Գյումրու թիվ 18 դպրոցում դասերը չվերսկսվեցին

Գյումրու թիվ 18 դպրոցում ցրտի պատճառով նոյեմբերի 17-ից ընդհատված դասերը նախանշված ժամկետում՝ դեկտեմբերի 15-ին, չվերսկսվեցին: Ավելին, մինչ օրս դպրոցականները դեռ արձակուրդում են, իսկ դպրոցում դեռ գազաֆիկացման խնդիրը լուծված չէ: Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ մեր ինչուներն ուղղենք շինարարությունն իրականացնողներին, այս դեպքում՝ Վանաձորի «Նեմրութ» ՍՊԸ-ին: Որպես պատասխան, ասվեց, որ դիմումը գրված է, սպասում են ընթացակարգային հարցերի լուծմանը: Մարտկոցների եւ կաթսաների տեղադրումը դպրոցում ավարտված է, սակայն մայր գազատարին դպրոցը դեռ միացված չէ: Հրայր Կարապետյանն ասում է՝ դեկտեմբերի 27-ին եւ 28-ին դասերը կվերսկսվեն դպրոցում: Հասկանալի է, որ կրթության վարչության պետը սա ասում է ուղղակի ասելու համար, քանի որ ուսումնական կիսամյակն ավարտվում է դեկտեմբերի 24-ից, եւ որեւէ դպրոցական նախատոնական այդ օրերին դպրոց չի հաճախի: 

Հիշեցնենք, որ Գյումրու այս դպրոցում դասերն ընդհատվել էին ծնողների բողոքներից եւ աշակերտների դասադուլից հետո: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը արձակուրդի որոշում էր կայացրել դպրոցում ջեռուցման համակարգ անցկացնելու եւ դասերը դեկտեմբերի 15-ին վերսկսելու պայմանով:

Տպել
1096 դիտում

Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Վրաստանում ժամը 21:00-ից հետո տեղաշարժն ամբողջությամբ արգելվում է

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում. ՏԿԵՆ-ը՝ ճանապարհների մասին

Ոչնչացրել են թշնամական ուժերի տանկեր, կրակի տակ տարհանել վիրավոր զինծառայողներին. մերօրյա հերոսներ

Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 2-ից

Պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք. գրանցվել է 22 մահ

Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. վարորդներից մեկին հոսպիտալացրել են

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել. պատրաստ են օգնել բնակչությանը եւս

ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ

Այսօր և վաղը պլանային ջրանջատում է սպասվում Շենգավիթ վարչական շրջանում

Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ն դիմել է դատախազություն

Քարվաճառի զորամասի զինվորներն ու սպաները (տեսանյութ)

Երեւանի եւ Կոտայքի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատում է սպասվում

ՀՀ 3 մարզերում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ եւ մերկասառույց է

Խնդրեցի վերադարձրին անձնագիրը, բայց Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն այդպես էլ Մոսկվա չմեկնեցին. վարչապետը մանրամասնում է

Հրդեհ Սարալանջ գյուղի մոտակայքում, ծխացել են ծառի կոճղեր, ջերմահարվել ծառեր

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները