Երևան
12 °C
1988-ին հաջորդած առաջին տասնամյակներին Գյումրին ներդրումային տեսանկյունից չնայած բաց էր, սակայն՝ անհետաքրքիր շատերի համար: Տևական ժամանակ պահպանված տնտեսական ակտիվության ցածր մակարդակը հիմք էր, որ ցանկացած մեկը հեռու մնար հանրապետության երկրորդ քաղաքից, որտեղ ամենուր ավերակներ, կիսաքանդ կառույցներ ու տնակային ավաններ էին առկա՝ գործազուրկ բնակիչներով:
Եթե ծրագրեր էլ եղան, հիմնականում բնակապահովման էին: Իսկ թե ներդրումներ էլ եղան, կա՛մ շեղվեցին բուն նպատակից, կա՛մ ծրագրերը դադարեցվին ընդհանրապես:
Տապալված, կիսատ-պռատ ներդրումային ծրագրեր Գյումրիում
«Gyumri Sport City»
Չստացված հայտնի ներդրումային ծրագրերից է Նովոսիբիրսկից Գյումրի վերադարձած Հայաստանի խոտի հոկեյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանի «Gyumri Sport City»-ն:
Մարզական քաղաքի նախագիծը 2013-ին է առաջին անգամ ներկայացվել, ստացել ոգևորիչ գնահատականներ քաղաքացիներից և լռություն պատկան մարմիններից:
Այդ տարիներին Պետրոսյանն իր նախագիծը ներկայացրել էր նաև Ռուսաստանում, նախնական համաձայնություն ձեռք բերել, որ օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինը Գյումրու «Սպորտ սիթի»-ում լողավազան և սահադաշտ էր կառուցելու:
2018-ի հեղափոխությունից հետո Պետրոսյանը, վստահ լինելով, որ կարողանալու է իր գաղափարը գործի վերածել, վաճառել էր ՌԴ-ում գտնվող իր բիզնեսները և բնակարանը, եկել Հայաստան՝ «Gyumri Sport City»-ն իրականություն դարձնելու: Հսկա ծրագրից սակայն, Պետրոսյանը կարողացավ 2021 թվականին իր երազած մարզահամալիրի կազմում բացել «Լեննագան» անունով մարզադաշտն իր ենթակառուցվածքներով: Կուտակեց պարտքեր, գրավադրեց սեփական բնակարանը, չգտավ գործընկեր:
Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ դա շատ մեծ ծրագիր էր, որին ընդառաջել են, սակայն փոքր մասով է իրականացվել:
«Սասստեքս» կարի ֆաբրիկա
Հայտնի տապալվածների թվում է 2015-ին շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության հիմնադիր Վարդան Սրմաքեշի հիմնադրած «Սասստեքս» կարի ֆաբրիկան, որի պաշտոնական բացմանը 2018-ի դեկտեմբերի 7-ին, ի թիվս այլոց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց, ողջունեց սփյուռքահայի ներդրումը:
Կարճ ժամանակ անց, սակայն, գործարարի բացերը ջրի երես ելան. սկզբում՝ ցածր, հետո՝ չվճարված աշխատավարձ, աշխատանքային անմարդկային պայմաններ, վատ փոխհարաբերություններ, գործն անգամ հասավ հարկադիր պարապուրդի, հետո էլ՝ տևական գործադուլներին ու ՄԻՊ-ին:
Հետևանքը սպասված էր. գործարանը փակվեց: Աշխատակիցները տուն գնացին, իսկ սփյուռքահայ գործարարը մինչ օրս չի վերադարձրել Կառավարության՝ գործարանի համար տրամադրած Գյումրու նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից կառույցներն ու տարածքները:
««Սասստեքս»-ին տարածքը պետությունն էր տվել, հիմա էլ մնացել է իրենց. հետ վերցված չէ»,- ասում է Գասպարյանը:
«Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատուն
«Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերության հիմնադիր Վարդան Սրմաքեշը ևս մեկ մեծ ներդրումային ծրագիր է հեղինակել Գյումրիում:
2019-ի օգոստոսին նա ու այդ ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Գյումրիում նոր ծննդատան առաջին քարն են դրել: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ և այլք:
Այս ծննդատան կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ժնևում ժամանակի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Վարդան Սրմաքեշի առաջին հանդիպման ժամանակ, երբ նախարարն առաջարկել էր առողջապահական նոր ծրագիր սկսել Գյումրիում:
Կողմերը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունն աշխատանք էր տանելու ծննդատան համար համապատասխան տարածք տրամադրելու գործընթացին աջակցելու և ծննդատան աշխատանքը Հայաստանի առողջապահության համակարգում լիովին ներառելու համար, իսկ ֆինանսական մասն իրականացնելու էր Վարդան Սրմաքեշը ստեղծված հիմնադրամի միջոցներով:
5 տարի անց աշխատանքի ծայրը դեռ չի երևում: Շիրակի մարզպետի աշխատակազմից մեզ հետ զրույցում տեղեկացրել են, որ Վարդան Սրմաքեշի հիմնադրամը ծննդատան շինարարության իր մասն ավարտել է, Առողջապահության նախարարության ԾԻԳ-ը մրցույթ է հայտարարել շարունակության համար:
«Շինարարն արդեն հաղթել է մրցույթը, շուտով շինաշխատանքների նոր փուլը կմեկնարկի պետական միջոցներով»,- ասել են կառույցից:
«Սքայ Գյումրի»՝ օդային տրամվայների հեքիաթը
2020 թվականին գյումրեցի փեսաներն անակնկալի եկան, երբ իմացան, որ, օրինակ, զոքանչին հյուր գնալ կկարողանան ոչ թե մեքենայով կամ երթուղայինով, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ օդային տրամվայով:
«Արմոն» ընկերությունը մշակել էր Գյումրու զարգացման ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ Ծնունդով գյումրեցի, տասնամյակներ շարունակ Աֆրիկայում գործունեություն ծավալած Խաչատուր Սարգսյանը նախատեսել էր 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել:
Գետնից 6-10 մետր բարձրությամբ ու մինչեւ 500 կմ ժամ արագությամբ թեթեւ շարժակազմն անցնելու էր քաղաքի ծայրամասային թաղամասերով: 15 կայարան էր լինելու: Երթուղին սկսվելու էր օդանավակայանի «Թռիչք» պայմանական անունն ունեցող կայարանից, հաջորդը լինելու էր Մսի կոմբինատ թաղամասի «Վերածնունդ»-ը, հետո հերթը Նորավան թաղամասի «Հավատք» և Կոմիտաս փողոցի «Տաղանդ» կայարաններին էր հասնելու:
Սա լինելու էր ոչ թե քաղաքային, այլ այլընտրանքային տրանսպորտ: Մշակված էր հատուկ ներքին վճարային համակարգ: Գյումրեցին իր քարտային 100 դրամով ստանալու էր 50 երթի հնարավորություն, Երևանի բնակիչը նույն 50 երթի համար վճարելու էր 500 կամ 1000 դրամ: Բուլվարայինում նաև էկոթաղամաս էր հիմնվելու:
Այս ամենն ինչպես թղթի վրա էր, այդպես էլ մնաց:
2020-ին Գյումրու քաղաքապետարանում հանրային լսման ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատել էր. «Սա հեքիաթ է», ինչին ի պատասխան՝ «Արմոն» ՍՊԸ տնօրենը հակադարձել էր. «Հեքիաթները մեկ-մեկ իրականություն են դառնում»:
Բայց սա այդ դեպքը չէր: Հենրիկ Գասպարյանն ասում է՝ սկզբից էլ գիտեին, որ այս ներդրումային ծրագիրը չէր իրականանալու:
«Վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ են եղել, որ մարդիկ ներկայացրել են, սակայն ոչ բոլորն են եղել ռեալ իրականացվելիք: Չգիտեմ՝ ինչ ակնկալիքներ ունենալով են ներկայացրել, բայց լավագույն ցանկություններով են եկել բոլորն էլ: Կային ծրագրեր, որ հենց սկզբից էլ պարզ էր, որ իրականացվելիք չէին, բայց ամեն դեպքում մենք միշտ շանսը տվել ենք, որ գոնե դրա մի փոքր մասն իրականացվի: Ցավոք, եղան էդպիսի ծրագրեր, ինչպիսին էր հենց Գյումրու օդային տրանսպորտը: Այն մեծ արձագանք ստացավ մեր համաքաղաքացիների շրջանում, շատերը չէին հավատում: Իհարկե, վերջում պարզվեց, որ դա միֆ էր, չէր կարող իրականացվել»,- ասում է ճարտարապետը:
Քաղաքը ընկերությանը հատկացրած տարածքները հետ է վերցրել, նախկին որոշումը՝ չեղյալ համարել:
«Դիստրիկտ» էկոթաղամաս
2021 թվականին «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը նոր գրասենյակի բացմամբ ազդարարեց իր ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկը: Վարդբաղում՝ Գյումրու ծայրամասերից մեկում գտնվող «Ուռի գունդ» կոչվող տարածքում էկոթաղամաս էր հիմնվելու, որտեղ գործունեություն էին ծավալելու հայ-չինական կենտրոնը, նորագույն ստարտափ ընկերությունները, թեթև արդյունաբերության գոտի էր լինելու, բնակելի, գյուղատնտեսական, արվեստի և սպորտի հատվածներ, արևային պանելների այգի և փոքր հյուրատներ։
«Տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր, որտեղ ՄԱԿ-ի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներն իրենց ուրույն դրսևորումը կունենան։ Մեր գաղափարներով մենք կփորձենք հասնել այդ նպատակներին, որպեսզի ամբողջ աշխարհը հետաքրքրված լինի գալ, տեսնել, ներդրումներ անել, հիմնել ձեռնարկություններ, զարգացնել կադրեր, ստեղծել լավ աշխատուժ և այդ մադկանց պահել մարզում»,- վստահեցրել էր ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերը։
«Իրենց ներկայացրած ծրագիրն ու մեր պահանջները մի քիչ անհամատեղելի էին՝ կապված կառուցապատման հետ, որովհետև տարածքը կանաչ տարածք է, կառուցապատման քիչ տոկոս կարող էր լինել: Չնայած լավ ծրագիր էր, սմարթ ծրագիր էր, բայց չեղավ»,- պատճառը մասնավորեցնում է Գասպարյանը:
Գյումրիի Սևյանի մշակույթի պալատ. «Բալետ 20-21» հիմնադրամի նախագիծը
2018 թվականին Գյումրու հայտնի Սևյանի մշակույթի պալատի շենքի փրկության առաջարկով հանդես էր եկել «Բալետ 20-21» հիմնադրամը: Նախատեսվում է պալատը վերածել փորձարարական կենտրոնի, որտեղ դասական պարերի դպրոց կհիմնվի: Ամեն ինչ դեռ նախատեսվում է, ավանդույթի համաձայն՝ թղթի վրա: Նկատենք, սակայն, որ 2018 թվականից 6 տարի է անցել:
«Սևյանի պալատի ծրագիրը սկսել է թափ առնել, սկզբից շատ հաջող էր ընթանում, բայց էս վերջին դեպքերը որ եղան՝ պատերազմ, քովիդ, որոշ սառեցում նկատվեց: Հիմա նորից կսկսել է շարունակվել: Նախագծերը պատվիրված են ԱՄՆ-ում, էսքիզը նայել, հավանություն տվել ենք, հարցը քննարկվում է էկոնոմիկայի և ԿԳՄՍ նախարարություններում»,- տեղեկացնում է Հենրիկ Գասպարյանը:
Չնայած թղթի վրա կառույցը գոյություն ունի, սակայն տարիների անտարբերությունն ու եղանակն իրենց գործն արել են: Այս կառույցն էլ, շատ նման շինությունների նման, աստիճանաբար քայքայվում, անպիտան է դառնում:
Շիրակի երկրագիտական թանգարան
Չիրականացված ներդրումային ծրագրերի թվում Հենրիկ Գասպարյանը մատնանշում է նաև բացառիկ արժեք ունեցող Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի խնդիրի չկարգավորումը: 1930թ.-ին ստեղծված թանգարանը, որտեղ ավելի քան 25 հազար բացառիկ ցուցանմուշ է առկա, սեփական տանիք չունի:
2018 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, Գյումրու նախկին Գյուլբենկյան հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվեց «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին, նախագիծ էլ կար, սակայն այդպես էլ տարածքում վերանորոգման ու թանգարանային պայմանների հարմարեցման աշխատանքներ չիրականացվին:
Ըստ նախնական հաշվարկի՝ շենքը նորոգելու համար անհրաժեշտ էր 1 մլրդ 200 մլն դրամ գումար:
Հիմա արդեն այս մասին խոսելն ավելորդ է, քանի որ Կառավարությունն իր տվածը 6 տարվա անգործությունից հետո վերցրել, նվիրաբերել է Գյումրուն՝ պայմանով, որ այն 50 տարի ժամկետով անհատույց վարձակալության հանձնվի Լոզանի Հյուրընկալության դպրոցին՝ մասնաճյուղ հիմնելու համար:
Գյումրիի «Վառեմ-մարեմ» հայտնի շենքը
Իր պատմականորեն հայտնի լինելուց առավել հայտնի ճակատագրով «Մեր մանկության տանգոն» ֆիլմի առավել՝ «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը ևս ներդրումային շատ ծրագրեր է տեսել, լսել ու ճանապարհել հազար ու մի պաշտոնյայի, բարի կամեցողի:
1860-ականներին է ներկայիս Աճեմյան 2 հասցեում գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցը կառուցել իր տունը։ Այն հետագայում համալրվել է այլ կառույցներով՝ ցարական Ռուսաստանի բանակի կապի հանգույցն է կառուցվել, որն Ալեքսանդրապոլի համար դարձել է միակ փոստային բաժանմունքը։
1985 թվականին այս տանը նկարահանվել են Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագները։ Ֆիլմից հետո գյումրեցին Աբովենց տունը կոչել է «Վառեմ-մարեմ»-ի բալկոն:
Վերջին ներդրումային ծրագիրը առավել քան թարմ է, իրականացման տեսանկյունից՝ գրեթե իրական: Կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատել է պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը, որով այն կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։
«Հոկտեմբեր» կինոթատրոն
Այս կինոթատրոնի շուրջ ստեղծված իրավիճակն առավել քան անորոշ է: Դեռ 2024-ի փետրվարի կեսերից Գյումրիում լուրեր պտտվեցին, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածվելու է առևտրի կենտրոնի, որում գործելու են սրճարաններ և ժամանցի կետեր։ Մարտի 1-ին Գյումրու միակ կինոթատրոնի դռները փակվեցին վերանորոգում անելու հայտարարությամբ:
Արդեն կես տարի այն փակ է, որևէ աշխատանք չի սկսվել տարածքում: Հավանաբար սեփականատերեր շվեյցարահայ գործարարը Վարդան Սրմաքեշն ու ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ՖԱ նախագահ Արման Սահակյանն այս կերպ փորձում են ապացուցել, որ Գյումրուն կինո պետք չէ, կինոթատրոն ունենալն ավելորդություն է: Այլապես նախապես հայտնի խնդիրները կարգավորելուց հետո գուցե կփակեին կինոթատրոնն ու ձեռնամուխ կլինեին իրենց նախատեսած ու օրենքով արգելվող շինաշխատանքներին:
Գյումրու քաղաքապետարանի 2003 թվականին ավագանու որոշմամբ, այսինքն՝ այն տարիներին, երբ քաղաքի տերը Վարդան Ղուկասյանն էր, «Հոկտեմբեր» կինոթատրոնը (այդ տարիներին կոչվում էր «Հանդիսությունների տուն» - խմբ․) ուղղակի վաճառքով օտարվել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։ Խնդիրը նաև իրավական հարթակում է վիճարկվում:
Գյումրու պատմական ծածկած շուկայի «Թումո»-ի ծրագիրը
Աղբանոցից և զուգարանից հետո՝ միջազգային խոհարարական դպրոց: Արդեն 6 տարի «Թումո»-ն է փորձում այս ծրագիրը կյանքի կոչել Գյումրու պատմական ծածկած շուկայում:
Մինչ այդ՝ նախկին ծածկած շուկան 2017 թվականին գնել էր «Լենտեքս» ընկերության սեփականատեր Կարեն Գոմցյանը: Մեկ տարի այն փակ պահել, տարածքի առևտրականներին հեռացրել, շուկան ամբողջությամբ քանդել, հետո էլ՝ վաճառել «Թումո»-ին:
Օգոստոսի 29-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին տեղեկացրել էր հաջորդ տարվա գարնանը մեկնարկելիք աշխատանքների մասին:
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT