Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Լուսանկարում՝ ձախից՝ ընտրված գյուղապետ Ցոլակ Հակոբյանը, աջից՝ գյուղապետի պաշտոնակատար, պարտված թեկնածու Սերյոժա Առաքելյանը

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հոկտեմբերի 21-ին կայացած ընտրություններում գյուղապետի հաղթած թեկնածուն մինչ օրս չի ստանձնել իր լիազորությունները, եւ, հավանաբար, մինչեւ 2019 թվականի մարտի 14-ը չի էլ ստանձնի։ Բանն այն է, որ ներկա գյուղապետի պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվել, եւ նոր ընտրված թեկնածուն պետք է «սպասի»՝ ըստ ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը»։

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք համայքներում ու գյուղերում ՏԻՄ ընտրություններ էին՝ արտահերթ եւ հերթական։ Գեղակերտ համայնքի ղեկավարի ընտրությունները եղել են հերթական։ Այս ընտրություններում համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր հինգ թեկնածու, որոնց մեջ էր նաեւ համայնքը 14 տարի ղեկավարած, նախկին ՀՀԿ-ական Սերյոժա Առաքելյանը (վերջինս ՀՀԿ-ի շարքերը լքել է թավշյա հեղափոխությունից հետո -հեղ․)։

Այս ընտրություններում հաղթել է Ցոլակ Հակոբյանը, նրա օգտին քվեարկել է 502 ընտրող, իսկ Սերյոժա Առաքելյանը պարտվել է՝ ստանալով 277 քվե։ Մյուս թեկնածուները՝ Արման Ստեփանյանը, Վարդան Կարապետյանը եւ Արկադի Բարսեղյանը, համապատասխանաբար ստացել են 295, 95 եւ 70 քվե։ Գեղակերտում ընտրելու իրավունք ունեցող 2112 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1262-ը։

Արդեն դեկտեմբեր ամիսն է, սակայն ընտրված թեկնածուն՝ Ցոլակ Հակոբյանը, դեռ չի ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը։ Գյուղացիներն էլ անհանգստանում ու բողոքում են այս իրավիճակից, դիմել են անգամ ՀՀ կառավարություն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ մոտ հազար ստորագրությամբ պահանջելով իրենց ընտրած գյուղապետի լիազորությունների ստանձնումն ու այս խնդրի լուծումը։

Նախարարությունից էլ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ ստանձնելու վերաբերյալ ընտրված գյուղապետ Ցոլակ Հակոբյանի դիմումին ի պատասխան հայտնել են, որ ՀՀ Սահմանադրության եւ ՏԻՄ օրենքի հոդվածների համաձայն՝ գյուղապետը վաղաժամկետ չի կարող ստանձնել լիազորությունները․ անհրաժեշտ է կամ սպասել գործող գյուղապետի պաշտոնավարման ավարտին կամ վաղաժամկետ դադարեցնել գործող գյուղապետի լիազորությունները, եւ նոր՝ արտահերթ ընտրություն անցկացնել։ Նախարարությունն իր պատասխանում նշել է, որ գործող գյուղապետի պաշտոնավարման ավարտը մարտի 13-ն է։

Սակայն այստեղ հարց է առաջանում․ ինչպե՞ս է ներկա գյուղապետի պաշտոնավարման ավարտը մարտի 13-ը, եթե Գեղակերտ համայնքի ղեկավարի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 14-ին։ Եւ ինչո՞ւ են այս համայնքում ընտրություններն այս տարի անցկացվել հոկտեմբեր ամսին, եթե դրանք հերթական էին։

Ընտրված գյուղապետ Ցոլակ Հակոբյանի՝ ընտրությունների անցկացման ամսաթվի խախտման վերաբերյալ հարցին պատասխանել են, որ միանգամից հարմարեցնում են մյուս համայնքների ընտրությունների, Արմավիր եւ Էջմիածին քաղաքաների արտահերթ ընտրությունների օրերի հետ։

Ցոլակ Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ ինքն անհանգստանում է ոչ թե նրա համար, որ ուշ է ստանձնելու իր լիազորությունները, այլ որ ներկա գյուղապետը համայնքի բյուջեն ոչ նպատակահարմար է ծախսում․ «Այսօր էլ ավագանու նիստ կա, եկող տարվա բյուջեն են հաստատելու՝ մոտ 72 մլն դրամ, ու ոնց ուզեն՝ կհաստատեն։ Գյուղապետն էլ ինձ ասում է՝ իմ հավաքած փողերն են, մինչեւ վերջ ծախսելու եմ, նոր գնամ»,-պատմեց Հակոբյանը։

Նա նշեց, որ «ավագանու կազմում էլ Սերյոժա Առաքելյանի մարդիկ են» ու բյուջեն ինչի վրա ուզեն, դրա վրա էլ կծախսեն։

Գյուղապետի պաշտոնակատար Սերյոժա Առաքելյանը հակառակն է պնդում․ «Ես չեմ ծախսում բյուջեն, ավագանի կա, ավագանին է որոշում, կամ ինքն ով է, որ ասի՝ բյուջեն նպատակահարմար եմ ծախսում, թե՝ չէ։ Ավագանի կա, ավագանին հաստատում է։ Ես, որ եկել եմ, բյուջեն մինուս է եղել, հիմա էսքան բան եմ արել, կարող եք կարդալ, արեւային էներգիայով սնուցվող մարտկոցներ եմ դրել, էլի ասում են՝ ոչ նպատակահարմար է ծախսում»,-«Հայկական ժամանակ»-ին ասաց Առաքելյանը։ Մեր այն դիտարկմանը, որ Ցոլակ Հակոբյանն ու գյուղի բնակիչներից պնդում են, թե այդ արեւային էներգիայից սնուցվող մարտկոցներից առավել կարեւոր խնդիրներ կան համայնքում, Առաքելյանը պատասխանեց․

«Այսինքն՝ ի՞նչ խնդիրներ։ Հիմա սաղ աշխարհը դրան է գնում, ես էլ բոլոր խնդիրները հերթով լուծելով գալիս եմ ու եկել եմ։ Իսկ Ցոլակ Հակոբյանը, որ ասում է՝ ոչ նպատակահարմար, ուղղակի գյուղացիներին խոստումենր է տվել, որ դառնա գյուղապետ տարբեր հարցեր կլուծի, հիմա վախենում է, ուզում է շուտ գա, էդ բյուջեով լուծի»,-հավելեց պաշոտնավարող գյուղապետը։

«Հայկական ժամանակ»-ը Տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանից ճշտեց՝ Գեղակերտի բնակիչների բողոքները ստացե՞լ են, եւ ինչպե՞ս է ստացվել, որ ընտրությունների անցկացման օրը փոխվել է, ու հիմա 4 ամսից ավելի նոր ընտրված գյուղապետը չի կարող պաշտոնավարել, Բակոյանը պատասխանեց, որ ստացել են եւ հարցը քննարկման է դրված, մի քանի օրից պատասխան կլինի։ Կարեն Բակոյանը նաեւ նշեց, որ իրենք ստացել են Գեղակերտի մոտ հազար բնակչի ստորագրությունները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7734 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով