Տնտեսագիտական համալսարանը նախաձեռնում է շրջանավարտների ցանցի ստեղծում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել համալսարանի շրջանավարտների ցանց ստեղծելու նախաձեռնությամբ: Բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: Այն է՝

«Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի սիրելի՛ շրջանավարտներ՝ բոլոր տարիների, համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց ի վեր բազմաթիվ նամակներ եմ ստանում գործարարության ոլորտի տարբեր ներկայացուցիչներից, պետական պաշտոնյաներից, միջազգային ծրագրերի կառավարիչներից, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցելու համալսարանի հետ: Նրանցից շատերը մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ են, ովքեր համագործակցելուց զատ ուզում են որևէ կերպ օգտակար լինել համալսարանին և կապ հաստատել հարազատ բուհի հետ:

Մենք հզոր ներուժ ունենք, որը մինչև այժմ պատշաճ կերպով չենք իրագործել: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտները բուհի շուրջը ձևավորել են մի հսկայական ռեսուրսային բազա, որը կանոնակարգված կերպով ավելացված արժեք չի ստեղծել: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև առաջիկա տարիներին տնտեսագիտական համալսարանի զարգացման գերակայությունները՝ գաղափար է առաջացել՝ շրջանավարտների ցանց ստեղծելու, որը կապող օղակ պետք է դառնա համալսարանի և տարբեր տարիների շրջանավարտների միջև:

Նախաձեռնության հիմնական գաղափարը փոխշահավետության ու պատրաստակամության ահռելի ներուժն օգտագործելն է և համագործակցությունը կանոնակարգելը: Օրինակ, բազմաթիվ գործընկերներից ստանում եմ նույնատիպ մեկնաբանություններ, որ կա ցանկություն բաց դասեր կազմակերպելու, ուսանողներին հրավիրելու կազմակերպություններ, փորձառության հնարավորություն ընձեռելու, լավագույններին ընտրելու հետագա աշխատանքի համար, սակայն կոմունիկացիայի պակասի պատճառով հաճախ ոչինիչ չի արվում: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն բարձր պաշտոններ զբաղեցնողներին: Կազմակերպությունների ստորին օղակների շատ աշխատակիցներ ցանկանում են ներգրավել ուսանողներին որպես ժամանակավոր օգնական՝ միաժամանակ նրանց սովորեցնելով գործի առանձնահատկությունները: Սա լավ հնարավորություն է նաև իրագործելու մեր առաջիկա նպատակներից մեկը, այն է՝ ուսանողները պետք է փորձառության տարբեր շրջափուլեր անցնեն՝ սկսած ուսումնառության երկրորդ տարվանից, և ոչ թե աշխատաշուկայի հետ շփվեն միայն չորրորդ տարում:

Բացի վերոնշյալից, միավորումը պետք է լայն կոմունիկացիոն հնարավորություններ ընձեռի շրջանավարտներին՝ ազատ մուտք ուսանողների տվյալների բազա, դասավանդելու ցանկության և կոմպետենտության դեպքում անմիջական կապ համապատասխան ամբիոնների հետ, բաց դասերի կազմակերպում յուրաքանչյուր պահի, համալսարանի գործունեության բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացման համապատասխան հարթակ և ընդհանրապես՝ կամայական ծրագիր, նախաձեռնություն, որը կապահովի շրջանավարտի կապը համալսարանի հետ և կնպաստի ցանցի ձևավորմանը: Սա հարմար հարթակ կարող է դառնալ նաև գործատուների միջև համագործակցության համար՝ որպես հավելյալ արդյունք: Առանձին դերակատարում կարող են ունենալ արտերկրում ապրող և աշխատող մեր շրջանավարտները:

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն տնտեսագիտական համալսարանի նկարագրված ցանցի մասնիկը դառնալու, օգտվելու ընձեռված հնարավորություններից և մշտական կապ ապահովելու հարազատ բուհի հետ, առաջարկում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScclzaI28E22ev1JexSdVPStnLcbmxlwx-Y4-TA8KH-RjXczQ/viewform?fbclid=IwAR1PFs-x4i3ZPhTZDW1CCrkHr_mQudEtINCB0O1wD8ZHykgKfGNkjxSDNuk  և լրացնել կից ձևաչափը: Կարող եք նաև [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ տվյալները՝
-անուն-ազգանուն-հայրանունը,
-բուհն ավարտելու տարեթիվը,
-աշխատավայր, պաշտոն (անգամ եթե այս պահին չեք աշխատում),
-հեռախոսահամարներ և կոնտակտային այլ տվյալներ,
-CV (ցանկության դեպքում): 
Այս նախնական տվյալներն անհրաժեշտ են բազան ստեղծելու և կառավարելու համար: Կարևորությամբ պայմանավորված՝ ցանցի ձևավորման աշխատանքներն իրականացվելու են անձամբ իմ վերահսկողության ներքո:

Հարգանքով և համագործակցության մեծ պատրաստակամությամբ՝
Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Տպել
4002 դիտում

Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում լույս չի լինի

Հրդեհ է բռնկվել ՀԿԵ «Քանաքեռ» կայարանի մոտակայքում գտնվող քարե շինության տանիքում

Բռնցքամարտի Եվրասիայի գավաթ. Հայաստանի 2 ներկայացուցիչ եզրափակչում է

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ուժեղացված ծառայություն Երևանում. ներգրավված են եղել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ

Մոտորանավակով Սևանում շրջված իրանցի կնոջը օգնության հասած տղամարդը ասել է, որ պետք է սեռական հարաբերություն ունենան

Նուրսուլթան Նազարբաևի նախկին հարսը Ղազախստանում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանը չի կարողանում ՌԴ-ի համար ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը նրան հարմար պայմաններով. Ղևոնդյան

Կլուծվի «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկումից դուրս մնացած գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման հարցը

Հրաձիգներ Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիրներ

Իրաքի ՀՕՊ-ը երկրի հյուսիսում թուրքական անօդաչու է խոցել

Պատերազմում անմահացած հերոսների երեխաները Աննա Հակոբյանին հրավիրել են իրենց համար կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ)

Կայուն էլեկտրաէներգիա չունենալը խայտառակություն է. Իոննիսյանը պարզում է՝ ինչու է ՀՀ-ում պարբերաբար հոսանքազրկում լինում

Պետական աջակցություն կտրամադրվի կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Ինֆինիտի»-ն, «Կիա»-ն, «BMW»-ն, 2 «Մերսեդես», «Նիսսան մուրանո»-ն և «Գազել»-ը

Կթվայնացվեն թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը

Աննա Հակոբյանը անհետ կորած զինծառայողների ծնողներին հորդորել է վստահել պատկան մարմինների և պաշտոնյաների տեղեկություներին

Սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական աշնանային որսի իրականացման ժամկետները և որսաչափը

Վերականգնվում են Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին. քննարկվել են ի հայտ եկած խնդիրները

Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին

Ուրուգվայն աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը. Օլիվերան՝ ՀՀ նախագահին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Ավելի խիստ չափանիշեր. բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Ներքին Հանդում ռազմական գործողությունների հետևանքով վնասված անհատական 22 տան տանիք կվերանորոգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել

Երևանում կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը. մասնակիցների թվում է նաև օրերս զորակոչված Ամոյանը

Բաթումիում քանդվում է Սաակաշվիլիի օրոք կառուցված «Չաչա» աշտարակը. ի՞նչ է կառուցվելու դրա փոխարեն (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. երեկոյան ժամերին կարճատև անձրևներ կլինեն

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովը

145 գրավոր և բանավոր դժգոհություն. Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները

ԼՂ հայերի հավաքական վերադարձը հնարավոր է այն պարագայում, երբ կլինեն միջազգային գործնական և ամուր երաշխիքներ․ Գրիգորյան

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ համագործակցության զարգացումը և ամրապնդումը. վարչապետը հյուրընկալել է Անա Օլիվերային

ՆԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը Սևանում հետևել են ջրային պարեկների վերապատրաստման դասընթացներին

Բացահայտվել է 500 հազար ԱՄՆ դոլարի զարդերի և 4000 դոլարի հափշտակության դեպքը. մեղադրանք է ներկայացվել երկու երիտասարդի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան օգոստոսի 29-ին

Պավել Դուրովի նախկին կինը հայտարարել է նրան 3 երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից զրկելու մասին

Գյումրիի «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը կվերականգնվի

Լոռիում 59-ամյա տղամարդը բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել 21-ամյա աղջկա հետ

Հայաստանը կմասնակցի «Riga Food-2024» միջազգային ցուցահանդեսին