Պատգամավորի թեկնածուների նախընտրական գովազդային վահանակներն ընտրությունից տասը օր անց էլ «զարդարում» են փողոցները

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն արդեն ավարտվել են, սակայն մայրաքաղաք Երեւանի վարչական շրջաններից եւ Հանրապետության այլ մարզերից չեն հանվել քաղաքական ուժերի նախընտրական գովազդային վահանակները։

Ընտրական օրենսգիրքը նախընտրական քարոզչության համար նախատեսում է հատուկ կարգավորումներ։ Դրանցից մեկի համաձայն՝ գովազդային վահանակներ տնօրինող կազմակերպությունները, որոնք պատրաստ են դրանք տրամադրել քարոզչության համար, դիմում են ԿԸՀ: Այդ հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցանակները վիճակահանությամբ բաշխում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև: Բաշխումը իրականացնելուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, կազմակերպությունը պարտավոր է կնքել պայմանագիր կուսակցության հետ, եթե այդ կուսակցությանը բաժին է ընկել համապատասխան վահանակը: 

Վահանակների տեղադրման եւ դրանց ապամոնտաժման ժամկետները պայմանագրով որոշում են ընկերությունն ու քաղաքական ուժը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին գովազդային վահանակներ տնօրինող ավելի քան 20 ընկերություն է դիմել ԿԸՀ։ Սակայն այդ վահանակներից, էլեկտրոնային LED գովազդներից շատերը ընտրությունից տասը օր անց էլ ապամոնտաժված չեն։

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց այդ ընկերություններից մի քանիսի հետ։ Դրանցից «Արաբելլա» եւ «Արմադա» ընկերություններից հայտնեցին, որ իրենց տեղադրած գովազդային բոլոր վահանակներն արդեն հանվել են, իսկ «Ադվերսիթի» ՍՊԸ-ից տեղեկացրին, որ վահանակների ապամոնտաժման աշխատանքներն արդեն սկսել են, բայց դեռ չեն ավարտել։ Մեկ այլ ընկերությունից՝ «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ից մեր զրույցում ասացին, որ իրենք քաղաքական ուժերի հետ պայմանագրեր են կնքել մեկ ամսով, գովազդային վահանակները տեղադրել են նոյեմբերի 26-ից, եւ հետեւաբար, դրանք ապամոնտաժելու են այս ամսվա՝ դեկտեմբերի 26-ին։

Բացի գովազդային վահանակներն ու էլեկտրոնային քարոզչապաստառները՝ քաղաքական տարբեր ուժերի պատգամավորի մի շարք թեկնածուներ չեն հեռացրել իրենց փակցրած նախընտրական պաստառները։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, հատկապես շատ են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների քարոզչանյութերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21729 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով