Երևան
12 °C
Երկու օրվա ընթացքում Ադրբեջանից ստանում ենք մտահոգիչ հայտարարություններ եւ ելույթներ: Կրկնակի մտահոգիչ է, երբ Հայաստանի իշխանությունը, վարչապետը, որը շատ է սիրում լայվեր մտնել, լռում է՝ իբր թե ոչ մի բան չի եղել։ Ֆեյսուքյան լայվի միջոցով այսօր նման կարծիք է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի այն հայտարարությանը, որ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հիմնական երաշխավորն է:
«Հասկանում եմ, որ նոր իշխանությունը զբաղված է Ազգային ժողովում պաշտոններ բաշխելով, բայց անվտանգությունն ավելի կարեւոր է։ Դեռ կհասցնեք պաշտոններ բաշխել։ Փաշինյանը Ալիեւին համարում է կիրթ եւ նորմալ անձնավորություն եւ խոսում է խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Դեկտեմբերի 17-ի իր ելույթում Ալիեւը չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից, ադրբեջանական բանակը համարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հիմնական երաշխավորը: Նա նշում է, որ ցանկացած խնդիր կարող է լուծել եւ պարծենում սպառազինությամբ»,- ասել է Շարմազանովն ու մեջբերել Իլհամ Ալիեւի խոսքը, ըստ որի՝ 2018թ. նախիջեւանյան օպերացիայի հետեւանքով ադրբեջանական զինուժի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 000 հեկտար հող:
Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնում այն մասին, որ ՀՀ իշխանությունները լռում են այդ հայտարարության մասին: «ՀՀ իշխանությունը որեւէ արձագանք չի տվել, բա չմտահոգվե՞նք: Ադրբեջանի ղեկավարն է խոսել դրա մասին, այս ամենը կրկնակի մտահոգիչ է դառնում, երբ Մամեդյարովը Միլանի հանդիպումից հետո հայտարարում է, որ վերջապես Հայաստանն ու Ադրբեջանը եկան փոխըմբռնման: Էս ի՞նչ ա պատահել, կարող ա՞ առավոտ արթնացանք Ալիեւն ու Մամեդյարովը դարձան հայասեր ու արցախասեր, կարող ա որոշել են ճանաչել Արցախի հանրապետությունը: Այստեղ երկու տարբերակ կա, կամ հրաժարվել են ուժային գործողություններից, կամ էլ բազմակետ: Ուզում եմ այս կառավարությանը հարց տալ՝ էս ի՞նչ նախիջեւանյան օպերացիա է, էս ի՞նչ 11 հազար հեկտար է»,- ասել է նա:
Հիշեցնենք, դեռ օրեր առաջ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով «նախիջեւանյան օպերացիային», հայտարարել էր բառացիորեն հետեւյալը.
«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.
ա. Նախիջեւանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել, ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող նախիջեւանյան բոլոր քաղաքների նկարները:
բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ փետրվար-մարտ եւ ոչ մի դեպքում, ոչ այլ ամիսներին: Հետեւաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսաթվերը մի խառնեք:
գ. Դեռ մեծ հարց է որ կողմն է որքան դիրք առաջ տվել եւ ինչ արդյունքի հասել վերջում:
դ. Մարտից հետո որեւէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:
Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT