Տարածաշրջանում կայուն խաղաղության օրակարգի վառ օրինակ է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը. Մակունց

18/09/2024 schedule09:14

Սեպտեմբերի 16-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված ընդունելություն, որին մասնակցել են ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Իզոբել Քոլմանը, սենատոր Էդ Մարքին, կոնգրեսական Ջիմ Կոստան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմըն Վիլսոնը, Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գծով գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթը, Միջազգային Հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Նիքսը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պաշտպանության, առևտրի դեպարտամենտներից, Վաշինգտոնում գործող ուղեղային և վերլուծական կենտրոններից, միջազգային, միջկառավարական, մշակութային, կրթական կառույցների, Կոնգրեսի անդամների աշխատակազմերի, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հյուրերին ողջունել է դեսպան Մակունցը, որը, անդրադառնալով օրվա խորհրդին, ներկայացրել է ՀՀ անկախության 33 տարիների հիմնական ձեռքբերումները։ Դեսպանն ընդգծել է վերանկախացումից ի վեր ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները և վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների խորացումն ու առաջընթացը։

Նա նաև ընդգծել է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների հանձնառությունը բարձրացնելու հարաբերությունների ներկա մակարդակը ռազմավարական գործընկերության։

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությանը՝ դեսպանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ վարչակազմին թե՛ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին աջակցելու և թե՛ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու ջանքերի համար։

Վերջինս հավելել է, որ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձնելուն ուղղված աշխատանքները շարունակվելու են։ 

Մակունցը նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության օրակարգի հանձնառության վառ օրինակ է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ բարձր գնահատելով ամերիկյան կառավարության աջակցությունը այդ նախաձեռնությանը։

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի՝ Հայաստանի և ԱՄՆ միջև կապերի ամրապնդմանն ուղղված երկարամյա աշխատանքի համար։

Իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման ընդգծել է ԱՄՆ-ում հայ համայնքի էական ներդրումը երկրի զարգացման գործում։ Նա նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և շարունակում են վերելք ապրել։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հիշատակել է պետքարտուղար Բլինքենի խոսքերը՝ ուղղված ՀՀ վարչապետ Փաշինյանին օրեր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, այն է՝ «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ աջակցելու բարեկեցիկ, ժողովրդավար և անկախ Հայաստանին»։

Հաջորդիվ ելույթ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Իզոբել Քոլմանը՝ ներկայացնելով ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Տիկին Քոլմանը շեշտել է 2018 թվականից հետո ՀՀ-ին տրամադրվող աջակցության կրկնապատկումը, հիշատակել Գործակալության՝ ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի հումանիտար կարիքների բավարարմանն ուղղված աջակցությունը։

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի ակտիվ անդամ, կոնգրեսական Ջիմ Քոստան ընդգծել է հանձնախմբի շարունակական պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին առնչվող հարցերում, նշել, որ ԱՄՆ պետք է ամուր կանգնած լինի Հայաստանի կողքին՝ որպես բարեկամ։

Միջոցառմանը հնչել են հայ կոմպոզիտորների հայտնի գործեր՝ տաղանդավոր քանոնահարուհիներ Լիլիա և Ալեքսանդրա Եարալեանների կատարմամբ:

Տպել
2590 դիտում

«Ձին ձի է»․ վարչապետը՝ էլեկտրոմոբիլների և ներքին այրման շարժիչով մեքենաների ձիաուժերի մասին

Թուրքիայի նախագահը կմեկնի Ալբանիա, այնուհետ՝ Սերբիա

Շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հետո՝ թռել 1 տարեկան երեխայի վրա․ առաջացել է վեճ, հնչել են հայհոյանքներ

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում․ վարչապետ

17-ամյա պատանիները վարել են հանդիպակաց գոտիով, հետիոտնային անցումներով. նրանք ձերբակալվել են

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային եղանակով․ նախարարը մանրամասներ է հայտնում

Լոնդոնում ակտիվիստները փորձել են ծածկել Պիկասոյի նկարը Գազայից արված լուսանկարով. նրանք բերման են ենթարկվել

Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմներին․ ի՞նչ ծրագրեր են իրականացվելու

Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը երկարաձգել է 4 անդամի պաշտոնավարման ժամկետները

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդային. գրանցվել են զոհեր, բազմաթիվ տներ հիմնահատակ ավերվել են (տեսանյութ)

Համագործակցության հուշագիր՝ միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը

Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներ 11 ժամ գազ չեն ունենա

Ծաղկաշենում մեծ քանակությամբ կուտակված անասնակեր է այրվել

Սահարայի անապատը վերջին տասնամյակներում առաջին անգամ հեղեղվել է. կան զոհեր

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Ֆարերյան կղզիներում (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Նախկին իշխանությունները 5000 դրամով քվե էին առնում, Հայաստանի եղածը գույք պարտքի դիմաց տվեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել

Ընդդիմության օրակարգը հոգնեցրել է հասարակությանը, քվեով ընտրված իշխանության հրաժարականի պահանջները անիմաստ են. Սարգսյան

ՀՀ վարչապետի ՌԴ այցի դրական և բացասական կողմերը. վերլուծում է իրավագետ Արտաշես Խալաթյանը

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ

«Միլթոն» փոթորիկը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին. հայտարարվել է վտանգավորության 5-րդ` առավելագույն աստիճան (տեսանյութ)

Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20 ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնմանը

Սպասված սեպտեմբերի փոխարեն գալիս է հոկտեմբերն ու հենց առաջին հանրահավաքում պարզվում է, որ շարքեր չկան. Սաֆարյան

Անշարժ գույքեր, 4 մլն դրամ արժողությամբ զարդ. ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը

Կվերացվեն խոչընդոտները, կլինի երեխաների համար նախատեսված բակ. Մեղրիի համայնքապետն այցելել է Ագարակի մանկապարտեզ

Շնորհակալ եմ. Երևանում գտնվող աշխարհահռչակ երաժիշտ Պլասիդո Դոմինգոն սոցցանցի իր էջում գրառում է արել

Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել իրականացված կապիտալ նորոգման աշխատանքներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի

Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև

Հուսով ենք՝ ՀՀ 50 հազար քաղաքացու ձեռքը օդում չի մնա. ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը շարունակվում է

Հայաստանը հաստատակամ շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով. նախագահը Գերմանիայում է

Մանկապարտեզների 24 մանկավարժի տարակարգ է շնորհվել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները

Հայտնի են քիմիայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրները

Կալանավորված անձը ատամնաբուժարանից ՔԿՀ է վերադարձել բջջային հեռախոսներով