Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հանդիպել է տեղի ամենահայտնի ու ամենամեծ պետական հիմնադրամի՝ «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլիին և հիմնադրամի ղեկավար կազմին։
Հայկական պատվիրակության կազմում են եղել ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Շեն Բեյլին, ողջունելով Աննա Հակոբյանին և հայկական պատվիրակությանը, շեշտել է զարգացող հայ-չինական հարաբերությունները և հույս հայտնել, որ արդյունավետ ու նույն տեմպով զարգացող կլինի նաև այս հանդիպումն ու հետագա գործակցությունը։
Աննա Հակոբյանը նշել է, որ լինելով Ցինդաոյում և Պեկինում, նորովի է բացահայտել Չինաստանը։ Շարունակել է, որ Ցինդաոյում մի շարք կարևոր ու բովանդակային հանդիպումներ է ունեցել, շրջել տարբեր հաստատություններում, սակայն մեծ է եղել ցանկությունը հանդիպումների շարքում ունենալ նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամին և նոր գործակցություն ստեղծելուն վերաբերող հանդիպում ևս։
«Ես ուզում եմ այս հանդիպումն օգտագործել ավելի գործնական նպատակով, որովհետև գուցե նման հնարավորություն մոտ ապագայում չլինի։ Ու քանի որ հայ-չինական հարաբերություններում շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, միմյանց ժողովուրդների միջև կապերի հաստատումը և մշակույթներն ավելի լավ ու ավելի խոր ճանաչելը, ես ուզում եմ առաջարկել, որ իմ ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամի և «Soong Ching Ling» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքենք, որի հիմքում դրված կլինի մարդկային շփումներ (people to people) կազմակերպելը և ապահովելը»,- ընդծել է Աննա Հակոբյանը։
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը գործընկերներին ներկայացրել է «Իմ Քայլը» բոլոր՝ «Քվանտա», «Հորիզոններ», «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում», «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրերը, մանրամասնել դրանց առաքելությունը և նպատակը, որոնց հիմաքում որակյալ կրթությունն է, տարբեր խմբերի աշխատունակության բարձրացումը, սկսնակ բիզնեսին խթանումը։ Թալին Թօփալաքեանը չինական կոմին է նաև ներկայացրել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարը, որի վերջնական արդյունքը լինելու է հատուկ կարիքներ ունեցող անձնաց և ինտեգրումը, աշխատանքով ապահովումը։
«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրենի կարճ հաշվետվությունից հետո իրենց գործունեությունն է ներկայացրել նաև «Soong Ching Ling» հիմնադրամի փոխտնօրեն Շեն Բեյլին։ Մանրամասնել, որ հիմնադրամը ստեղծվել է 1982-ին` Չինաստանի հանգուցյալ պատվավոր նախագահ Սուն Չին Լինի հիշատակին։ Հավելել է, որ «Soong Ching Ling» հիմնադրամն ավելի շատ վերցրել է երեխաներին կրթելու և զարգացնելու ուղղությունը, սակայն բարեգործական ծրագրեր ունեն ամենատարբեր ոլորտներում։
Կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գաղափարախոսությունում կան նմանություններ՝ հատկապես կրթական ու սոցիալական ծրագրերում։ Աննա Հակոբյանը ընդգծել է նաև փորձի փոխանակման կարևորությունը և հույս հայտնել, որ հետագայում հնարավոր կլինի «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուներին ուղարկել Չինաստան և հակառակը՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Շեն Բեյլին ուրախությամբ ընդունել է Աննա Հակոբյանի առաջարկած՝ համագործակցության հուշագիր կնքելու գաղափարը։
«Մենք շատ ուրախ ենք, որ նման քննարկում ունեցանք, որը կհանգեցնի մեր երկու հիմնադրամների միջև գործակցության վերջնական համաձայնության: Առաջիկա քննարկումների ընթացքում մենք կարող ենք ուսումնասիրել գործակցության ոլորտները: Մենք նաև ողջունում ենք փորձի փոխանակման Ձեր առաջարկը և կարող ենք ցույց տալ Չինաստանում իրականացվող շատ նախագծեր, քանի որ մեր հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրկանացնում հատկապես հեռավոր շրջաններում։ Ուրախ կլինենք, եթե մենք էլ այցելենք Ձեր երկիր և ուսումնասիրենք նաև Ձեր երկրի փորձը, քանի որ, կարծում եմ, կլինեն այնպիսի ոլորտներ, որտեղ մենք միմյանցից սովորելու բաներ կունենանք»,-ընդգծել է «Soong Ching Ling»-ի փոխտնօրեն Շեն Բեյլին։
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ երկու հիմնադրամների հաջորդ հանդիպումը, որը կլինի ավելի առարկայական, կանցկացվի Հայաստանում։
Հայկական պատվիրակությունն այնուհետև շրջել է «Soong Ching Ling» հիմնադրամի`«Երիտասարդների գիտական, տեխնոլոգիական և մշակութային փոխանակման» կենտրոնում, որտեղ աշխատակիցները ցուցադրել են իրենց բոլոր սրահները, սարքավորումները և տեխնոլոգիաները, որոնց միջոցով աշխատում են դպրոցահասակ երեխաների հետ, կրթում նրանց:
«Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Աննա Հակոբյանն այցելել է Պեկինում գտնվող «Արգելված քաղաք», որը հայտնի է նաև «Կայսերական քաղաք» անվամբ, շրջել տարածքում: «Արգելված քաղաքը» դարեր շարունակ եղել է Չինաստանի կայսրների նստավայրը: Կայսերական դղյակները կառուցվել են 14-րդ դարում, ինչից հետո այդտեղ կառավարել են 24 կայսրեր` Մին և Ցին դինաստիաներից: Տարածքում կա 12 դղյակ, տասնյակ այլ շինություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT