Երևան
12 °C
Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Այս մասին ասվում է գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հայտարարությունում։
«Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, սպառնալիքներն ու անգամ բռնության կոչերը: Ավելին, դիտարկումը վկայում է, որ այդ մեկնաբանություններն ու գրառումները դրսևորում են աճի միտումներ:
Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն: Այս բարձր արժեքը երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Դա նշանակում է անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Դա նաև նշանակում է դատարանի անկախություն ու անկողմնակալ վերաբերմունք՝ անկախ քննվող գործի բնույթից կամ այդ գործով քրեական հետապնդման ենթարկվող անձի հանրային հեղինակությունից կամ նրա վարկի վերաբերյալ հանրային պատկերացումներից:
Դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները:
Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դեռևս առկա չէ գործն ըստ էության լուծող, այսինքն՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող, նրա կողմից ենթադրաբար կատարված հանցանքների մեջ նրա մեղավորության հարցը որոշող դատական ակտ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել անձի արդյունավետ դատարանի իրավունքը, ինչն էլ կլինի դատարանի անկախության խաթարման հետևանք՝ վտանգելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացումը:
Պետք է հատուկ արձանագրել, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում գործին վերաբերող ապացույցները կամ մյուս նութերը հանրության համար ունեն սահմանափակ հասանելիություն՝ ի տարբերություն նախաքննության ավարտից հետո դատարանի կողմից հրապարակայնության պայմաններում գործի ըստ էության քննության: Այս կանոնը մինչդատական փուլերում գործում է նաև այն ապացույցների ու նյութերի հասանելիության նկատմամբ, որոնք մեղադրանքի և պաշտպանության կողմերը ներկայացնում են դատարանի քննությանը: Հետևաբար, խնդրում եմ նկատի ունենալ, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում հանրության համար առկա չէ գործի հանգամանքների մասին ամբողջական պատկերացում կազմելու օբյեկտիվ հնարավորություն: Նշվածը բխում է քրեադատավարական գործող օրենսդրության պահանջներից:
Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև փաստաբանների մասնագիտական անկաշկանդ աշխատանքի տեսանկյունից: Այդ մասին են վկայում սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված ատելության խոսքը, վիրավորական մեկնաբանություններն ու սպառնալիքները:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը»,– ասվում է հայտարարությունում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT