Երևան
12 °C
Դերասանուհի, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն այն արվեստագետների շարքում է, որոնք երբեք անտարբեր չեն մնացել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների եւ նոր ձեւավորվող կառավարությունից սպասելիքների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Լալա Մնացականյանի հետ:
- Տիկին Մնացականյան, նախընտրական շրջանում ասել էիք, որ չեք կարծում, թե գտնվեն մարդիկ, որոնք կնախընտրեն այն ռեժիմը, որը մերժել են: Ընտրությունների այս արդյունքները ձեզ համար սպասելի՞ էին:
- Անկեղծ ասած, մտածում էի, որ Հանրապետականն ավելի շատ ձայն կհավաքի: Չմոռանանք, որ նրանց շարքերում բազմաթիվ «աշխատողներ» կային, ովքեր շանտաժով եւ այլ ձեւերով խաղում էին մարդկանց հետ: Ամեն դեպքում, ես իսկապես չէի ցանկանա, որ խորհրդարան անցներ մի ուժ, որը 20 տարի մտածել է, թե ինչպես անի, որ այս երկիրն ամայացնի: Ասեմ ձեզ, որ նման մտավախություն ինձ մոտ միշտ կար: Հաճախ էի գնում արտասահման ելույթների, եւ այնտեղ էլ միշտ այդ հարցը բարձրացնում էի, որ մենք կանգնած ենք 29 հազար քառակուսի կիլոմետրը կորցնելու շեմին: Մենք կապրեինք այստեղ, իսկ թե որպես ժողովուրդ կապրեինք, թե՝ ինչ-որ մի ուրիշ ժողովրդի ծառա՝ դա պարզ չէր: Նրանց վարած քաղաքականությունը միտումնավոր էր, թե՝ պարզապես տգիտության հետեւանք՝ հիմա չեմ կարող ասել: Այսօր էլ ես իրենց վրա չեմ չարախնդում: Պարզապես, երբ մարդն ազատվում է մի բանից, ա՛յ այդ թեթեւությունն ունեմ, թեթեւություն, բայց ոչ չարախնդություն, երբե՛ք: Այսպիսի մի ասացվածք կա՝ ճանճը մի բան չի, բայց որ ընկավ ճաշի մեջ, ամբողջ ճաշը կփչացնի: Նրանք մարդիկ էին, ովքեր իրենց միտումներով անազնիվ էին, ովքեր կարողացան գռփել ու թալանել, կարողացան մարդկանց առնել, ծախել, վախեցնել....
- Նոր իշխանության ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն է՝ ըստ ձեզ:
- Եթե մենք հասկանանք, որ բոլորս ենք պատասխանատու այս երկրի ճակատագրի համար, կարծում եմ՝ դա կլինի մեր ձեռքբերումը: Շատ է լինում, երբ ասում են՝ դե, հիմա նշանակել են, թող աշխատի, բայց նա իր հերթին է աշխատելու, դու քո հերթին, մենք՝ մեր: Մենք բոլորս պետք է կառուցենք այն՝ ինչ քանդվել է: Երբ տունը քանդվում է, ընտանիքի անդամները մեկը մյուսին չեն մեղադրում, այլ փորձում են ելք գտնել:
- Վերջին շրջանում մտավորականության կողմից շատ քննադատվեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Տեղի՞ն են այդ քննադատությունները, թե՞ ոչ:
- Այս անցումային շրջանում, իհարկե՝ թիրախայինը մշակույթն է: Իհարկե, այն կհայտնվեր այս վիճակում: Մշակույթի նախարարը պետք է լինի շատ թրծված: Նա իր անելիքները շատ հստակ պետք է իմանա, իսկ հստակ իմանալու համար շատ լավ պետք է իմանա մշակույթը, թատրոնը: Այսօր մշակույթը ատամներով պահում են անհատները: Եթե մշակույթը չունեցավ պետական հովանավորչություն, այն շատ տխուր վիճակում կհայտնվի: Մշակույթը մեր երկրում հիմա ամենաթիրախայինն է: Մեր մշակույթը հիմա անպաշտպան է, մեզ պետք է մարդ, որը կպաշտպանի, եւ մենք կհամախմբվենք նրա շուրջը:
- Այս պարագայում նպատակահարմա՞ր է Մակունցի վերադարձը նախարարի իր պարտականություններին:
- Չեմ կարծում: Նա իր տեսակով կիրթ, գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց մշակույթի նախարարը ամուր, հաստատակամ եւ այդ ոլորտի բանիմաց մարդ պետք է լինի: Մարդ, որը իսկապես ցանկանա փրկել, օգնել, մշակույթի համար ինչ-որ բան անել: Մարդ, որն իր բոլոր ամբիցիաները կթողնի մի կողմ եւ սեւագործ բանվորի նման կլծվի գործին:
- Արժեքների վերանայման ակնկալիքներ ունե՞ք:
- Այո, իհարկե: Չէ՞ որ արժեհամակարգ է փոխվել: Անպայման պետք է լինի արժեքների վերանայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT