Երևան
14 °C
Սեպտեմբերի 14-ին այցով Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները:
Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային գիծը ջրհեղեղից ավերվել էր 6 հատվածում, և կանգառի ժամանակ մանրամասն ծանոթացել է վերականգնողական աշխատանքների տեխնոլոգիային և ծավալին:
Երկաթուղու տվյալ հատվածը Հայաստանի երկաթուղային ցանցը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճյուղն է։ Երթևեկության վերականգնման պահից մինչ օրս ՀԿԵ-ն տեղափոխել է 425 հազար տոննա բեռ: Հատվածի վերականգնման վրա աշխատել են ՀԿԵ մասնագետները և Հայաստան գործուղված «Ռուսական երկաթուղիներ»-ի և «Վրացական երկաթուղիներ»-ի մասնագետները։
Սահմանափակ ժամանակահատվածում իրականացվել են հսկայական քանակությամբ հողային աշխատանքներ, վերականգնվել են երկաթուղային գծի կիլոմետրեր, կոնտակտային ցանցեր, կապի համակարգեր և քարշային ենթակայաններ: Մինչև երթևեկության վերականգնումը ստեղծվել է առաջնահերթ բեռները Հայաստան հասցնելու ժամանակավոր սխեմա։ Ավերիչ տարերքի հետևանքների վերացման համար ընդհանուր առմամբ «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների կողմից ուղղվել է ավելի քան 800 մլն դրամ:
Մայիսի 25-ին երկարատև տեղումների, դրան հաջորդած վարարման և Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի հուներից դուրս գալու հետևանքով Հայաստանի Հանրապետության հյուսիսային երկու մարզերի տարածքում տեղի է ունեցել բնակավայրերի ջրածածկում և ավտոմոբիլային ճանապարհների հատվածների վնասում, 16 բնակավայրերի ջրամատակարարման խափանում:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կառավարվող մի շարք երկաթուղային ենթակառուցվածքային օբյեկտներ վնասվել են, այդ թվում՝ 1800 մ ռելսային ուղի, 45 կոնտակտային ցանցի հենարաններ, մի շարք քարշային ենթակայանների էլեկտրամատակարարման խափանում, երկաթուղային տեխնիկայի վնասում:
Սողանքի հետևանքով երկաթուղային գծերի վրա կանգնեցվել է Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը ներքին և միակ միջազգային (Վրաստանի հետ) հաղորդակցությունում:
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդային. գրանցվել են զոհեր, բազմաթիվ տներ հիմնահատակ ավերվել են (տեսանյութ)
Համագործակցության հուշագիր` միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը
Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներ 11 ժամ գազ չեն ունենա
Ծաղկաշենում այրվել է մեծ քանակությամբ կուտակված անասնակեր
Սահարայի անապատատը վերջին տասնամյակներում առաջին անգամ հեղեղվել է. կան զոհեր
Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը` Ֆարերյան կղզիներում (տեսանյութ)
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ
Նախկին իշխանությունները 5000 դրամով քվե էին առնում, Հայաստանի եղածը գույք պարտքի դիմաց տվեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Ընդդիմության օրակարգը հոգնեցրել է հասարակությանը, քվեով ընտրված իշխանության հրաժարականի պահանջները անիմաստ են. Սարգսյան
ՀՀ վարչապետի ՌԴ այցի դրական և բացասական կողմերը. վերլուծում է իրավագետ Արտաշես Խալաթյանը
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ
«Միլթոն» փոթորիկը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին. հայտարարվել է վտանգավորության 5-րդ` առավելագույն աստիճան (տեսանյութ)
Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20 ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնմանը
Սպասված սեպտեմբերի փոխարեն գալիս է հոկտեմբերն ու հենց առաջին հանրահավաքում պարզվում է, որ շարքեր չկան. Սաֆարյան
Անշարժ գույքեր, 4 մլն դրամ արժողությամբ զարդ. ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
Կվերացվեն խոչընդոտները, կլինի երեխաների համար նախատեսված բակ. Մեղրիի համայնքապետն այցելել է Ագարակի մանկապարտեզ
Շնորհակալ եմ. Երևանում գտնվող աշխարհահռչակ երաժիշտ Պլասիդո Դոմինգոն սոցցանցի իր էջում գրառում է արել
Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել իրականացված կապիտալ նորոգման աշխատանքներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի
Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև
Հուսով ենք՝ ՀՀ 50 հազար քաղաքացու ձեռքը օդում չի մնա. ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը շարունակվում է
Հայաստանը հաստատակամ շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով. նախագահը Գերմանիայում է
Մանկապարտեզների 24 մանկավարժի տարակարգ է շնորհվել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները
Հայտնի են քիմիայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրները
Կալանավորված անձը ատամնաբուժարանից ՔԿՀ է վերադարձել բջջային հեռախոսներով
COP29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է. Զախորավա
ԲՏԱ նախարարը կարևորել է դպրոցներում ԱԲ դասընթացների անցկացումը. STEP.ai-ի ներդրման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում
ՀՀ-ի կողմից չստորագրված հայտարարությունները պատրաստելիս հաշվի են առնվել պաշտոնական Երևանի բազմաթիվ առաջարկներ. Զախարովա
Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են վարել Կրեմլում. Բելառուսի նախագահը պարգևատրվել է
13-ամյա Լիզան դանակահարել է կրտսեր քույրերին, դիերը թաքցրել պատշգամբում. ինչ է հայտնի ՌԴ-ում տեղի ունեցած սպանությունից
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր
Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը. ինչ է այն առաջարկում
Ուրախ եմ, որ աստիճանաբար Հայաստանի հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում․ Գեորգի Հարությունյան
Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը
© 2024 Հայկական ժամանակ