Երևան
12 °C
Լոռու մարզը շարունակում է հետ մնալ սեփական եկամուտների հավաքագրման առումով: Ընդամենը հաշված օրեր են մնացել հաշվետու տարվա ավարտին, իսկ մարզի սեփական եկամուտների հավաքագրման պլանը 100 տոկոսով կատարելու համար պակասում է 407 մլն դրամ: Մարզում ավելի քան 14 համայնք կա, որոնց հավաքագրումը պակաս է 80 տոկոսից: Խնդրի հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով Լոռու մարզպետարանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց՝ սեփական եկամուտների ցածր ցուցանիշներ ապահոված համայնքների ղեկավարների հետ:
Հավաքագրումների առումով ամենախնդրահարույցը Ձորագյուղ և Վահագնի համայնքներն են, որոնց նախորդ ղեկավարները հրաժարական էին տվել թերեւս հենց վատ հավաքագրումների պատճառով: Մասնավորապես Ձորագյուղի գյուղապետը հստակ ասել էր՝ կամ պետք է իր բնակչին դատի տար, կամ հրաժարական տար:
Նշված համայնքների նորընտիր համայնքապետերը խոստացան առավելագույն ջանքեր ներդնել և հավաքագրումների մակարդակը հասցնել 70-80 տոկոսի: Իսկ Ազնվաձոր, Անտառաշեն, Հալավար, Շնող, Քարաբերդ, Հարթագյուղ, Նոր Խաչակապ. Քարաձոր, Սարալանջ, Դսեղ համայնքները՝ 80-90 և ավելի տոկոսի: Վատ հավաքագրումներն, ըստ համայնքների ղեկավարների, պայմանավորված են բազաների անճշտություններով, սեփականատերերի՝ երկրում չլինելով, հողերի ոչ ճիշտ չափագրման և մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցերով: Սրան էլ գումարվում են նաեւ որոշ խոշոր հարկատուներ, որոնք չեն վճարում ու փոքր բյուջեներ ունեցող համայնքների համար լուրջ գլխացավանք առաջացնում, ինչպես օրինակ Նոր Խաչակապ և Թումանյան խոշորացված համայնքների համար՝ «Լոռու ՃՇՇ-ի»՝ տարիներով կուտակած ու միլիոնավոր դրամների հասնող պարտքը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տվյալ դեպքում խնդրի լուծման միակ տարբերակը համարում է ոչ պարտաճանաչ հարկատուներին դատի տալն ու դատական կարգով գումարները բյուջե վերադարձնելը: Մարզի ղեկավարը չի հերքում՝ վատ հավաքագրումների մեջ իրենց դերն ունեն նաեւ համայնքապետերը, ովքեր շատ հաճախ մատերի արանքով են նայում հավաքագրմանը:
Համայնքների ղեկավարների կողմից որպես խնդիր՝ ներկայացվեց նաև այն, որ եթե մինչև համայնքների խոշորացումը, խոշորացված համայնքների ներկայիս կենտրոնները՝ Թումանյանը, Սարչապետը, Մեծավանը, Գյուլագարակը հավաքագրումներն իրականացնում էին 100 և ավելի տոկոսով, ապա միավորումից հետո, մի քանի անբարեխիղճ բնակավայրերի պատճառով, թերանում են: Այս առումով ևս մարզպետն առաջարկեց վարչական ղեկավարների նկատմամբ ավելի խստապահանջ լինել, հարկ եղած դեպքում ազատել աշխատանքից՝ նրանց փոխարինելով առավել բարեխիղճ աշխատակիցներով. «Տարին հարկերի հավաքագրումների առումով վատ փակելու դեպքում, համայնքների նկատմամբ համարժեք վերաբերմունք կլինի հաջորդ տարի: Առկա ծրագրերը կուղղորդվեն այն համայնքներ, որոնք բարեխիղճ են ու պարտաճանաչ»,-ասաց մարզպետը:
Խոշորացված Շնող համայնքի ղեկավարի խոսքով, իրենց մոտ հավաքագրումների ցածր ցուցանիշը կապված է Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման հետ. եթե հանքը աշխատեր, մարդիկ նորմալ կվճարեին:
Հատկանշական է, որ հեղափոխությունից հետո, երբ կառավարության կողմից ներվեցին հազարավոր քաղաքացիների վարկերի ու հարկերի տույժ-տուգանքները, գյուղացիների շրջանում լուրեր տարածվեցին, թե կառավարությունը ներելու է նաեւ նրանց հարկերը, մինչդեռ մարզային իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով գյուղացիներին տեղեկացրեցին, որ նման բան պարզապես չի լինելու, եւ իրենք պարտավոր են վճարել:
Գյուղապետերը, սակայն, դատի տալ իրենց համայնքի բնակիչներին, չեն պատրաստվում, քանի որ, ինչպես իրենք են նշում՝ ավելի լավ է հրաժարական ներկայացնեն, քան թե ապրելու միջոց չունեցող գյուղացուն դատարան տանեն:
Հանդիպման վերջում Ձորագյուղի նորընտիր համայնքապետը ներկաներին, ի դեմս մարզպետի ու փոխմարզպետի, հիշեցրեց՝ լավ կլիներ, որ մի օր էլ հավաքվեին ու համայնքների խնդիրները քննարկեին, ոչ թե հարկերն ուր է, փողերն ուր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT