Երևան
12 °C
Գյումրու թիվ 18 դպրոցում շինարարն աշխատանքն ամբողջությամբ չավարտած հեռացել եւ մինչ օրս չի վերադարձել: Վանաձորի «Նեմրութ» ՍՊԸ-ն մինչ օրս դպրոց մտնող գազատար խողովակի վրա տեղադրվելիք գազահաշվիչը չի տեղադրել, ինչի հետեւանքով էլ կառույցը ջեռուցման հնարավորություն այսօր չունի: «Եթե հաշվիչը լինի, մի երկու ժամվա աշխատանք է տեղադրելը: Գազը դպրոց մտել է, իսկ հաշվիչը բերել, տեղադրելը շինարարի պարտականությունն է, իրենք պետք է գումարը փոխանցեին, որ մեր գազի գրասենյակից հաշվիչը բերեին, դնեին: Իմ կարծիքով՝ ինչ-որ ֆինանսական խնդիր կա: Ես իրենց հետ նաեւ դեկտեմբերի 27-ին ու 28-ին եմ խոսել, ասել եմ, որ պետք է ամեն ինչ ավարտեն, քանի որ հունվարի 8-ից դասերը սկսվելու են: Խոստացել էին, որ ավարտելու են աշխատանքները, սակայն մինչ օրս ոչ եկել են, ոչ էլ զանգերին են արձագանքում: Ես վերջին անգամ հունվարի 2-ին եմ կարողացել խոսել հետները, էն էլ երեւի պատահական վերցրեց հեռախոսը, քանի որ մինչ այսօր զանգում եմ, հեռախոսին չի պատասխանում շինկազմակերպության պատասխանատուն»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց թիվ 18 դպրոցի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը:
«Նեմրութ» ՍՊԸ-ն նաեւ դպրոցի մարզադահլիճի, բուժքրոջ եւ հոգեբանի սենյակների ջեռուցման համակարգերը չի տեղադրել: Սակայն դա չի խանգարի դասապրոցեսի կազմակերպմանը, կարեւորը հաշվիչի առկայությունն է, որը չկա:
Խնդիրը դպրոցի տնօրենը ՇՄ կրթության վարչություն է ներկայացրել, ասում է՝ պատասխանի է սպասում:
Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 18 դպրոցում դասերն ընդհատվեցին նոյեմբերի 17-ից, քանի որ հաստատությունը չէր ջեռուցվում: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հրամանով դպրոցականներին տրվեց արձակուրդ մինչեւ դեկտեմբերի 15-ը: Եղավ նաեւ հանձնարարական դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման եւ այդ աշխատանքները մինչեւ դեկտեմբերի 15-ն ավարտելու մասին:
Դպրոցականներն արձակուրդում են մինչ օրս, աշխատանքներն ավարտված չեն:
Ի սկզբանե դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման համար պահանջվել էր 17 մլն 200.000 դրամ,՝ ներառյալ նաեւ նկուղի ջեռուցումը: Հայտարարված մրցույթում սակայն շինարարը 13 մլն 700.000 դրամով էր շահել փաթեթը: Հիմա, ըստ տնօրենի, քանի որ որոշակի առումով տնտեսված գումար է մնացել մարզպետարանում, դիմել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանին, որպեսզի այդ գումարը կրկին հատկացվի դպրոցին՝ նկուղում ջեռուցում ապահովելու համար: Դա շատ կարեւոր է, քանի որ ըստ Շողիկ Ալեքսանյանի, ջրագծերը նկուղով են անցնում, իսկ ջեռուցում չունենալու պարագայում, դրանք կսառեն եւ կպայթեն: Թե իր դիմումն ինչ ընթացք է ունեցել, դպրոցի տնօրենը չգիտի, ասում է դա էլ է մնացել օդում կախված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է
Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ
Պարեկային ծառայության համալրման նպատակով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է. երբ է վերջին օրը
Սպիտակավոր վանական համալիրից վերադառնալիս քաղաքացի է մոլորվել
Մոսկվան և Կիևն այն փուլում են, երբ ի հայտ է գալիս ճգնաժամից դուրս գալու իրական հեռանկար. ՌԴ փոխարտգործնախարար
Հրապարակվել է Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը
Իջևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան
Զարեհ Սինանյանն Իսրայելում առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի հետ
ԵՄ աջակցությունը որակել են Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն. ՀՀ-ի դեմ ИПСО-ի գործի՞ք եք դարձել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Դանիել Քյոլբլին հրավիրել է Հայաստան
Ուզում են իրենց ձևով կռացած խաղաղություն՝ լվացարարուհու պոզայով, իրենք էլ գնան ՌԴ-ում փող շինեն. Արշակյան
Տեսա՞ր դու, ռուսներն ուզում էին Հայաստանում միլիարդների ներդրում անեին, էն էլ զգուշանում են. Սաֆարյան
Հայաստան-Լյուքսեմբուրգ ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր է ստորագրվել. տեսանյութ
GIZ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը
Քաղաքական ճնշում է ՀՀ արդարադատության նկատմամբ. Բաբաջանյանը՝ ՌԴ-ից ակնարկվող ներդրումային կայունության մասին
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Բանակի համազգեստի նմուշները ընդունվում են փորձարկման. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով դրանք
ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից կդառնա քաղաքացիական ծառայություն. կվերանայվեն գանձվող տուրքերը
Մեր եկեղեցին զբաղված է մեռել թաղելով և դրանով հպարտանալով. չեն ուզում՝ պետություն ունենանք. Հակոբ Մովսես
ՆԳՆ-ում կստեղծվի Օպերատիվ կառավարման գրասենյակ. արտակարգ իրավիճակների դեպքում կգործի 112 հեռախոսահամարը
Միլիարդատերերի տաքսու վարորդ որդին և ռուսախոս ուղևորը. Նարեկ Կարապետյանը նոր զբաղմո՞ւնք է գտել. տեսանյութ
Իրանից ժամանած Թուրքիայի քաղաքացին փորձել է Հայաստանի տարածքով 161 կիլոգրամ «Հերոին» տեղափոխել. ՊԵԿ. տեսանյութ
Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը
Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Ծնողներին ննջարանում է սպանել, բարձրացել 2-րդ հարկ, բարձր երաժշտություն միացրել. մանրամասներ Գյումրու դեպքից
Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ
Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը
Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան
Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT