Կայուն էլեկտրաէներգիա չունենալը խայտառակություն է. Իոննիսյանը պարզում է՝ ինչու է ՀՀ-ում պարբերաբար հոսանքազրկում լինում

29/08/2024 schedule21:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ սկսելու են զբաղվել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ով, որպեսզի հասկանան վերջինիս անպատասխանատու ու անորակ ծառայությունների մատուցման պատճառները:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իոաննիսյանն ասում է, որ սկսել են ուսումնասիրությունները, և արդեն իսկ որոշակի կոռուպցիոն ռիսկեր են նկատել ՀԷՑ-ի գործունեության մեջ: Նրա խոսքով՝ արդյունքները ամբողջացնելուն պես դրանցով կկիսվեն հասարակության հետ:

«Իրականում խնդիրը բազմակոմպոնենտ է, բայց պետք է նշեմ, որ հիմնական հասցեատերը Հայաստանի էլեկտրական ցանցերը չէ, որովհետև ՀՀ էլեկտրական ցանցերը մասնավոր կազմակերպություն է, և այդ կազմակերպությունից առանձնապես բողոք ունենալը լեգիտիմ չէ: Խնդրի հասցեատերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, որն արդեն պետական մարմին է, և որը պետք է այս հարցերով զբաղվի, սակայն մեծ հաշվով չի զբաղվում, ինչը արդեն առաջացնում է որոշակի լեգիտիմ հարցեր հանրության շրջանում, թե ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որ պետք է լինի ՀԵՑ-ի հետ հարաբերություններում հանրության ներկայացուցիչը, ավելի շատ իրեն պահում է որպես ՀԷՑ-ի փաստաբան»,- նշում է  Իոաննիսյանը:

Դիտարկմանը, թե որո՞նք կարող են լինել այդ պատճառները, Իոաննիսյանը պատասխանում է՝ կարող են կապված լինել տարբեր հանգամանքների հետ. «Ես կարող եմ կապել սկսած նրան հետ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը Արթուր Վանեցյանի բաջանաղն է, և վերջացրած նրանով, որ ժամանակին Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահ անդամները (խոսքը նախկին նախագահների մասին է) ՀԷՑ-ից և այլ մենաշնորհներից որոշակի գումարներ էին ստանում, գործուղումներ անում: Հանրությունը իրենց տալիս է աշխատավարձ, իսկ ՀԷՑ-ը՝ ավելի շատ գումար»:

Վերջինս նշում է նաև խնդրի լուծման իր պատկերացումը. «Մենք պետք է ունենանք մարդավարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ջուր, ինտերնետ, էլեկտրաէներգիա. այս բոլորը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում են, որը իր աշխատանքն ուղղակի չի անում: Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նկատմամբ ունի վերահսկող գործառույթ, որը պետք է կիրառի»,- ասում է Իոաննիսյանն ու հավելում. «Բնականաբար, հոսանքազրկումը 21-րդ դարում խայտառակություն է, արտասահմանից մարդիկ են գալիս, հոսանքազրկում է լինում, զարմացած նայում են, դա նորմալ չէ: Կրկնում եմ՝ 21-րդ դարում կայուն էլեկտրաէներգիա չունենալը խայտառակություն է»:

Տպել
6405 դիտում

Ո՛չ օդային տրամվայ նստեցին, ո՛չ էկոքաղաքում կրթվեցին. կյանքի չկոչված ու կիսատ-պռատ ներդրումային ծրագրեր Գյումրիում

Հայ երիտասարդները այլևս նորովի են առաջ շարժվում՝ հիմնելով բարդություններից քաղած դասերի վրա. Հակոբյանի ելույթը

Ավտոլվացման կետի աշխատակիցները վիճաբանել են, 27-ամյա երիտասարդը ծակող-կտրող գործիքով հարվածներ է ստացել

ՌԴ փոխվարչապետն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան

Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որ մոտ են Ֆրանսիային. Ստեֆան Սեժուրնե

Ամերիկահայ գործարարի կնոջ առևանգման վարույթի շրջանակում կալանավորվել է 4 անձ. հրապարակվել են նոր մանրամասներ

Իրանի ԱԳՆ-ն հորինվածք է անվանել Ռուսաստանի Դաշնությանն իրանական հրթիռներ մատակարարելու մասին լուրերը

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Furniture Expo 2024 կահույքի մասնագիտացված ցուցահանդեսը

Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 74-ամյա տղամարդու դի

Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն

ԱՄՆ-ն անթաքույց ճնշում է գործադրում Թուրքիայի վրա. Պեսկով

Իսրայելը սպանված թուրք ակտիվիստի դին ուղարկել է Բաքու

«Օպել»-ը բախվել է ցեմենտով բեռնված բեռնատարին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (լուսանկարներ)

Ծովազարդի գազալցակայանի տարածքում գտնվող հացատունն ամբողջությամբ այրվել է

Կոստանյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ

Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

Տեղի է ունեցել ՔՊ Աջափնյակ տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստը. վարչապետը հանդես է եկել ելույթով

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում ահազանգեր են ստացվել սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ

Աննա Հակոբյանն այցելել է «Արգելված քաղաք». այցը Չինաստան շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Երևանի որոշ թաղամասերում հորդառատ անձրևից բացի նաև կարկուտ է տեղացել (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը

Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 4-ի. համաճարակային իրավիճակը Հայաստանում

Գևորգ Պապոյանը Արարատում հետևել է խաղողի մթերումների ընթացքին և տեղում քննարկել առկա խնդիրները (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցեր են քննարկել

Ուկրաինայի հերոսը՝ ռազմական բժիշկ Իվչուկը, Լենյա Ումերովան տանն են. Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Գարեգին ուզուրպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Պաշտոնանկություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. վարչապետը որոշում է ստորագրել

Երեք բառանոց հաղորդագրություն. ինչ են ասել Մբապեին ՊՍԺ-ից

Շուն գնելու դիմաց քաղաքացուն վճարած 1000 դոլարի մի մասը կեղծ է եղել

Չկա փակ դուռ և անհնար որևէ բան աշխարհում. Ալեն Սիմոնյանի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում

Արշակյանը Սինտիա Լոպես Կաստրոյին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ-ի կողմից գործադրվող ջանքերը

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջանցքի հետ կապված Ռուսաստանը փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ, որը ԻԻՀ-ում հասկացել են. իրանագետ

Բայրամովն ու Սերդար Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ապագայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է տալիս խթանելու հավաքական ջանքերը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել