադրման՝ ո՞վ է լինելու հետհեղափոխական Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը: Այնպես որ՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունները լինելու են ոչ միայն եւ ոչ այնքան իշխանություն, որքան ընդդիմություն ընտրելու միջոցառում, որի բնույթից, որակից, «գույնից» եւ իշխանությանը իրապես հակակշռելու, եւ ոչ թե սիրաշահելու կամ գլխիկոր ծափահարելու կանխատրամադրվածությունից էլ մեծապես կախված է լինելու պետական կառավարման որակը, զարգացման տեմպն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունը:
Մասնավորապես վերջին 20 տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմության որակի եւ բնույթի մասին գնահատականները միանշանակ չեն եղել, առավել եւս՝ գովաբանական: Ընդդիմությունը պիտակավորվել է տարբեր մակդիրներով՝ «իշխանության կցորդ», «պսեւդո», «գրպանային», «աչքաչափով քննադատող» եւ այլն: Նման որակումներն իրենց մեջ օբյեկտիվ պատճառներ են թաքցնում, քանի որ, ինչպես գիտենք, նախկին գրեթե բոլոր խորհրդարանները ձեւավորվել են ոչ թե Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության տառին ու ոգուն համահունչ, բացառապես ընտրողի քվեի միջոցով, այլ այնպես, ինչպես կորոշեր «քաղաքական կյանքի ջոյստիկի» դերակատարում ստանձնած օրվա իշխանությունը՝ «տոկոս խփելու», քաղաքական դաշտը մոնոպոլացնելու, եւ դեպի իշխանություն տանող ճանապարհը «չերեզ» Մելիք-Ադամյան փողոց անցկացնելու եղանակով: Կարճ ասած՝ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներն ու հետեւապես՝ այդ արդյունքների հիման վրա խորհրդարանի տոկոսային բաշխվածությունը որոշվում էր ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այլեւ ահեղահունչ մեկ այլ հասցեում՝ Բաղրամյան 26-ում: Սա այն հասցեն է, որտեղով, ի տարբերություն Մելիք-Ադամյան փողոցի, անցնում էր նաեւ դեպի ընդդիմություն տանող ճանապարհը: Այստեղով անցած քաղաքական ուժերը հետագայում կամ քաղաքական «Բերմուդյան եռանկյունում» հայտնվելու վտանգի առաջ էին կանգնում՝ խորհրդավոր հանգամանքներում իրենց ընդդիմադիր կեցվածքը կորցնելու հեռանկարով, կամ էլ ստիպված էին լինում բավարարվել իշխանության հասցեին անպտուղ վայրահաչողի պիտակը վաստակելով: Անհերքելի է, որ մրցակցային քաղաքական համակարգերում որակյալ ընդդիմություն ունենալը պարտադիր շքեղություն է, որի կոնստրուկտիվ գործունեությունը ոչ միայն ողջունելի է, այլեւ համակարգի ճկունությունն ու դինամիկան ապահովող կարեւոր երաշխիք:
ՀՀԿ-ի մինիմում եւ մաքսիմում պլանը
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մասնավորապես ՀՀԿ-ն է, որ խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը լինելու եւ ընդդիմության դիրքերից հանդես գալու հայտ ներկայացրեց՝ հեգնելով ու կասկածի տակ առնելով հեղափոխությանը միացած քաղաքական ուժերի ընդդիմադիր օրիենտացիան: Ռեւանշի ձգտվող նախկին իշխանական ուժը այսպիսով փորձեց ցույց տալ, որ այժմ էլ ընդդիմություն դառնալու ճանապարհն է անցնում հանրահայտ Մելիք-Ադամյան փողոցով: Սակայն, դատելով քարոզարշավի հետագա շեշտադրումներից եւ ՀՀԿ-ականների «լայվերին» ի պատասխան հասարակական արձագանքներից, ՀՀԿ-ի մաքսիմում պլանը դարձավ ոչ այնքան ընդդիմության կարգավիճակում ԱԺ-ում հայտնվելը, այլեւ գործող կառավարության գործունեությունը բառիս բուն իմաստով սեւացնելը: «Սեւերի ու սպիտակների» մասին հայտնի արտահայտությունն այս կուսակցությունը ներմուծեց ոչ միայն իր քարոզչական հոլովակների գունապնակ, այլեւ ամբողջ քարոզարշավը կառուցեց հենց գունային այս կոնտրաստի տրամաբանության մեջ՝ առաջադրելով մտահոգ լինելու մի շարք պատճառներ: Քաղաքական այս ուժն իր «պարտիզանական» 4-5 հոգանոց «ջոկատով» գրոհի անցավ Ֆեյսբուքում՝ բանեցնելով գործող իշխանության բանակն «արյունաքամ» անելու մարտավարություն՝ եթե մենք «սեւ» ենք, իշխանությունը մեզանից «սեւ» է, եթե մենք վատն ենք, իշխանությունը մեզանից «բեթար» է, ոչինչ չի արել անցած յոթ ամիսների ընթացքում, մսխել, վատնել է մեր իշխանության օրոք ձեւավորված արտաքին քաղաքական կապիտալը: ՀՀԿ-ն զերծ չմնաց ԼՂ խնդրի, սահմանների ամրության շահարկումից, թեեւ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը մինչ քարոզարշավը հայտարարել էր, որ մասնավորապես Արցախի հարցի շահարկմամբ, իր խոսքով՝ «դիշովի պոպուլիզմով» չեն զբաղվելու: ՀՀԿ ցուցակի երրորդ համարը՝ Դավիթ Շահնազարյանը, հայտարարեց, թե իշխանական դաշինքին տրված ամեն մի ձայն կրակոց է Արցախի ուղղությամբ: Եթե ՀՀԿ-ի մաքսիում պլանը ընդդիմադիր ուժի կարգավիճակով խորհրդարան մտնելը լիներ, ապա այդ կուսակցությունն իր թանկագին ժամանակն ու էներգիան թերեւս պետք է ուղղորդեր ոչ թե իշխանության հասցեին թույն թափելուն եւ հանրության բացասական հույզերն իր նկատմամբ սրելուն, այլեւ իրեն յոթ ամիս առաջ մերժած նույն այդ հանրության հետ հաշտեցմանը: Այդ նպատակով արված առաջին ժեստը թերեւս պետք է լիներ սեփական սխալներն ընդունելն ու ժողովրդից հրապարակավ ներողություն խնդրելը, եւ նոր միայն քվե հայցելը՝ կոմպենսացնելու 20 եւ ավելի տարիների փոշիացված վստահությունը՝ կատարել չկատարված խոստումները, ավարտին հասցնել սկսված, սակայն կիսատ թողնված բարեփոխումները, միաժամանակ երաշխավորելով, որ ապագա խորհրդարանում լինելու է իշխանության հետ կոնստրուկտիվ մթնոլորտում աշխատելուն, վերջինիս հնարավոր վրիպումներից ու սայթաքումներից հետ պահելուն միտված ընդդիմադիր միավոր: Չէ՞ որ ՀՀԿ-ական տարբեր գործիչներ այս ողջ ընթացքում պնդում էին, որ իրենք, լինելով պետականամետ ուժ, ունենալով պրոֆեսիոնալներից բաղկացած թիմ, չեն կարող հետ քաշվել քաղաքական պրոցեսներից եւ տեսնել, թե ինչպես են իշխանության ղեկը ստանձնած անփորձ ու գիտելիքների պակաս ունեցողները երկիրը տանում ցնցումների ու վտանգում վերջինիս միջազգային հեղինակությունը: Սակայն ունենք այն, ինչ ունենք, եւ մնում է սպասել ընտրությունների արդյունքներին՝ արձանագրելու՝ արդյո՞ք մեծ թիվ են կազմում «հեղափոխված մտահոգները», ովքեր իրենց քվեարկությամբ կապահովեն կամ ընդհակառակը՝ կվիժեցնեն նախկին իշխանական ուժի ընդդիմադիր մուտքը խորհրդարան: Սպասենք Արմեն Աշոտյանի՝ դեկտեմբերի 9-ի գիշերը խոստացված անակնկալին:
Իսկ մինչ այդ արձանագրենք. հետհեղափոխական Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով հնարավորություն է ընձեռվել ունենալ նոր խորհրդարան, որտեղ իշխանություն ու ընդդիմություն ձեւավորելու պատասխանատու բեռը դրվել է ոչ թե կառավարական տարբեր հայտնի հասցեների ախորժակին ու քմահաճույքին, այլեւ բացառապես ընտրողի ուսերին: Ուստի, անչափ կարեւոր է ճիշտ ու ամբողջ ծավալով աշխատեցնել այդ ուսերի բոլոր մկաններն ու հյուսվածքները եւ սթափ ուղեղով, խելամտորեն իրականացնել հիշյալ «բեռի» փոխադրումը քվեախցիկից դեպի ԱԺ նիստերի դահլիճ:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT