Միքայել Մինասյանի Արմնյուզում ճգնաժա՞մ է. գործընկերն ասում է՝ փողերն ուշացրել են

Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան» մեդիա հոլդինգում ֆինասական խնդիրներ կան: Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ին մեդիա գրուպի աղբյուրները փոխանցեցին, որ ծանր է հատկապես «Արմնյուզ» հեռուստաընկերության վիճակը: Մեղմ ասած, այն գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ: Անգամ տեղեկություններ կան, որ Միքայել Մինասյանը հեռուստաընկերության բաժնետոմսերը դրել է վաճառքի եւ դրանցով հետաքրքրված են գործարար Խաչատուր Սուքիասյանը ու «RBC» ռուսական մեդիա հոլդինգի սեփականատերերը:

«Արմնյուզի» գլխավոր տնօրեն Հրաչ Քեշիշյանը հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները ՀԺ-ի հետ զրույցում հերքեց, նշելով՝ իրականությանը չի համապատասխանում: Նա նաեւ փոխանցեց, որ աշխատակիցների մեծ մասն այս պահին գտնվում է արձակուրդի մեջ, իսկ սեպտեմբերից «Արմնյուզը» մեծ թափով սկսելու է նոր եթերաշրջանը:

Մեզ հայտնի դարձավ, որ «Արմնյուզը» պարտքեր ունի «Ա1+» հեռուստաընկերությանը: Բանն այն է, որ այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեն, որի համաձայն՝ «Ա1+»-ն արտադրում եւ «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում է «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագրի համաձայն՝ «Արմնյուզը» վճարում է «Ա1+»-ին հեռուստաարտադրանքի համար: Սակայն մի քանի ամիս է՝ կուտակված պարտքեր կան, որոնք «Արմնյուզը» չի կարողանում մարել:

«Արմնյուզ հեռուստաընկերությունը որեւէ մեկին պարտք չէ, մանավանդ իր լավագույն գործընկերներից՝ Ա1+ հեռուստաընկերությանը: Տեղեկությունը կարող եք ճշտել Ա1+-ից»,- վստահեցրեց Հրաչ Քեշիշյանը:

«Ա1+»-ից, թեեւ հաստատում են, որ այս պահին պարտքեր չկան, բայց հստակ ընդգծում են, որ ոչ հեռավոր անցյալում «Արմնյուզը» «Ա1+»-ին պարտքեր ունեցել է:

«Այսօրվա օրով որեւէ պարտք արդեն չկա: Ամեն ինչ շատ հանդարտ, իր հունով շարունակվում է: Մենք մեր ձեւաչափն ենք մի քիչ փոխել եւ հուսով եմ, որ ուշացումներ եւ չմուծումներ էլ չեն լինի՝ մինչեւ վերջ: Ուշացումներ բոլորի մոտ էլ կան: Ես էլ եմ շատերին ուշացնում»,- մեզ հետ զրույցում ասաց «Ա1+»-ի սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը:

Մովսեսյանի պատասխանին զուգահեռ, «Ա1+»-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ «Արմնյուզի» ֆինանսական վիճակը վերջին մեկ տարվա ընթացքում այնքան է վատացել, որ «Ա1+»-ին առաջարկել են կրճատել «Այբ-Ֆե+» լրատվական թողարկման ժամաքանակը, որպեսզի քիչ վճարեն: Նախկին 29 րոպեի փոխարեն այն «Արմնյուզով» եթեր է գնում ընդամենը 15 րոպե: ՀԺ-ի այս տեղեկության վերաբերյալ՝ Հրաչ Քեշիշյանն ասաց.

«Մենք փորձում ենք հեռուստադիտողին տարբեր ֆորմատներ առաջարկել: Նախկինում Ա1+-ի լրատվական թողարկումն արվում էր հաղորդավարով՝ Արամ Աբրահամյանն էր վարում, հետո նա գնաց «Շանթ» հ/ը եւ հիմա առանց հաղորդավարի է եթեր գնում: Ամառվա ամիսներին տեւողությունը կարճանում է, քանի որ լրատվության ծավալը չի բավարարում: Սովորաբար «Ա1+»-ի տեւողությունը եղել է 15-20 րոպե»:

«Արմնյուզի» սեփական լրատվական թողարկումները «թույլ են», այն իմաստով, որ վերահեռարձակում են «Պանարմենիան»-ին մաս կազմող «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագիր ռեպորտաժները: Հարցին՝ արդյո՞ք սա ռեսուրսի բացակայության պատճառ է, Հրաչ Քեշիշյանը պատասխանեց.

«Դա կենտրոնացված համակարգով աշխատելու սկզբունք է, միասնական համագործակցություն է: «Ժամը» լրատվականն էլ որոշակի վերցնում է «Արմնյուզի» արտադրանքը: Մենք ռեսուրսներ չենք կրճատել: Որոշակի հաղորդումներ կան, որ սեպտեմբերին բացվելու են: Հիմա գործում է «Արմնյուզ 24» կաբելային հեռուստաալիքը, որը 24 ժամ միայն լրատվություն է եթեր հեռարձակում»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ ոչ ֆուտբոլային օրերին «Արմնյուզի» ռեյտինգը բարձր է անգամ Հ1-ի ռեյտինգից:

Ի դեպ, նշենք, տեղեկություններ կան, որ «Պանարմենիան» մեդիա հոլդինգի սեփականատեր Միքայել Մինասյանը նեղ շրջանակում հայտարարել է, որ այլեւս դադարեցնում է լրատվամիջոցներին աջ ու ձախ ֆինանսավորել: Նա նշել է, որ մի կերպ պահելու է հոլդինգի լրատվամիջոցներին, իսկ հոլդինգից դուրս գտնվող եւ Մինասյանի գրպանի հաշվին ապրող ԶԼՄ-ները հետագա գոյատեւման համար նոր տանիք պետք է փնտրեն: Տեղեկություն կա նաեւ, որ ողջ կադրային եւ ֆինասական ռեսուրներն ուղղվում են «Արմենիա» TV-ի եւ Tert.am կայքի վարկանիշի պահպանմանը: Անհայտ պատճառներով՝ հոլդինգի լրատվական բաժինների ղեկավարներին ասվել է, որ նոր իշխանություններին չպետք է նեղացնել կոշտ եւ անցանկալի հարցեր տալով: Սա առնվազն տարօրինակ է. այս հոլդինգն ուներ բոլոր հնարավոր միջոցները՝ ընդդիմադիր լրատվամիջոց դառնալու համար, քանի որ սեփականատերերն այլեւս իշխանության ղեկին չեն:

Այս եւ այլ տեղեկությունների շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Պանարմենիան» մեդիա գրուպի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանից, սակայն նա եւ հոլդինգի հանրային կապերի բաժինը մեր զանգերն անպատասխան թողեցին:

«Արմնյուզի» վաճառքի տեղեկությունների մասին հետաքրքրվեցինք նաեւ «Ա1+»-ի սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանից: Հարցին՝ արդյո՞ք «Արմնյուզի» ղեկավարությունից ինչ-որ կերպ տեղեկացրել են համագործակցության հավանական կասեցման մասին, Մովսեսյանը պատասխանեց.

«Շարունակում ենք համագործակցել, քանի որ մեր պայմանագիրը շարունակվում է մինչեւ դեկտեմբեր: Երեւի դեկտեմբերին կվերանայենք մեր մոտեցումները՝ դադարեցնել, թե՝ ոչ: Եթե այնպիսի բան տեղի ունենա, որ սեփականատերը փոխվի եւ հրաժարվի «Ա1+»-ի պայմանագրային վիճակից, ապա նա պարտավոր է, ըստ պայմանագրի՝ փոխհատուցում տալ: Եթե նա պատրաստ լինի փոխհատուցել վնասները, ապա մենք պատրաստ ենք չհամագործակցել: Մենք պատրաստ ենք մինչեւ դեկտեմբեր շարունակել մեր պարտավորությունները կատարել: Այդպիսի խոսակցություն չի եղել: Ես ենթադրում եմ, որ նման գործընթաց չի էլ սկսվել: 2010 թվականից այդ խոսակցությունները կան, որ «Արմնյուզը» վաճառվում է, վերավաճառվում է, բայց մինչեւ այսօր որեւէ բան չի փոխվել»:

Մեսրոպ Մովսեսյանը, խոսելով «Ա1+»-ի հնարավոր եթեր վերադառնալու մասին, նշեց, որ այն եթերազրկվել է անօրինական: Ըստ նրա՝ դա եղել է միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական ցանկությունը եւ նա պետք է հատուցում տա հեռուստաընկերությանը:

«Հետաքրքիր կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը բյուջե փող փոխանցեր եւ այդտեղից նոր «Ա1+»-ին հատկացումներ արվեր»,- ասաց ընկերության տնօրենը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9940 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս