Կինոկենտրոնը պարզաբանում է հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին գումար չտալու պատճառները

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայկական ժամանակ»-ին պարզաբանում է ներկայացրել, որտեղ նշում է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի ֆինանսավորման սառեցման պատճառները: Նշենք, որ Հովհաննես Գալստյանը «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի ֆինանսավորումը դադարեցնելու պատճառով դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ է:

Կինոկենտրոնը նշում է, որ հանձնաժողովի կողմից Գալստյանի հայտը մերժվել է՝ հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա հրամանով հաստատված, ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման կանոնակարգի 15-րդ կետը: Համաձայն կանոնակարգի՝ Նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթակա են մերժման:

Ստորեւ ներկայացնում ենք ազգային կինոկենտրոնի պարզաբանումն առանց խմբագրման.

«Հայտնում ենք, որ կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի կողմից Հովհաննես Գալստյանին տրվել է գրություն 13.11.2015թ. որում ասվում է, որ Կինոկենտրոնը պատրաստ է «Տատիկիս Վարսերը» կինոնախագծին աջակցել 2016-2017 թվականների ընթացքում եւ համատեղ ֆիլմարտադրության մեջ կատարել ներկայացված բյուջեի ընդհանուր ծախսերի մինչեւ 30 տոկոսի չափով ներդրում:

2016 թվականի մարտի 29-ին կնքվել է պայմանագիր «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին եւ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ՍՊ ընկերության միջեւ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համատեղ արտադրության վերաբերյալ: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 312 մլն ՀՀ դրամ, որից 23 մլ դրամը պետք է ֆինանսավորներ կինոկենտրոնը, իսկ 289 մլն դրամի չափով գումար պետք է ներդներ պրոդյուսերական ընկերությունը /պայմանագիրն առկա է/: Ըստ պայմանագրի ֆիլմի արտադրության ավարտման ժամկետն է՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

2017 թվականի դեկտեմբերին, երբ լրանում էր ֆիլմի պայմանագրային ժամկետը, Հովհաննես Գալստյանը դիմել է կինոկենտրոնին ֆիլմի արտադրության ավարտման ժամկետը երկարաձգելու խնդրանքով, ինչի վերաբերյալ կողմերի միջեւ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ ֆիլմի ավարտման ժամկետը սահմանվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ը:

Կինոկենտրոնը իր պայմանագրային պարտավորությունները ամբողջովին կատարել է, իսկ պրոդյուսերական կողմից փաստացի կատարված ներդրումների վերաբերյալ որեւէ հիմնավորում կինոկենտրոնում առկա չէ:

Ելնելով վերը ներկայացվածից ակնհայտ է, որ ֆիլմին հատկացվելիք որեւէ լրացուցիչ ֆինանսական պարտավորություն կինոկենտրոնը չի կրում եւ անհիմն է Հովհաննես Գալստյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հրաժարվել է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից:

2018 թվականին Հովհաննես Գալստյանը դիմել է նախագծերի հայտերն ուսումնասիրող հանձնաժողովին «Տատիկիս վարսերը» ֆիլմի լրացուցիչ ֆինանսավորում ստանալու նպատակով: Հանձնաժողովի կողմից Գալստյանի հայտը մերժվել է հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 17-ի թիվ 116-Ա  հրամանով հաստատված, ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման եւ ֆինանսավորման» կանոնակարգի 15-րդ կետը՝ այն է «Նախկինում պետական աջակցություն ստացած եւ պայմանագրային պարտավորությունները չկատարած ֆիլմարտադրողների կողմից ֆիլմի նախագծերի հայտեր ներկայացվելու դեպքում դրանք ենթական են մերժման»:

Հովհաննես Գալստյանի հայտի մերժման պատճառը հանդիսացել է այն, որ 2010 թվականին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի միջեւ կնքվել է «Լուսավոր շրջան» (Գաբրիել եւ Մարի, Սրբագրողը, Թողություն) կինոնախագծի արտադրության վերաբերյալ պայմանագիր՝ պետական աջակցություն հատկացնելու մասին: Արտադրության ավարտը սահմանված էր 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 700 մլն դրամ, որից կինոկենտրոնի ներդրման չափն է 93,4 մնլ դրամը, իսկ մնացած՝ 606,6 դրամը պետք է ապահովեր պրոդյուսերական ընկերությունը:

2010-14 թվականների ընթացքում կինոկենտրոնի կողմից ֆիլմին ֆինանսավորվել է ըստ տարիների: Կինոկենտրոնն իր պայմանագրային պարտավորությունները կատարել է ըստ տարիների՝

2010թ. 1,5 մլն դրամ, 2011թ. 15,9 մլն դրամ, 2012թ. 34,0 մլն դրամ, 2013թ. 18,0 մլն դրամ, 2014թ. 24,0 մլն դրամ, ընդամենը՝ 93,4 մլն դրամ:

Կինոկենտրոնն իր պայմանագրային պարտավորությունները «Լուսավոր շրջան» Թողություն ֆիլմի ֆինանսավորման մասով կատարել է, սակայն «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ-ն մինչեւ օրս ֆիլմը չի ավարտել: Խնդիրը բարձրաձայնվել է 2017 թվականի օգոստոսից, երբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանը: Վերջինիս կողմից ստեղծվել է հանձնաժողով խնդրի վերաբերյալ եւ Գալստյանից պահանջվել բացատրություն ու նկարահանված նյութեր:

Վերջինս միայն 2018 թվականի հունիսի 5-ին ներկայացրել է գրավոր բացատրություն, որտեղ բազմաթիվ պատճառների հետ միասին նշում է շատ կարեւոր մի փաստ, որ Թողություն ֆիլմին տրամադրված 93,4 մլն դրամից 40 մլն դրամ գումարը Գալստյանը Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ բանավոր համաձայնության գալով, ուղղել է նույն ժամանակահատվածում, նույն ընկերության կողմից կինոկենտրոնում իրականացվող ռեժիսոր Մարինե Զաքարյանի, «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի արտադրությանը:

Վերոգրյալի վերաբերյալ կողմերի միջեւ կնքվել է «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմին աջակցելու մասին պայմանագիր: Ֆիլմի ընդհանուր բյուջեն 88,0 մլն դրամ է, որից կինոկենտրոնի աջակցությունը 15,0 մլն դրամ է: Նշենք նաեւ, որ այս պայմանագրի շրջանակներում կինոկենտրոնը եւս որեւէ պարտավորություն չի ունեցել:

Պետք է նշել կարեւոր փաստ, որ Հովհաննես Գալստյանի բացատրության մեջ նշված 40,0 մլ դրամի իր կողմից կատարված վերաբաշխումը ոչ մի հիմնավորող փաստաթղթով չի կարգավորված: Կինոկենտրոնում առկա բոլոր ֆինանսական փաստաթղթերով պարզ երեւում է, որ 2010-ից 2014 թվականների ընթացքում ներկայացվել են ֆինանսական հաշվետվություններ եւ կատարվել են վճարումներ բացառապես «Լուսավոր շրջան» «Սրբագրողը» ֆիլմի վերաբերյալ 93,4 մլն դրամի չափով:

Այսինքն՝ բացի նրանից, որ «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից խախտվել են պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում պետական բյուջեից հատկացված 93,4 մլն դրամ գումարի դիմաց չունենք ավարտուն ֆիլմ, ունենք ընդամենը 17 րոպե նկարահանված նյութ եւ բացահայտվել է նաեւ, որ ներկայացված հաշվետվությունները արժանահավատ չեն:

Ինչ վերաբերում 2017թվականին կինոնախագծին հատկացված 23 մլն դրամի մի մասից (5 մլն) ՀՀ մշակույթի նախարարության կողմից հետ վերցված գումարներին, ապա հայտնում ենք ձեզ, որ ասվածը հիմնավորող փաստաթուղթ չկա, այդ մասին մենք տեղեկացել ենք միայն Հովհաննես Գալստյանի նամակներից»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3818 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում