Ներքաղաքական լարվածության թուլացում ակնկալելը վաղ է. նոր իրավիճակի լույսն ու ստվերը

Եվ այսպես, խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են, ու կարելի է վստահաբար պնդել, որ վերջնական արդյունքները էապես չեն տարբերվելու դրանցից: Այսինքն՝ ապագա խորհրդարանի կազմը հայտնի է: Ի՞նչ ցույց տվեցին այդ արդյունքները, եւ ի՞նչ կարելի է արձանագրել արդեն այսօր:

  1. Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների հրապարակված արդյունքները բացարձակապես որեւէ մեկի մոտ որեւէ կասկած չեն առաջացնում: Այսինքն՝ լեգիտիմության առումով նոր խորհրդարանը որեւէ խնդիր չունի:
  2. Ընտրությունները շատ ավելի ինտրիգային էին եւ անցան շատ ավելի կոշտ առճակատման մթնոլորտում, քան խորհրդարանական նախորդ ընտրությունները, եւ դրանով հանդերձ՝ մասնակիցների թիվը մոտ 350 հազարով պակաս էր: Ակնհայտորեն սա խոսում է ոչ թե ընտրողների պասիվության, այլ այն մասին, որ նախորդ ընտրությունների ժամանակ բավականին «ակտիվ» են եղել Հայաստանից բացակայողները, այսինքն՝ տարիներ շարունակ այդ մասին խոսող ընդդիմադիրներն իրավացի էին:
  3. «Իմ քայլը» դաշինքը ստացավ մոտ տասը տոկոսով ավելի քիչ ձայն, քան Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է, որ մարդկանց մի մասն, այնուամենայնիվ ավելի մեծ ակնկալիքներ ուներ, քան կարողացան ապահովել նոր իշխանությունները: Սա, մեծ հաշվով, օրինաչափություն է, բայց իշխանություններն, այնուամենայնիվ պիտի որոշակի հետեւություններ անեն եւ թույլ չտան վարկանիշի հետագա անկում:
  4. ԲՀԿ-ն պահպանեց քաղաքական երկրորդ ուժի կարգավիճակը:
  5. «Լուսավոր Հայաստանը» երրորդ տեղի համար պայքարում հաղթեց Հանրապետականին՝ հիմնականում գրագետ քարոզարշավի եւ հեղափոխական արժեքների պաշտպանության շնորհիվ:
  6. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն սպասվածից ավելի շատ տոկոսներ ստացան: ՀՀԿ-ն, չնայած կոշտ հռետորաբանությանն ու բացառիկ ինքնավստահությանը, սոցիոլոգիական ուսումնասիրությունների համաձայն՝ հազիվ 1,5 տոկոս ուներ, բայց ստացավ երեք անգամ ավելի շատ ձայն, ինչը վկայում է, որ այդ ուժն ,այնուամենայնիվ համակիրներ ունի, որոնց մեծ մասը, սակայն, «ամաչում է» հրապարակավ խոստովանել դա: Իսկ ահա ՀՅԴ-ն իր գրեթե 4 տոկոսանոց արդյունքի համար առաջին հերթին պարտական է համակիրների կայուն շրջանակին եւ գրագետ քարոզարշավին: Ամեն դեպքում՝ այս երկու ուժերը խորհրդարանից դուրս մնացին, կարելի է ասել, «ինքնախեղման» պատճառով: Ընտրական նոր օրենսգրքին կողմ քվեարկեին՝ երկուսն էլ կհայտնվեին նոր խորհրդարանում (ՀՀԿ-ն՝ որովհետեւ նոր օրենսգրքով անցողիկ շեմը 4 տոկոս էր, ՀՅԴ-ն՝ որովհետեւ միայն համամասնական ընտրակարգի դեպքում առավելություն կունենար):
  7. «Սասնա ծռեր» կուսակցությունը թեեւ նոր բեւեռ ձեւավորելու հավակնություններ էր դրսեւորում, սպասվածից պակաս ձայներ ստացավ, ինչը, թերեւս վկայում է մեր հասարակության քաղաքական պրագմատիզմի մասին:
  8. Ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները վկայում են, որ այդ ընտրակարգն, այնուամենայնիվ, հակաքաղաքական է: Կուսակցությունների գաղափարախոսությունները ներկայացնողները շատ դեպքերում ավելի քիչ ձայներ ստացան, քան պարզապես գոռգոռացողներն ու անձնական կապերն օգտագործողները:

Իսկ ի՞նչ մտահոգություններ կան՝ կապված նոր խորհրդարանի կազմի հետ: Հիմնական մտահոգությունները երկուսն են: Առաջին՝ նոր խորհրդարանի կազմն այնպիսին է, որ քաղաքական լրջագույն խնդիրների վերաբերյալ տեսակետների բախումներ հազիվ թե լինեն: Խորհրդարանում լինելու է մեկ իշխող ուժ եւ երկու «կառուցողական ընդդիմություն», ու վերջիններս ակնհայտորեն իրենց ընդդիմադիր լինելը պարբերաբար վերահաստատելու են հիմնականում սոցիալ-տնտեսական թեմաների շրջանակներում: Երկրորդ՝ քաղաքական այն ուժերը, որոնք չեն բացառում զինված պայքարի մեթոդներն անգամ ներքաղաքական գործընթացներում («Սասնա ծռեր, ՀՅԴ, հնարավոր է՝ ՀՀԿ «երկրապահական թեւ»), մնալու են խորհրդարանից դուրս՝ մի իրավիճակում, երբ արտաքին մարտահրավերները պահպանվում են, իսկ հաջորդ ընտրություններն անցկացվելու են հինգ տարի հետո:

Այնպես որ՝ ներքաղաքական լարվածության թուլացում ակնկալելը վաղ է:

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5855 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից