Երևան
12 °C
Արդեն 8-րդ օրն է՝ Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է: Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին էկրան բարձրանալու նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծն է, որի ֆինանասավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է:
«Տատիկիս վարսերը» ֆիլմի համառեժիսոր եւ համապրոդյուսեր Հովհաննես Գալստյանի խոսքով՝ ֆիլմն արգելափակել է Ազգային կինոկենտրոնի կողմից բոլորովին վերջերս ստեղծված հանձնախումբը քննարկումներից եւ նոր կանոնակարգի նոր կետ մտցնելուց հետո:
Չնայած ինքնազգացողության որոշակի վատացմանն ու սրտխառնոցներին՝ Հովհաննես Գալստյանը դեռեւս չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Ավելին, երկու օրից՝ դեկտեմբերի 12-ին, ռեժիսորը մամուլի ասուլիս է հրավիրել, ասում է՝ ներկայացնելու է փաստաթղթեր, որոնք ամբողջովին կհերքեն կինոկենտրոնին:
«Ասուլիսին մասնակցելու են գործընկերները Գերմանիայից եւ Բուլղարիայից: Ասուլիսից հետո ես ավելի կոշտ քայլերի եմ անցնելու, ավելի թիրախային, բայց հիմա չեմ բացահայտի: Այս օրերի ընթացքում ես ինձ պասիվ էի պահում, որպեսզի նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր, որ կարծիք չստեղծվեր, թե կառավարության կամ իշխանության դեմ է»,-ասաց Գալստյանը:
Վերջինիս խոսքով՝ նոր կանոնակարգը կիրառվել է որպես գործիք, որով նախկինում հաստատված եւ արդեն պետական գումարներ ստացած ֆիլմի ֆինասավորումը կասեցվել է: Վստահեցնում է, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ կիրառվել է անօրինականություն:
Հովհաննես Գալստյանի պահանջն է, որպեսզի կինոկենտրոնը մինչեւ տարեվերջ տրամադրի խոստացված 55 միլիոն դամը: Ռեժիսորի խոսքով ՝ 5 միլիոն 600 հազար դրամ էլ պետք է տա մշակույթի նախարարությունը, որը ժամանակին Արմեն Ամիրյանն է հետ վերցրել արդեն հատկացված գումարի մի մասից:
Ըստ Գալստյանի՝ 2016 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը ստանձնել է պարտավորություն 2016-18թթ-ին իրենց ընկերության «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը բյուջեի մինչև 30%-ի չափով (88 մլն դրամ) ֆինանսավորում հատկացնելու մասին: 2016թ-ին ֆիլմին հատկացվել է 8 մլն դրամ։ 2017թ-ին՝ 15 մլն, որի մի մասը մշակույթի նախարարությունը հետ է վերցրել, ապա կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով 2018թ-ին հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից «Հայկական ժամանակ»-ին ներկայացրած պարզաբանման մեջ էլ նշվում է, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս Վարսերը» կինոնախագծը հանձնաժողովը մերժել է՝ հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա հրամանով հաստատված, ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը: Ըստ կանոնակարգի նոր կետի՝ «Նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթակա են մերժման»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պարզմաբանման համաձայն՝ Գալստյանի հայտի մերժման պատճառը հանդիսացել է այն, որ 2010 թվականին «Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ Պարալլելս ֆիլմպրոդաքշն ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի միջեւ կնքվել է «Լուսավոր շրջան» (Գաբրիել եւ Մարի, Սրբագրողը, Թողություն) կինոնախագծի արտադրության վերաբերյալ պայմանագիր՝ պետական աջակցություն հատկացնելու մասին:
Ազգայիին կինոկենտրոնի փոխանցմամբ՝ արտադրության ավարտը սահմանված է եղել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 700 մլն դրամ, որից կինոկենտրոնի ներդրման չափն է 93,4 մնլ դրամը, իսկ մնացած՝ 606,6 դրամը պետք է ապահովեր պրոդյուսերական ընկերությունը, որը չի արել:
Այսօր Հովհաննես Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ կինոկենտրոնի այն պատճառաբանումը, թե «Տատիկիս վարսեր»-ին գումար չի հատկացվել քանի որ «Թողություն» ֆիլմը անավարտ է մնացել՝ սխալ մոտեցում է:
Ազգային կինոկենտրոնը վստահեցնում է, որ Գալստյան-Ամիրյանի «գործարքից» ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել իրենց: Գալստյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ունի բավարար փաստաթղթեր. «Այն ժամանակ անհնար էր Ամիրյանից փաստաթուղթ ուզել, դա պետական գումար էր, որը նա ծախսում էր մեկ այլ պետական կարիքի համար: Ես կարծում էի, որ կոռեկտ չէր լինի, որպեսզի ես նախարարից փաստաթուղթ ուզեի»:
«Թողություն» ֆիլմի համար 125 միլիոն պետք է հատկացնեին, սակայն հատկացվել է 93, որից 40 հազարը Գալստյանն ուղղել է իր կնոջ՝ ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիասալուսնի ծովածոցեր» ֆիլմին: Չնայած նրան, որ ֆլմը վաղուց ավարտվել է, շուրջ 5 ամիս մեծ էկրաններից չիջնելով, գրանցել բավականաչափ հաջողություն, այնուամենայնիվ, «Թողություն» ֆիլմը կիսատ է մնացել, ինչն էլ այսօր հիմք ընդունելով՝ Ազգային կինոկենտրոնը մերժել է ռեժիսորի նոր կինոնախագծի ֆինանսավորումը:
«Թողություն ֆիլմը մենք էլի կավարտեինք, պարզապես ֆիլմից երկու անձ մահացել է մեկ տարվա մեջ»,-ասաց Գալստյանը:
Վերջինիս խոսքով ՝ նախկին տնօրեն Գեւորգ Գեւրոգյանը խոստացել է հաջորդ տարվա օրենքով հատկացվելիք «Կիսալուսնի ծովածոցեր»-ին տրվող գումարն ուղղել «Թողություն» ֆիլմին, սակայն խոստումը չի պահել: Պատճառաբանել է, թե չի կարող պետական միջոցներից տրամադրել արդեն վերջացրած ֆիլմին: «Պետական կառույցը մեզ հերթական անգամ քցեց: Բայց դրանից հետո 2016 թվականին Կինոկենտրոնը նոր պարտավորություն է ստանձնել «Թողություն» ֆիլմի համար»,- ասաց Հովհաննես Գալստյանը:
Գալստյանից հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում մշակույթի նախարարությունը որեւէ առաջարկով հանդես չի՞ եկել, վերջինա ասաց՝ ո՛չ: «Ինձ այսօր այցելել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ մի այնպիսի քնձռոտ կառույց, ինչպիսին մշակույթի նախարարությունն է՝ հարկ չի համարել նախարարի օգնականով, խորհրդականով կամ արվեստի բաժնի որեւէ ներկայացուցչով որեւէ ձեւով մոտ գալ: Ամբողջ Հայաստանը գիտի, որ մշակույթի նախարարությունում ոչ պրոֆեսիոնալներ են, իսկ այս դեպքում իրենք ուղղակի տարրական հումանիստական արժեքներ չունեն»,- եզրափակեց Գալստյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT