Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

14/09/2024 schedule12:35

Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: 

«Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և պայմանագրային-իրավական վարչության պետ Փարվիզ Սոդիկին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մանրամասն դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Տեղի է ունեցել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում:

Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա: Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի գույքագրման և հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր:

Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային իրավական համագործակցության խնդիրների լայն շրջանակի»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Տպել
9694 դիտում

Հայաստանն ունենալու է մոդուլյար ատոմակայան, որը երկրի ներսում որևէ սպառնալիք չի ներկայացնի․ վարչապետ

Թուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ (տեսանյութ)

Սուբվենցիոն ծրագրով նորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքի տանիքներ. ՏԿԵՆ

Արգելել եմ, որ Հայաստան հնամաշ շորեր, ավտոներ, մաշած պագրիշկեք ուղարկեն․ ՀՀ վարչապետ

ՏԿԵ նախարարին կից ստեղծվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հասարակական խորհուրդ. ովքեր են կազմում

Սա Հայաստանի ուժայինների կողմից Ռուսաստանի ուժայինների դեմ իրականացված առաջին հայտնի օպերացիան էր. Իոաննիսյան

Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան

Կմասնակցի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին․ ՀՀ վարչապետը մանրամասնում է

ԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր-ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները․ Ալեքսանյան

Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում, ստեղծում պրոֆեսիոնալ բանակ․ Նիկոլ Փաշինյան

Դե Ռոսսին հեռացվել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Իրական Հայաստանի տեսլականն է, որը կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը. Փաշինյան

Երևանի 2 վարչական շրջանի, Գորիսի ու Ճամբարակի որոշ հասցեներում ջրանջատումներ են սպասվում

Եթե Հայաստանը տեսնի ԵՄ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն, բաց չի թողնի․ վարչապետ

Հայրենասիրության այն մոդելը, որով հայրենիքը սիրել ենք, նրա համար է, որ ՀՀ պետություն գոյություն չունենա. Փաշինյան

Երևանի Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար

ՄՊՀ-ն երկու տնտեսվարողի կողմից LEE ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է անբարեխիղճ մրցակցություն

Խոշոր ավտովթար Տաշիրում. բախվել են «ԴԱՖ» բեռնատարն ու 2 մարդատար մեքենա. կա 1 զոհ, 5 վիրավոր (լուսանկար)

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության և ինքնիշխանության համար․ վարչապետ

Այո’, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով. Փաշինյան

Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի (տեսանյութ)

Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը. վարչապետ

Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

Հակոբ Արշակյանն անդրադարձել է «կասկածելի ցածր գնով այգետնակ ձեռք բերելու» լուրերին և հրապարակել լուսանկարներ

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են, ուղարկել ՌԴ՝ զենքերին ծանոթանալու. բացահայտվել է ՀՀ իշխանությունը զավթելու փորձ

Կարմիր գորգ, գինու փոխարեն էլ՝ կարմիր փուչիկներ. «Գնդիկ բոքոնիկ»-ը բացեց Գյումու տիկնիկայինի 89-րդ թատերաշրջանը

Տեղի կունենա ՆԱՏՕ-ի ՊՆ ղեկավարների հանդիպումը

Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ

Տարածաշրջանում կայուն խաղաղության օրակարգի վառ օրինակ է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը. Մակունց

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հեծանվային 17-րդ զբոսանքն են իրականացրել

Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. Լուկաշենկո

Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը

Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Պուտինի ուղերձը

Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները

Վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց

Մամ կներես, ես չգիտեի՝ դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը հրապարակել է իր և որդու երկխոսությունը

Ինչպես Նորակերտի նախկին բուժամբուլատորիան հնարավոր եղավ դարձնել «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել