Միքայել Մինասյանի «Պանարմենիան»-ը պառակտվում է. Արմնյուզի, Tert.am-ի և «Լավ» ռադիոյի միավորմամաբ ստեղծվում է նոր հոլդինգ

Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ն առաջիկայում պառակտվելու է: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի մաս կազմող «Արմնյուզ» հ/ը-ում ժողով է տեղի ունեցել: Ժողովի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ 2019 թվականի սկզբներին «Արմնյուզ»-ը դուրս է գալիս  «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմից եւ տարածքից, քանի որ փոխվում է հեռուստաընկերության սեփականատերը։

««Արմնյուզի» աշխատողներին ասել են, որ հեռուստաընկերութունը նոր սեփականատեր ունի, բայց չեն ասել՝ ով է: Միայն ասել են, որ հոլդինգի շենքից դուրս է գալու: Չեն ասել՝ կպահի՞ անունը, թե՝ ոչ: Աշխատակիցներին նաեւ ասել են, որ մի մասի աշխատանքի հարցը կլուծեն, իսկ մյուսները հավանաբար գործազուրկ կմնան: Տեղի է ունենալու նաեւ տնօրենի փոփոխություն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Պանարմենիանի» մեր աղբյուրը:

«Արմնյուզի»  տնօրենն այս պահին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է: Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ «Արմնյուզի» տնօրեն Հրաչ Քեշիշյանից: Նա մեր տեղեկությունները չհերքեց․ «Չգիտեմ՝ այդ տեղեկությունները ձեզ որտեղից, բայց դուք ինչ-որ մաս գիտեք, ինչ-որ մաս խեղաթյուրված գիտեք: «Արմնյուզ»-ը փորձում է նոր գրասենյակ տեղափոխվել՝ աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: «Արմնյուզը» որեւէ նոր սեփականատեր չունի։ Մենք փորձում ենք ֆինանսական առողջացման նոր ձեւեր գտնել «Արմնյուզի» համար, իսկ ինչ վերաբերում է մեր հեռուստաընկերության ներսում կատարվող ժողովներին՝ ցավում եմ, որ այդ ժողովի արդյունքները հասնում են ձեզ: Դուք ունենք կոնկրետ մարդ, որից բաներ եք իմանում: Մենք տեղափոխվում ենք այլ վայր աշխատանքի»,- նշեց Քեշիշյանը:

Հստակեցմանը՝ «Արմնյուզը» շարունակելո՞ւ է «Պանարմենիանի» մաս կազմել, Քեշիշյանն ասաց. «Այս պահին որեւէ որոշում չկա, թե ինչպիսին պետք է լինի: Մենք դեռեւս մնում ենք «Պանարմենիան Մեդիա Գրուպի» անդամ: Որեւէ նոր բաժնետեր չկա եւ չի կարող լինել»:

Մեր այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ նոր գրասենյակը լինելու է Եղիշե Չարենցի փողոցում, Հրաչ Քեշիշյանն ասաց, որ հնարավոր է․ «Դեռեւս ոչինչ որոշված չէ, հնարավոր է»:

Երեկ էլ «Ա1+»-ի սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Արմնյուզի» սեփականատիրոջ փոփոխության պատճառով «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկմանը եթերաժամանակ չի տրամադրվելու: Այս տեղեկությանն ի պատասխան՝ Հրաչ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր եւս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը»:

Ի դեպ՝ «Հայկական ժամանակ»-ը «Արմնյուզի» ֆինանսական ճգնաժամի մասին դեռ ամիսներ առաջ էր գրել: Տեղեկացրել էիք, որ «Արմնյուզը» պարտքեր ունի «Ա1+» հեռուստաընկերությանը: Բանն այն է, որ այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեն, որի համաձայն «Ա1+»-ն արտադրում եւ «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում է «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագրի համաձայն՝ «Արմնյուզը» վճարում է «Ա1+»-ին հեռուստաարտադրանքի համար: Սակայն, ինչպես մեր այդ հրապարակման մեջ նշել էինք, մի քանի ամիս է՝ կուտակված պարտքեր կան, որոնք «Արմնյուզը» չի կարողանում մարել:

«Պանարմենիան» մեդիա հոլդինգի մեր մեկ այլ աղբյուրից էլ տեղեկացանք, որ «Արմնյուզի» հետ հոլդինգի կազմից դուրս են գալու նաեւ Tert.am լրատվական գործակալությունը եւ «Լավ» ռադիոն: Նույն աղբյուրի փոխանցմամաբ՝ «Արմնյուզ», Tert.am եւ «Լավ» ռադիո լրատվամիջոցներով ստեղծվելու է նոր հոլդինգ, որի անունը եւս պարզ չէ: Այս տեղեկություններն էլ, ըստ էության, Քեշիշյանը չհերքեց, միայն ասաց. «Ժամանակը կգա, ամեն ինչ կերեւա, դեռ ոչինչ որոշված չէ եւ դա ընդամենը աշխատանքային ընթացք է: Շատ բան է քննարկվել»:

Նախնական որոշումների արդյունքում այս նոր հոլդինգի ղեկավարը լինելու է Արամ Անտինյանը: Նա այս պահին զբաղեցնում է Tert.am լրատվական գործակալության ղեկավարի պաշտոնը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա առաջարկեց հարցերն իրեն ուղղել գրավոր:

Տեղեկություններ կան, որ «Հանրային» ռադիոյից այս նորաստեղծ հոլդինգ է տեղափոխվում Լիկա Թումանյանը: Նա ղեկավարելու է «Լավ» ռադիոն, այս պահին նա «Հանրային» ռադիոյի փոխտնօրենն է: Վերջինս այս տեղեկությունների հետ կապված մեր զրույցում փոխանցեց. «Ես հիմա հանդիսանում եմ «Հանրային» ռադիոյի փոխտնօրեն եւ ԶԼՄ-ների հետ շփվելիս կարող եմ մեկնաբանություններ տալ այդ դիրքից ելնելով: Քանի դեռ ես զբաղեցնում եմ այդ պաշտոնը՝ կարծում եմ՝ կոռեկտ չէ մեկնաբանել որեւէ այլ ԶԼՄ-ի՝ ապագա, դեռ չսկսված աշխատանքը: Որեւէ փոփոխությունների պարագայում ես բոլորին տեղյակ կպահեմ»:

Այսպսով, եթե «Արմնյուզը», Tert.am-ը եւ «Լավ» ռադիոն դուրս գան «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմից, ապա այնտեղ մնում են միայն «Արմենիա» TV-ին, «Ա» TV-ին, «Ջան» ռադիոն, «Պանարմենիան Մեդիա դպրոցը» եւ «TV Mall» թերթը:

Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը փորձեզ զրուցել նաեւ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավար Արմեն Արզումանյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12162 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները