Չեխիան հետաքրքրված է «Թումո» կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնաճյուղերի բացմամբ

Դեկտեմբերի 19-20-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Այս մասին հայտնում են  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներության մամուլի ծառայությունից:

Նիստը հայկական կողմից համանախագահել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, չեխական կողմից՝  Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։ Հայկական կողմից պատվիրակության կազմում էին նաև Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ովքեր երկկողմ հանդիպումներ են ունեցել ոլորտային նախարարություններում։

Մանե Ադամյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի աշխատանքները թափանցիկ և մրցակցային գործարար միջավայր ապահովելու, ինչպես նաև ներդրումների խրախուսման և պաշտպանության ուղղություններով, մատնանշել Հայաստանի քաղաքական կյանքում նոր իրողություններով պայմանավորված տնտեսական բարեփոխումները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Բարտլը խոստացել է չեխական մասնավոր հատվածին տեղեկացնել Հայաստանի ընձեռած գործարար և ներդրումային հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առևտրատնտեսական կապերի խորացման և դիվերսիֆիկացման նպատակով: Մասնավորապես` քննարկվել են   էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Հայկական կողմը առաջարկել է չեխական ընկերություններին դիտարկել Թալինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում և Մերձավանում արևային կայանների հիմնման բաց մրցույթներին մասնակցությունը: Գյուղատնտեսության բնագավառում առաջարկվել է համագործակցել կաթի վերամշակման և պանրի համատեղ արտադրության ուղղություններով: Քննարկվել է նաև հակակարկտային համակարգերի արտադրության և կիրառման չեխական փորձը:

Նիստի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների ներուժը բարձր տեխնոլոգիաների և ինովացիայի ոլորտներում։ Հաշվի առնելով չեխ գործընկերների հետաքրքրությունը` հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ինֆորմացիա և կոնտակտներ տրամադրել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հնարավոր մասնաճյուղեր Չեխիայում բացելու նպատակով: Համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության և Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարությունների միջև ոլորտային համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի տեքստերը,  որոնք կստորագրվեն կողմերի ներքին ընթացակարգերով հաստատվելուց հետո:

Նիստի ընթացքում կողմերը ողջունել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված հաջողությունները և պատրաստակամություն հայտնել խորացնելու հայ-չեխական երկկողմ հարաբերությունները Արևելյան գործընկերության շրջանակներում։ 

Միջկառավարական նիստին զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել տարբեր ոլորտների հայ և չեխ գործարարների հետ՝ Հայաստանում հնարավոր ներդումների ներգրավման և հայ-չեխական առևտրաարդյունաբերական պալատի հիմնման նպատակով։ Հայկական պատվիարկության անդամները այցելել են աղբի վերամշակման Պրահայի ամենամեծ ԶԵՎՈ Մալեշիցե գործարան` աշխատանքներին տեղում ծանոթանալու համար։ «Տեխնոէքսպորտ» բազմապրոֆիլ ընկերության գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան` մի քանի հնարավոր ներդրումային ծրագրեր տեղում քննարկելու նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1840 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի