Երանոսյանի պաշտպանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը 4 նռնակ չի գործադրել. նրա դեմ ցուցմունք տված ոստիկանները հակառակն են պնդել

ՀՀ նախկին փոխոստկանապետ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Երանոսյանին մի քանի ամիս առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

Առաջադրված մեղադրանքում Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին պնդում է, որ ինքը ոչ թե 4, այլ 1-2 նռնակ է կիրառել, իսկ մյուս նռնակները կիրառել են ոստիկանության այլ ծառայողներ:

Մասնավորապես, պաշտպանական կողմը ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ, ըստ նրանց, երեւում է, որ պայթյունների քանակը եղել է ավելի շատ եւ որ լուսաձայնային նռնակ կիրառվել է նաեւ ոստիկանության այլ ծառայողների կողմից: Տեղեկացանք, որ Երանոսյանի դեմ ցուցմունք են տվել ինչպես ներկա, այնպես էլ նախկին ոստիկաններ, որոնք, սակայն, պնդել են, որ լուսաձայնային նռնակ կիրառել է բացառապես Լեւոն Երանոսյանը:

Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարոն Սաֆարյան, գործով նախաքննությունն ի՞նչ փուլում է:

- Նորություն դեռ չունենք, գիտենք, որ քննություն է ընթանում:

- Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքը ինչպե՞ս է գնահատում:

- Լեւոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ունենք դժգոհություն, որը մինչեւ հիմա պահպանվում է: Մասնավորապես, իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը թե՛ իրավական, թե փաստական առումով չի համապատասխանում իրականությանը:

- Դուք ավելի վաղ մեր զրույցում նշել էիք, որ որեւէ խնդիր չի եղել հատուկ միջոցի կիրառման իրավաչափության հետ կապված, այնինչ՝ ՀՔԾ-ն հակառակն է պնդում, որ Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, անձամբ գործադրել է լուսաձայնային նռնակ: Ձեր դիրքորոշումը նո՞ւյնն է:

- Մեր դիրքորոշումն այն է, որ ստեղծված իրավիճակում Լեւոն Երանոսյանը եւ ցանկացած ոստիկանության ծառայող տվյալ օրը իրավունք ուներ կիրառելու լուսաձայնային նռնակ: Փաստական առումով անհամաձայնությունն այն է, որ մեղադրանքի հիմքում դրված էին այն փաստերը, որ ընդամենը մի քանի հատ նռնակ է կիրառվել ու բոլորը կիրառվել են Լեւոն Երանոսյանի կողմից, բայց իրականում դա այդպես չէ, տեսանյութերով կա հերքումը, ոչ բոլոր նռնակներն են նրա կողմից կիրառվել:

Իսկ մյուսները ովքե՞ր կիրառել են, իր հրամա՞նն են կատարել:

- Ոստիկանության ծառայողները հատուկ միջոց կամ զենք կիրառելու համար պարտադիր չի հրաման ստանան, գոյություն ունեն նախապայմաններ, հիմքեր, եթե դրանք առկա են, կիրառվում են: Ու այդ հիմքերի կամ նախապայմանների առկայության դեպքում ոստիկանության ծառայողների համար դառնում է պարտականություն այդ միջոցները կամ զենքը կիրառելը, ոչ թե՝ իրավունք: Երանոսյանը չգիտի՝ ովքեր են եղել կիրառողները, առաջին օրվանից պնդել է, որ ինքը դեպքերի օրը մեկ կամ երկու հատ է կիրառել, խառնաշփոթ է եղել, կոնկրետ չի հիշում՝ մնացածներն ովքեր են կիրառել: Կադրերում երեւում է՝ ովքեր են կիրառել:

- «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ կիրառելու համար համապատասխան հեռավորություն պետք է պահպանվի, ի վերջո հենց դրա կիրառման հետեւանքով այդ օրերին բազմաթիվ ցուցարարներ տուժեցին, այդ թվում՝ ոստիկաններ:

- Մենք էլ ենք հորդորել, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականցվի, որովհետեւ ուսումնասիրելով «Զարյայի» տեխնիկական տվյալները՝ կարող եմ ասել, որ նա առողջության համար անվտանգ է, անբեկոր պայթուցիկ սարք է, այսինքն՝ երբ նա պայթում է, պետք է առաջացնի ուժեղ ձայն եւ ուժեղ լուսավորություն՝ իրավախախտներին, կոպիտ ասած, շարքից հանում է: «Զարյան» դրա համար է ստեղծված ու ֆիզիկական վնաս չպետք է պատճառի:

- Պարոն Սաֆարյան, բայց փաստն այն է, որ նռնակի կիրառման հետեւանքով քաղաքացիներին ֆիզիկական վնաս է պատճառվել:

- Դրա համար եմ ասում՝ նախաքննությունն այդ ուղղությամբ լուրջ քննություն պետք է անի, պարզելու՝ «Զարյան» համապատասխանո՞ւմ է իր տվայլներին, թե՝ ոչ, եթե իրականում «Զարյայի» կիրառման արդյունքում ֆիզիկական վնասներ են պատճառվում, ապա իմ անձնական կարծիքով, դա չպետք է լինի ոստիկանության սպառազինության մեջ:

Հստակեցվա՞ծ է, թե կոնկրետ իր գործողությունների հետեւանքով տուժողները քանիսն են:

- Երբ վարույթն իրականացնող մարմինը պնդում էր, որ բոլոր նռանկներն էլ իմ պաշտպանյալն է կիրառել, ավտոմատ դառնում էր, որ դեպքի օրը նման վնասվածք ստացածները իր գործողությունների արդյունք են, բայց քանի որ մեր ներկայացրած տեսանյութերով այլ անձինք են երեւում, քննությունն արդեն պետք է փորձի տարանջատել, որպեսզի հնարավոր լինի նաեւ տուժողների ստացած վնասվածքները տարանջատել՝ ըստ կիրառողների, հետո արդեն հասկանալ իրավաչափությունը, կիրառման անհրաժեշտությունը:

- Այսինքն`ձեր կողմից ներկայացված տեսանյութով, ըստ ձեզ, չի՞ հիմնավորվում Երանոսյանին մեղսագրվող արարքը:

- Այո, այդ տեսանյութում հստակ երեւում է, որ պայթյունների քանակը եղել է ավելի շատ եւ նաեւ ոստիկանության այլ ծառայողներ են կիրառել:

- Ոստիկանության ծառայողների դեմքերը փակվա՞ծ են, թե՞ նրանց հնարավոր է նույնականացնել:

-Ինչքանով որ հիշում եմ՝ փակված չեն,  հնարավոր է նույնականացնել:

- Լեւոն Երանոսյանի մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել, մասնավորապես առերես հարցաքննություններ կատարվե՞լ են:

- Առերես հարցաքննություն չի եղել, փորձաքննությունններ են նշանակվում, դրանց որոշումներին ու եզրակացություններին ենք ծանոթանում:

- Եզրակացություններից մեկը կհրապարակե՞ք:

- Նախաքննության գաղնտնիությունից ելնելով՝ չենք կարող:

- Պարոն Սաֆարյան, տեղեկություն ունե՞ք՝ այս գործով այլ բարձրաստիճան ոստիկաններ անցնո՞ւմ են թե՝ ոչ:

- Տեղեկություն չունենք:

Նշենք, որ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակը ոչ բեկորային նռնակ է: «Զարյա-2»-ով զինված են լինում ուժային բոլոր կառույցները, այն կիրառելով հակառակորդին կուրացնող լույսի եւ խլացնող ձայնի միջոցով, ինչպես նաեւ թեթեւ վնասվածքներով շարքից հանելու համար։

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրամանի, անբեկոր լուսաձայնային «Զարյա-2»-ի գործարկումը կարելի է միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, Լեւոն Երանոսյանը չունենալով Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետեւանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության մարմնական վնաս: Նույն գործողություններն, ըստ ՀՔԾ-ի, Երանոսյանը կատարել է ապրիլի 22-ին Արցախի պողոտայում, ինչի հետեւանքով տուժել է 6 քաղաքացի:

Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3140 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին