Երիտասարդ թոշակառուների օպտիմալացման մասին

Հասարակական կարծիքը ալեկոծված է։ Լրատվամիջոցներում ու սոցկայքերում ահավոր աղմուկ է բարձրացել, թե նախարարությունների կրճատման, տարբեր ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների փակման արդյունքում մեծ թվով պետական աշխատողներ դառնալու են գործազուրկ, ու դա շատ ծանր սոցիալական հետեւանքներ է ունենալու։ Ընդ որում՝ խոսվում է տասնյակ հազարավոր փակվող աշխատատեղերի մասին։

Իհարկե՝ այդ թվերը խիստ ուռճացված են, եւ խոսք կարող է լինել միայն մի քանի հարյուր կամ առավելագույնը մի քանի հազար աշխատատեղերի մասին։ Սրանք, իհարկե, նույնպես լուրջ թվեր են, բայց խնդիրը միայն թվերը չեն։ Կարեւոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը։

Ո՞վ չգիտի, որ տարբեր նախարարություններում, ԾԻԳ-երում, ՊՈԱԿ-ներում, անհասկանալի ռազմավարություններ մշակող տարբեր հիմնարկներում եւ այլն, հազարավոր մարդիկ պարզապես պարապ-սարապ նստած՝ հսկայական աշխատավարձեր են ստանում։ Ոչ բոլորն, իհարկե, բայց խոսքը հսկայական թվով մարդկանց մասին է։ Այո, այդ մարդկանց կրճատումը սոցիալական հետեւանքներ կունենա, որովհետեւ նրանք ըստ էության թոշակ են ստանում։ Շատ բարձր թոշակ։ Ոչինչ չանելով։ Հիմա հարցը հետեւյալն է՝ հասարակությունը պիտի դժգոհի՞, որ այդ «երիտասարդ, բարետես արտաքինով» թոշակառուները զրկվելու են թոշակներից, թե՞ պիտի նրանց դիմի Հրանտ Մաթեւոսյանի հարցով՝ «դու քո երկրին մի լավաշի չափ օգուտ տված կա՞ս»։

Եթե հիշում եք՝ տարիներ առաջ էլ հասարակությունն ալեկոծվել էր, երբ պարզվել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, «Հայռուսգազարդի» եւ համանման այլ ընկերությունների թոփ-մենեջերները ոչ միայն բազմամիլիոնանոց աշխատավարձեր են ստանում, այլեւ իրենք իրենց աստղաբաշխական պարգեւատրումներ են տալիս, եւ այդ գումարները մտնում են էլեկտրաէներգիայի ու գազի սակագների մեջ, այսինքն՝ դա արվում է հարկատուների հաշվին։ Երբեմն արեւմտյան ընկերություններն էլ են այդպես վարվում։ Ասենք՝ կոնկրետ ծրագրերով վարկեր են տալիս, հետո իրենց աշխատողներին հսկայական աշխատավարձերով ընդգրկում այդ ծրագրերի մեջ՝ որպես խորհրդականներ, ու դա էլի հարկատուների հաշվին է, որովհետեւ այդ վարկերը մենք ենք փակելու։ Բայց մի բան է, երբ դա անում են օտարերկրյա ընկերությունները / որոնց, մեծ հաշվով, Հայաստանի տնտեսության զարգացումը շատ չի հետաքրքրում/, եւ բոլորովին այլ բան, երբ մենք ինքներս ենք անում դա՝ հենց այնպես տասնյակ միլիարդներ քամուն տալով։ Ըստ էության իշխանությունները հենց սրա դեմ են փորձում պայքարել։

Հետեւաբար՝ հարցը չպետք է դրվի այսպես․ «Բա որ աշխատատեղերը կրճատվեն, այդ մարդիկ ի՞նչ են անելու, ավելի լավ է շարունակենք այդ անիմաստ ծախսերը, միայն թե գործազուրկ չդառնան»։ Հարցը պետք է դրվի այսպես։ Առաջին․ պետական համակարգում լուրջ խնայողություններ պե՞տք են, թե՞ պետք չեն։ Պատասխանը միանշանակ է՝ պետք են։ Երկրորդ․ ինչպե՞ս անել, որ այդ խնայված միջոցներն ավելի արդյունավետ ծախսվեն։ Եվ ոչ միայն այդ միջոցները, ընդհանրապես բյուջեն։

Այ այդ դեպքում քննարկումներն ավելի առարկայական կլինեն։ Եվ՝ առանց անիմաստ սոցիալական շահարկումների։

Արմեն Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2483 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին