Երեւանի ավագանին հաստատեց Երևանի 2019 թվականի բյուջեն

Երևանի ավագանին թեժ քննարկումների և քննադատություններից հետո հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են  83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ,  84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր,  դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. դրամ։ Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամի չափով` Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 80 մլրդ 189 մլն 969.8 հազ. դրամի դիմաց: «Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 10,938,938.6 հազ. դրամով կամ 15.16 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23 մլրդ 940 մլն 875.6 հազ. դրամ՝ 2018 թվականի նախատեսվածից 2 մլրդ 37 մլն 495.7 հազ. դրամով ավելի, իսկ 2017 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3 մլրդ 599 մլն 464.9 հազ. դրամով կամ շուրջ 17.7%-ով ավելի: Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում»,-ասաց նա։

Բյուջեի նախագծի համաձայն՝ հարկային եկամուտները ծրագրվել են 12 մլրդ 658 մլն 307.8 հազ. դրամի չափով կամ 2018 թվականի համար հաստատված ցուցանիշից 1 մլրդ 223 մլն 389.8 հազ. դրամով կամ 10.7%-ով ավելի: 2019 թվականին նախատեսված հարկային եկամուտները ավելին են 2017 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 1 մլրդ 523 մլն 663.0 հազ. դրամով կամ 13,68%-ով:

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 96%-ը կամ 81 մլրդ 66 մլն 255.1 հազ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 5 մլրդ 803 մլն 938.9 հազ. դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով մուտքերի և ելքերի գումարը կազմում է 3 մլրդ 370 մլն հազ. դրամ։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Անի Սամսոնյանն, իր ելույթում արձանագրելով բյուջեի հետընթացը,  նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46534 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել