Գարեգին ուզուրպատորը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է, իրենք քոք մաշող են. Շիրինյան

13/09/2024 schedule21:30

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը փորձում է ցույց տալ, թե դեռ «կենդանի է իր միջավայրում»:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գալստանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին:

«Այլ խնդիր էլ կա՝ ռեսուրս չունեն, չեն էլ ուզում դադարեցնել պրոցեսը. Մոսկվան կսպանի, ղարաբաղյան կլանը կկախի, հետևապես Գալստանյանը մտել է մի խաղի մեջ, որը պիտի շարունակի: Այդպիսի մի արտահայտություն կա, ասում է՝ «հետ ու առաջ գնանք՝ իբր շարժվում ենք», դա մեռած շարժում է, դրանց միակ «փրկությունը» Պուտինի հաղթանակի մեջ է, ինչը չի լինելու, բացառված է»,- ասում է նա:

Շիրինյանի խոսքով՝ եթե շարժման կազմակերպիչները ամոթ ունենային, վերջ կտային այս ամենին. «Վերջինիս մասին ժամանակին լսել էի, որ կրթված, զարգացած մարդ է և կարող էր Էջմիածնում հոգևոր խորհրդում ծառայություն ունենալ, ո՜վ իմանա, նույնիսկ կաթողիկոսի տեղի հավակնորդ լինել: Գարեգին ուզուրպատորը, նրան այդ գործի մեջ ներքաշելով, մինչև վերջ փչացրեց. իրենք քոք մաշող են»:

Զրուցակցի պնդմամբ՝ այս ուժերի արտաքին ռեսուրսը Մոսկվան է, իսկ Մոսկվայի վիճակը բոլորին է հայտնի:

««Քաչալը դեղ ունենա, իր գլխին կքսի»: Մոսկվայից երևի հրահանգ ունեն՝ ՀՀ-ն հանգիստ չթողնել, իրենք էլ պիտի շարժվեն: Կրեմլն առաջինը մարտի դաշտ է նետում իր մարտախումբը՝ Ալիևին և դրանց օժանդակ ներքին դիմավորողները՝ ՀՀ 5-րդ շարասյունը, սրանք իրար հետ են գործում, սինխրոն, սրանց շեֆն էլ երևի Կոպիրկինն է: Գալստանյանի թիկունքում ռուսական КГБ-ն է, Կոպիրկինն է, իրենք ինքնուրույն ֆիգուրներ չեն, և վտանգներ չկա նրանցից: Մի դեպքում են վտանգավոր, եթե Ուկրաինայում ՌԴ-ն հաղթի, այստեղ ամեն ինչ կանեն, ոտքի տակ կտան ամեն ինչ: Բայց քանի որ դա բացառված է, իրենք հետը մեռնում են: Տղամարդկություն ունենային՝ կգնային մոխիր կլցնեին գլխներին, բայց այդ քաջությունը չունեն»,- ասում է Շիրինյանը:

Կրկին անդրադառնալով Գալստանյանի և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը՝ Շիրինյանն ասում է՝ նախկինները Ռուսաստանի ապագան են. «Սերժ Սարգսյանն ու Քոչարյան Ռոբերտը, կաթողիկոսի հետ միասին և նաև Բաքվում նստած Եվլախի հերոսները Ռուսաստանի ապագան են, ՀՀ-ի հետ առնչություն չունեն: Դրանք անցած-գնացած բաներ են, մեռած են, բայց մեջները մազոխիստներ էլ կան, իրենք մազոխիստներ են՝ ՀՀ մարմնի վրա, Կոպիրկինը կասի՝ իրենք կանեն, հայ բոլշևիկն ով է, որ ինչ-որ բան անի: Իրենք անհույս են, Հիտլերի վիճակում են՝ բունկերում կռիվ են տալիս, իրականությունից կտրված են: Սրանք քաղցկեղի առաջնորդներ են»:

Զրուցակցի պնդմամբ՝ այս մարդիկ Հայաստանի տխուր անցյալն են, այժմ պետք է ուշադրությունը սևեռել երկիրը լավ պետություն դարձնելու վրա:

«Ժամանակավրեպ բան է սրանցով զբաղվելը, կաթողիկոսը իր սրբազանցներին հատ-հատ փչացնում է: Ամենաշուստրին Աջապահյանն է, որ ասեց՝ «մենք հո չէինք ասում, որ իշխանությունը պետք է փոխվի»: Դրանք մանր քաղաքական ժուլիկներ են, որոնք քաղաքականության հետ էլ կապ չունեն: Պետք է զբաղվել հայրենասիրությամբ, պետականաշինությամբ և բանակաշինությամբ: Սրանք ո՞վ են, ձեռքի հետ կաթողիկոսին էլ կփչացնեն, կվերջանան կգնան: Եկեղեցու այդ վիճակ մեր ողբերգությունն է»,- եզրափակում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9789 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար