Երևան
12 °C
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» եւ «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել եւ ստացել են առեւտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած եւ տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
Հարցի վերաբերյալ ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանից:
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում զերծ են մնում քննչական գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ ցանկացած հայտարարություն կարող է դիտվել որպես քննության ընթացքին միջամտելու փորձ: Ցավոք, նման կեցվածք մենք չենք տեսնում քննչական մարմինների մոտ, որոնք պարբերաբար մամլո հաղորդագրություններ են հրապարակում գործի վերաբերյալ»,- ասաց Գրձելյանը:
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված ընկերությանը պատկանող հոսանքի ենթակայաններից գունավոր մետաղի հափշտակման դեպքի հետ կապված Գրձելյանը նշեց.
«Առաջին հերթին ՀԿԵ ընկերությունն է շահագրգիռ նման դեպքերի հայտնաբերման եւ բացահայտման հարցում: Նման դեպքեր (մետաղի հափշտակման) գրանցվել են ընկերության ենթակայության տակ գտնվող տարածքներից նաեւ անցյալում, ինչի մասին ընկերությունը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին»:
Գրձելյանի խոսքով՝ ընկերությունը դատապարտում է ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթների խախտման ցանկացած դեպք, թե ընկերության աշխատակիցների, թե երրորդ անձանց կողմից թույլ տրված: «Ընկերությունը միշտ աջակցել է եւ պատրաստ է աջակցել այդ հարցում իրավապահ մարմիններին»,- ասաց Գրձելյանը:
Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ նաեւ նշել էր, որ նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը բազմադրվագ է եւ մեծածավալ: Հավելելով, որ քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10 տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը եւ իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՌԴ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել էր, որ «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց «դուստր» հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հայտնաբերվել են 60 միլիոն դոլարի չարաշահումներ: Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաեւ «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում:
«Կարող եմ ասել, որ այս հարցում եւս կառավարությունը ՌԴ նախագահի կողմից ունի լիակատար աջակցություն: Որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը եւս շատ է շահագրգռված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում»,- ասել էր ՀՀ վարչապետը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք նաեւ, որ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակը։ Նախնական տեղեկություններով` խուզարկությունը կատարվել էր շուրջ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ գործողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT