Երևան
12 °C
Դիվանագիտության առանցքային կանոններից մեկը հռչակում է, որ պետությունների միջև հարաբերություններ հաստատելու հիմնական նպատակը բարեկամական, քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ կարգի փոխշահավետ կապեր հաստատելն ու զարգացնել է։ Դասագրքերը և հանրագիտարանները այսպես են սահմանում այդ երևույթը։ Իսկ իրականում համապատասխան համաձայնագիր կնքելուց առաջ երկրի ղեկավարը տասն անգամ ծանր ու թեթև է անում. իսկ ի՞նչ կտա դա իմ պետությանն ու ժողովրդին, քանի որ ցանկացած միջազգային գործարք իրականացնելը, ցանկացած ներկայացուցչություն բացելն ու պահելը մեծ ծախսեր և մարդկային ներուժ է պահանջում։
Այս գործառույթն առավել ևս ծանր է նորանկախ պետության համար, որը չունի փորձ, անհրաժեշտ ֆինանսներ և համապատասխան կադրեր։
Հայաստանը բացառություն չի կազմել։ Մեզ համար ամենամեծ խնդիրը անկախության առաջին տարիներին արտասահմանում դիվանագիտական ինֆրաստրուկտուրայի՝ դեսպանությունների և հյուպատոսությունների, ստեղծման հարցն էր, որը պահանջում էր ֆինանսներ, մեծ ֆիանսներ, ինչը Երևանը չուներ։ Իսկ արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Ռուսաստանը մեզ, ինչպես նաև նախկին հանրապետություններին, արեց հետևյալ առաջարկը՝ կամ մասնաբաժին ստացեք արտերկրում գոյություն ունեցող խորհրդային շենքերից, անշարժ գույքից և այլ ունեցվածքից, կամ էլ հրաժարվեք ԽՍՀՄ-ին ձեր ունեցած պարտքից։ Հայաստանի պարտքը կազմում էր ընդամենը 700 միլիոն դոլար։ Մենք ընտրեցինք վերջին տարբերակը՝ պարտքը չեղարկելը։ Բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ, սակայն կորուստն ահռելի մեծ էր։
Իսկ դժվարությունները, որոնք ունեցավ Հայաստանն արտերկրում իր ներկայացուցչություններն ստեղծելիս, զգացվում են առ այսօր։ Փորձի և ֆինանսների պակասը, առանձին դեպքերում գրեթե բացակայությունը, բացասական դեր խաղացին այդ կարևոր պետականաշինության գործընթացում։ Սփյուռքը ոչ ամեն տեղ կարողացավ համարժեք օգնություն ցուցաբերել հայրենի դիվանագետներին։ Տարբեր երկրներում, եղան տարբեր կարգի դժվարություններ հայկական կազմակերպությունների և անհատ բարերարների հետ։ «Երաժտությունը պատվիրում է նա, ով վճարում է»։ Ժողովրդական այս իմաստությունը կարծես հատուկ է ասված մեր դիվանագիտության այդ տարիների կայացման համար։
Օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններն իրենց խորը, վնասաբեր կնիքը դրեցին Հայաստանի դիվանագիտական ծառայության վրա։ Որպես հետևանք՝ հատկապես վերջին տասնամյակներում, արտաքին գերատեսչության համակարգում սկսեցին ծաղկել նեպոտիզմը (խնամիակալությունը), դիլետանտիզմը, քաղաքական նիհիլիզմն ու պրոֆեսիոնալ անտարբերությունը։ Տասնյակների հասան դեսպանների և այլ կարգի դիվանագետների երկիրը լքելու ամոթալի դեպքերը, որը հավասարազոր է հայրենիքի դավաճանությանը։ Ասպարեզ իջան գործարար մարդիկ, որոնք իրենց միջոցներով բացեցին դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դառնալով դեսպաններ և, բնականաբար, քաղաքական աշխատանքը ստորադասելով անձնական բիզնեսին։
Հայաստանի ԱԳՆ-ի աշխատակազմը, չգիտես ինչու, համարվում է պետական գաղտնիք։ Այն՝ որոշ ինֆորմացիայի համաձայն մոտ 300 մարդ է կազմում, ավել կամ պակաս, որը հավասար է միջին եվրոպական պետության արտգործնախարարության անձնակազմին։ Սակայն, նման ուռճացած կազմով անցած տարիներին Հայաստանի դիվանագիտական կորպուսը ի զորու չեղավ ինչպես որ հարկն է ապահովել արտաքին քաղաքանության իրականացումը։ Տասնամյակներ շարունակ մեր դիվանագիտական ծառայությունը եղել է պասիվ, կրավորական, ոչ արդյունավետ։
Հետո, ԱԳՆ-ն գործել է հանրային և պառլամենտական հաշվետվության և հսկողության բացարձակ բացակայության պայմաններում՝ գաղտնապահության արհեստական թանձր վարագույրի հետևում անջրպետելով իրեն հարկատուներից։
Ինչ հաշվետվության մասին կարող էր խոսք լինել, երբ Վարդան Օսկանյանի ժամանակներից ի վեր ԱԳՆ-ում վերացված է նախարարական կոլեգիան։ Հետևանքը նախարարի միանձնյա և միահեծան ղեկավարության հաստատումն էր համակարգում։ Բազմաթիվ դժգոհությունների շարքում հատկատես առանձնանում էր նախարարի և նրա մերձակա շրջապատի անվերջանալի ու «թանկարժեք» գործուղումների շարանն արտասահման, որոնք աչք էին ծակում դիվանագետների համեստ աշխատավարձների ֆոնին։ Քննադատության չէր դիմանում ընտրողական, «ա լա Բրեժնև» տիպի պարգաևատրումների պրակտիկան նախարարության համակարգում։
Նման արատավոր կազմակերպչական և կադրային քաղաքականությունը, դրան ավելացած հայեցակարգի բացակայությունը, չէին կարող իրենց անդրադարձը չունենալ դիվանագիտության աշխարհագրության վրա։
Զարմանք է առաջացնում Եվրոպայի տարածքով մեկ կողք-կողքի սնկերի պես աճած հայկական դեսպանությունների առատությունը։ Առանցքային պետությունների՝ Անգլիայի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի, Հունաստանի կողքին մենք ներկա ենք Հոլանդիայում, Դանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Ֆինլանդիայում։
Միթե՞ այդքան հարուստ ենք, որ այդչափ ներկայացուցչություններ ենք պահում։
Մինչդեռ, կարելի էր Սկանդինավյան երկրներում ունենալ մեկ դեսպանություն։ Սա ավելի տրամաբանական և շահավետ է, քան «հովհարային պրակտիկան»։ Անգամ կարելի էր մեկ հարկի տակ համատեղության կարգով ունենալ դիվանագետներ Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Մոլդովայի համար։ Համենայնդեպս այս ճանապարհով են փորձում գնալ ավելի հարուստ և մեծ երկրները։
Հիմա Եվրոպայից գանք Աֆրիկա։ Այստեղ, մենք ամենևին չկանք։ Զարմանալ կարելի է, բայց դա այդպես է։ Այստեղ կա ընդամենը մեկ հայկական դեսպանություն՝ Եգիպտոսում, որն ավելի շուտ արաբական, քան աֆրիկյան երկիր է։
(Հավանաբար, մեր արտգործնախարարները լսել են բժիշկ Այբոլիտի խրատը երեխաներին. «Չգնաք Աֆրիկա զբոսնելու, Աֆրիկայում շնաձկեր կան, Աֆրիկայում գորիլաներ կան, Աֆրիկայում մեծ ու չար կոկորդիլոսներ կան, նրանք ձեզ կկծեն»։
Կամ էլ, երբ մեր մեծահարուստներն իրենց «տակ երկիր են ջոկում» հավանաբար, նախընտրում են Եվրոպան, այլ ոչ թե Աֆրիկան, կամ ծայրահեղ դեպքում Պարսից ծոցի երկրները։
Ի դեպ, ելցինյան Ռուսաստանը մի պահ անտեսեց Աֆրիկան, և կորցրեց այն։ Սև աշխարհամասում հայտվեց Չինաստանը, որն այսօր միլիարդներ է քամում այնտեղից՝ ձեռք բերելով նրա ընդերքի 15 %-ը)։
Եթե մենք, ինչ-ինչ նկատառումներով ժամանակին հրաժարվեցինք դեսպանություն ունենալ Թել-Ավիվում և զրոյական մակարդակի վրա պահեցինք հայ-իսրայելյան հարաբերությունները, ապա միանգամայն տրամաբանությունից անդին է Աֆրիկան անտեսելը։
Մայրցամաք իր 30,3 միլիոն կմ² տարածքով, միլիարդից ավել բնակչությամբ և անսահման հարստությամբ։ Միթե՞ մեր դիվանագետները չգիտեն, որ այստեղ աշխատելը շատ առումներով ավելի շահավետ է, քան այլուր։ Չմոռանանք, որ մուսուլմանական Աֆրիկայի հետ մեր հարաբերությունների կայացումն ունի կարևոր քաղաքական նշանակություն ևս։
Հայաստանում տեղի ունեցող խորքային փոփոխությունները չեն կարող իրենց մեջ չներառել արտաքին քաղաքականության ոլորտը։ Դրա վկայություններից մեկը, բարեբախտաբար, հանդիսացավ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիան, որի շրջանակներում հնչեցին հայ-աֆրիկյան հարաբերությունների զարգացման ազդանշաններ։ Ֆորումի կարևորությունը կայանում էր նաև նրանում, որ Հայաստան ժամանեցին աֆրիկյան մայրցամաքի մի շարք լիդերներ։
Այդ օրերին էր, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ հանդիպման ընթացքում համոզմունք հայտնեց, որ «ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու կազմակերպության անդամ հանդիսացող աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում և կնպաստի համագործակցության զարգացմանն ու խորացմանը»: Իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ «աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարեւոր առաջնահերթություններից է, եւ հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ»:
Հանրապետությունում ընդհանուր գաղջ մթնոլորտի և արտգործնախարարության ստագնացիայի տարիների մյուս անոմալիան կարելի է համարել մեր դեսպանության բացակայությունը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ բացի ամեն ինչից առակա է բավական մեծ և ձևավորված հայ համայնք։ Տարբեր տվյալներով՝ մինչև 60 hազար մարդ։ (Բայց դրա փոխարեն մենք դեսպանություն ունենք Վյետնամում։ Ինչու՞մն է բանը...)։
...Արդի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և միջազգային լարված հարաբերությունների պայմաններում Հայաստանի ներկա իշխանությունները որդեգրել են նոր քաղաքական կուրս։ Այդ քաղաքականությունը հռչակված է բազմավեկտոր, իսկ հիմքում՝ հայաստանակենտրոն։ Նման հավակնոտ ծրագրի հաջողությունը կախված է ոչ միայն ակտիվ, հավասարակշռված, մինչև վերջին դետալը մշակված և հղկված արտաքին քաղաքականությունից, այլև դրա գործիքը հանդիսացող դիվանագիտական ծառայությունից։
Իսկ նա ստացել է ծանր ժառանգություն։
Հուսանք ու մաղթենք, որ դրությունը կշտկվի և պետությունը կունենա իր նպատակներին համապատասխանող դիվանագիտություն։
Արման Նավասարդյան
արտակարգ եւ լիազոր դեսպան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT