Ուսուցումը 5 տարվա փոխարեն պետք է լինի 4 տարի. Ագրարայինի նորընտիր ռեկտոր Վարդան Ուռուտյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հոգաբարձուների խորհուրդն այսօր ռեկտոր ընտրեց: Թեկնածուն մեկն էր՝ ռեկտորի պաշտոնակատար, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ուռուտյանը:

Ռեկտորի անմրցակից ընտրությունները հատուկ էին նախորդ իշխանությունների օրոք կազմակերպվող ընտրություններին, ու դա դարձել էր օրինաչափ երեւույթ: Այս անգամ, փաստորեն, տեղի ունեցավ նույնը: Բայց ի տարբերություն նախկինի, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը դա համարեց խնդրահարույց, փորձեց վերլուծել ու հասկանալ պատճառները: Ի դեպ, առաջին անգամ էր նաեւ, որ ռեկտորի թեկնածուին լսելուց եւ հետաքրքրող հարցերը ուղղելուց հետո նրան խնդրեցին հեռանալ նիստերի դահլիճից՝ խորհրդի անդամների միջեւ ավելի անկաշկանդ քննարկում ծավալվելու եւ առկա մտահոգությունների մասին բարձրաձայնելու նպատակով:

Արարատի մարզպետ, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գարիկ Սարգսյանը հարց տվեց՝ ինչո՞ւ միայն մեկ թեկնածու է: Խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն իրավաբանից հետաքրքրվեց ու հավաստիացում ստացավ, որ թափուր պաշտոնի մրցույթի մասին տեղեկատվությունը տարածվել է պահանջված բոլոր միջոցներով եւ յուրաքանչյուրը ու հատկապես այն մարդիկ, որոնք հետաքրքրված են Ագրարային համալսարանով եւ այնտեղ տեղի ունեցող փոփոխություններով, չէին կարող անտեղյակ լինել:

Խորհրդի անդամ, Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշեց, որ երբ առավոտյան նախարարին զեկուցել է Ագրարային համալսարանում սպասվող մրցույթի ու միայն մեկ թեկնածու լինելու մասին, դա մտահոգությունների տեղիք է տվել: «Մենք շատ ցանկանում ենք, որ մրցույթը ոչ միայն բաց լինի, այլ լինեն տարբեր թեկնածուներ»,- ասաց Գոհար Մամիկոնյանը: Նախարարությունում մտավախություն է առաջացել, որ հնարավոր է՝ մինչեւ մրցույթը ռեկտորի պաշտոնակատար նշանակելով՝ ստեղծում են ֆավորիտ թեկնածու, եւ պոտենցիալ հավակնորդները անիմաստ են համարում մրցակցության մեջ մտնելը: Նա, միեւնույն ժամանակ, չբացառեց, որ Վարդան Ուռուտյանն ուժեղ մրցակից է եւ դրանով է պայմանավորված այլ թեկածությունների բացակայությունը:

«Իհարկե, միշտ ցանկալի է ունենալ մրցակցություն: Լավ կլիներ լինեին այլ թեկնածուներ, որպեսզի հնարավորություն ունենայինք քննարկել տարբեր կենսագրություններ ու ծրագրեր»,- ասաց հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Հետո նաեւ կարծիք հայտնեց. «Առողջ նախապայմաններ ենք ստեղծել՝ այս մրցույթին մասնակցելու համար: Մեր համալսարանի պարագայում թեկնածուն այնքան լավն է, որ այլ թեկնածուներ չեն գալիս»: Նախագահը դիմեց նաեւ խորհրդի անդամ ուսանողներին, որոնք ոչինչ չէին խոսում: Հորդորեց լինել ավելի ակտիվ, քննադատող, հանդես գալ առաջարկներով, որովհետեւ նրանք այդտեղ ներկայացնում են բուհի հիմնական շահառուին՝ ուսանողությանը: «Հաջորդ անգամ ավելի ակտիվ եղեք եւ առաջ քաշեք խնդիրներ, որոնք ձեր հետաքրքրության դաշտում են»,- ասաց նա:

Բայց որքան էլ Ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթն անցավ առանց մրցակցության, ի սկզբանե հնչել են հնարավոր այլ թեկնածուների անուններ, մասնավորապես՝ պրոռեկտոր, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ռոբերտ Մակարյանի: Նրան հարցրինք՝ եթե իրոք նման մտադրություն ունեցել է, ինչն է ետ պահել առաջադրվելուց, մանավանդ խորհրդի անդամներին էլ հետաքրքիր էին այլ հավակնորդներ չլինելու պատճառները: «Տարբեր մարդկանց անուններ են շրջանառվել: Համենայնդեպս, իմ մասին կարող եմ ասել, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանել: Ես օգոստոսին դիմում եմ գրել նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու մասին եւ տեղափոխվել եմ համալսարան՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում աշխատելու համար»,- պատասխանեց Մակարյանը:

Իսկ առաջադրված միակ թեկնածուն, մինչեւ քվեարկությունը, խորհրդին ներկայացրեց ՀԱԱՀ բարեփոխման եւ զարգացման ծրագիրը՝ սկզբում թվարկելով այն բազմաթիվ խնդիրները, որոնց բախվում է բուհը՝ հեղինակության խիստ անկում կա, Ագրարային համալսարան դիմում են դպրոցների ամենավատ սովորած շրջանավարտները, բուհը մեծապես կախված է ուսանողների վարձավճարներից, շատ թույլ է կապը գործատուների եւ բուհի միջեւ, շրջանավարտները դժվարությամբ են իրենց տեղը գտնում աշխատաշուկայում՝ ներկայացվող խիստ պահանջներին չբավարարելու պատճառով: «Նրանց 50 տոկոսը չի աշխատում, աշխատողների 50 տոկոսն իր մասնագիտությամբ չի աշխատում»,- վիճակագրություն ներկայացրեց Վարդան Ուռուտյանը:

Նա մտադիր է ռեկտորի պաշտոնում իր գործունեության ընթացքում վերացնել գործատուների եւ բուհի ու վերջինիս պատրաստած կադրերի միջեւ առկա անջրպետը, գործատուներին ներգրավել բուհի կյանք, ուսանողների կյանքը ավելի գունավոր դարձնել, իրականացնել ուսանողների կարիքների գնահատում, սահմանել մասնագիտական առաջընթացի գործուն ընթացակարգեր, հոգալ աշխատակիցների վերապատրաստումների խնդիրը, բարձրացնել դասախոսների աշխատավարձերը: Դա, ըստ նրա, հնարավոր կլինի, երբ օրինակ, ուսումնական պլաններից դուրս գան ոչ անհրաժեշտ, հնացած կամ կրկնվող առարկաները: Վարդան Ուռուտյանը կարծում է, որ ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը ուռճացված են, դասավանդման մեթոդները՝ հաճախ հնացած: Ի դեպ, նրա՝ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց հետո բուհում խստիվ արգելվել է դասախոսություններ թելադրելը: Դրանք ուսանողին պետք է ներկայացվեն բանավոր: Ֆակուլտետները 7-ից դարձել են հինգը, 42 ամբիոնի փոխարեն գործում է 31-ը: Ուռուտյանը շեշտեց, որ ամեն ինչ արվելու է՝ բուհի նահանջած հեղինակությունը վերականգնելու նպատակով, եւ ուսանողների համար այն պետք է գրավիչ դառնա՝ առաջարկվող որակյալ կրթության շնորհիվ: Ռեկտորի թեկնածուն իր ծրագրում առաջարկել էր նաեւ բակալավրիատի 5 տարվա կրթական ծրագիրը փոխարինել 4 տարվա ծրագրով: Փորձն, ըստ նրա, ցույց է տալիս, որ ավելի երկարատեւ ուսուցումը ավելի լավ արդյունքի չի բերում: «Ամբողջ աշխարհը գնում է արագ մասնագետներ պատրաստելու ճանապարհով»,- ասաց նա:

Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա էին 26 անդամներից 22-ը: Բոլորը քվեարկեցին Վարդան Ուռուտյանի օգտին:

Հ.Գ. Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանը զբաղեցրած պաշտոնից հեռացել էր ամռանը: Հետո նա նշանակվել էր ռեկտորի պաշտոնակար Վարդան Ուռուտյանի խորհրդական: «Հետագայում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ես հարմար չգտա ունենալ խորհրդական, այսինքն՝ խորհրդականի հաստիքը կրճատվել է: Նախկին ռեկտորը հիմա արձակուրդի մեջ է, ինքը դեռ ունի գիտական ծրագրեր, զբաղվում է գիտությամբ, ունի ասպիրանտներ եւ պրոֆեսորի կարգավիճակ»,- մեր հարցին պատասխանելով՝ ասաց Վարդան Ուռուտյանը: Ավելի վաղ բուհում իրականացված ուսումնասիությունների արդյունքում հայտնաբերվել էր 350 միլիոն դրամի չարաշահում, որը նախկին ռեկտորը պարտավորվել էր վերադարձել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5690 դիտում

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով