Քաղաքի կենտրոնում գյոզալ շենքը կա, մի դահլիճ է, մի կինո և 4 մարդ․ ինչ ճակատագիր կունենա Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը

27/03/2024 schedule13:32

Դեռ փետրվարի կեսերից Գյումրիում լուրեր պտտվեցին, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերածվելու է առևտրի կենտրոնի, որում գործելու են սրճարաններ և ժամանցի կետեր։ Արդեն մարտի 1-ին Գյումրու միակ կինոթատրոնի դռները փակվեցին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանը վստահեցնում է՝ նպատակը բարի է։

«Ռեմոնտ կենենք, կբացենք, ուրիշ բան չկա: 25-30 տարի ոչ մի բան չի արվել»,- ասում է տնօրենը։

ճ.jpg (104 KB)

Այս վստահեցումներին զուգահեռ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ վերանորոգում ձևակերպման տակ ներկայիս սեփականատերեր, շվեցարահայ գործարարը Վարդան Սրմաքեշն ու ԱԺ նախկին պատգամավոր, «Շիրակ» ՖԱ նախագահ Արման Սահակյանը փորձելու են իրենց նպատակները կյանքի կոչել՝ կինոթատրոնը դարձնել առևտրի կենտրոն։

Մեզ հետ կարճ զրույցում Արման Սահակյանն ասում է՝ դատարկ խոսակցություններ են։

Ինչպե՞ս է Կումայրի պատմական միջուկում գտնվող 1920-ականների պատմական կառույցը սեփականաշնորհվել

Գյումրու քաղաքապետարանի 2003 թվականին ավագանու որոշմամբ, այսինքն՝ այն տարիներին, երբ քաղաքի տերը Վարդան Ղուկասյանն էր, «Հոկտեմբեր» կինոթատրոնը (այդ տարիներին կոչվում էր «Հանդիսությունների տուն» - խմբ․) ուղղակի վաճառքով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

Ինչպես այդ տարիներին, այնպես էլ հիմա Գյումրու քաղաքապետարանի առանցքային պաշտոնյաներից մեկը՝ ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, պարզաբանում է՝ իրավիճակային լուծում է եղել դա:

«Նախկինում օտարումն արգելված չէր, համայնքն էլ չէր կարող որպես կինոթատրոն աշխատեցնել, իսկ Կինոմոսկվան ուներ էդ հնարավորությունը։ էն ժամանակ շենքը մնացել էր, կինո գնացող չկար, ցույց տվող չկար: Մենք մտածում էինք, որ նորից կինոն կզարգանա, կունենանք առաջվա կինոն։ Էդ տարիներին նաև շենքը փրկելու կարիք կար»,- ասում է Գասպարյանը։

ճճճճճճճճճճճճճճճճ.jpg (182 KB)

Հենց այս գործարքի հետ կապված անգամ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է եղել հարուցված։ Պատմական կառույցը 2003 թվականին Վարդան Ղուկասյանը վաճառել է ընդամենը 25 միլիոն դրամով։ 2004 թվականին նույն կառույցի կադաստրային արժեքը կազմել է 203 միլիարդ 918 հազար 820 ՀՀ դրամ:

«Կինոթատրոն Մոսկվա»-ն 2023 թվականին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառել է Արման Սահակյան-Վարդան Սրմաքեշ զույգին։

Հենց գնման տարվանից էլ սեփականատերերը որոշակի փոփոխությունների մտադրություն են ունեցել։ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ դեռ նախորդ տարի են երկհարկանի շենքը եռահարկ դարձնելու դիմում ստացել։ Քննարկել, մերժել են։

«Մենք մերժել ենք ու որևէ գործողության համաձայնություն չենք տվել։ Իրենք ապակեպատ 3-րդ հարկ էին ուզում և այլն, մենք էլ ունենք մեր քաղաքաշինական խորհուրդը, քննարկել ենք և համաձայնություն չենք տվել՝ ելնելով կառույցի պատմականությունից և միջավայրից»,- ասում է քաղաքապետարանի ճարտարապետը։

ճճ.jpg (183 KB)

Արման Սահակյանը հակադարձում է՝ դա հուշարձան է, և իր նախատեսել-չնախատեսելը էական չէ։

«Կա գիտամեթոդական խորհուրդ, իրենք են նախագիծը հաստատում։ Այդ խորհրդում էլ պետության լավագույն մասնագետներն են։ Ոնց կորոշեն, էդպես էլ կանենք»,- ասում է Սահակյանը՝ միաժամանակ հաստատելով, որ փոփոխություններ, այնուամենայնիվ, նախատեսում են։

Մեկ դահլիճի փոխարեն երկուսն է լինելու, նաև երրորդ հարկ ունենալու նախագիծ կա։

«Իրենք նախարարություն են տարել 3-րդ հարկ ավելացնելու նախագիծ, նախնական համաձայնություն է եղել լրամշակման, բայց մենք դրան ընդհանրապես համաձայնություն չենք տվել»,- ասում է Հենրիկ Գասպարյանը։

Սահակյանը մեզ հետ զրույցում վստահություն է հայտնում, որ ԿԳՄՍՆ-ի հետ իրենց նախագիծն ավարտին են հասցնելու։

«Ճարտարապետները նախարարությանը պատշաճ ձևով նախագիծը ներկայացրել են։ ԿԳՄՍՆ-ն դրա մի մասի հետ համաձայնվել է, մի մասն ասել է փոխել, մենք իրենց հետ շարունակում ենք աշխատել։ Էդտեղ քաղաքապետարանը ո՛չ կարող է կարծիք ասի, ո՛չ էլ մեկնաբանի, դա իրենց չի վերաբերում։ Մշակույթի նախարարության հետ մենք նախագիծը կվերջացնենք, թե ինչ տեսք կունենա, բոլորդ կտեսնենք»,- ասում է Արման Սահակյանը։

«Կումայրի արգելոց թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ինգա Ավագյանը ևս պնդում է, որ քաղաքապետարանը 3-րդ հարկ ավելացնելու թույլտվություն չի տվել, հստակ արձանագրված է մերժումը։

«ԿԳՄՍ նախարարություն իրենք մի քանի փոփոխություն են ներկայացրել՝ 3-րդ հարկի կառուցում, դահլիճի կիսում, նախասրահի փոփոխություն։ Նախասրահի փոփոխությունը մերժվել է, դահլիճը կիսելը թույլ է տրվել, իսկ 3-րդ հարկի մասով ասել են՝ պետք է նախագիծը լրամշակել։ Բայց մենք դրան դեմ ենք եղել, և դա հաստատուն որոշում է»,- ասում է Ավագյանը։

Ի՞նչ է դառնալու կինոթատրոնը՝ ըստ շրջանառվող, նաև պատասխանատուներին հասած խոսակցությունների

Կինոթատրոնի տնօրենը լսել է լողավազան, հյուրանոց տարբերակները։ 

«Ոչ, կինոն մնում է կինո։ Ներսում պոպ-կորն ու Կոկա-կոլա կար վաճառքի, դա էլ կարգելվի»,- ասում է Ներսես Մարգարյանը։

Գյումրու քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին հասանելի է բուտիկների տարբերակով առևտրի կենտրոն դառնալու լուրը։

«Ինչ-որ բուտիկ են դրել մի հատ, ուզում են ինչ-որ մոլ դարձնել։ Նման խոսակցություններ լսել եմ, բայց պաշտոնապես այդ մասին մենք ոչ մի դիմում չենք ստացել»,- նշում է Գասպարյանը։

Արման Սահակյանն էլ նկատում է՝ գնել են, որ տեսքի բերեն, դառնա ակտիվ շենք։

«Քաղաքի ամենակենտրոնում էդ գյոզալ շենքը կա, պատերին բաներները խփած, լա՞վ է։ Մի օր մեկը չասաց՝ էս շենքի պատուհանները ո՞վ է փակել։ Մի հատ դահլիճ է, մի հատ կինո է, ու 4 մարդ է գնում, դա լա՞վ է։ Պետք է էդ շենքը ծառայի մարդկանց։ Հրապարակի վրա աշխույժ շենք է լինելու, որ մարդիկ կինո էլ գան, հաց էլ ուտեն։ Նպատակային նշանակությունը պահպանելու պարտավորություն էլ չկա, բայց էդ մի դահլիճի տեղը 2-ն ենք սարքելու ամենաժամանակակից ձևով»,- ասում է Սահակյանը՝ հավաստելով, որ ոչ մի վատ բան հնարավոր չէ տեղի ունենա։

ճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճ.jpg (228 KB)

Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա, Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տուգանել։ Մի գործողություն, որը վաղուց անօգուտ և անիմաստ է դարձել։

Հենրիկ Գասպարյանն ասում է՝ եթե այնպիսի աշխատանքներ անեն, որոնք շինթույլտվություն են պահանջում, և չեն ունենա՝ միայն տուգանել, շարունակելու դեպքում՝ կրկնակի տուգանել, հետո էլ կարող են դատարան դիմել։ Ընդամենը։ Սեփականության դեմ համայնքի լծակները գործուն չեն։

Այս պահին էլ կառույցում որևէ շինաշխատանք չի մեկնարկել։

Ինչո՞ւ փակվեց կինոթատրոնը, եթե նախագիծը դեռ չկար, կամ հստակեցման խնդրահարույց հարցեր կային, հարցին ի պատասխան՝ տնօրեն Ներսես Մարգարյանն ասում է՝ չի կարող պատասխանել, բայց ձգձգումը տեխնիկական է։

ճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճճ.jpg (238 KB)

«Մենք գիտեինք՝ ամեն ինչ կարգին է, ուզում էինք՝ քանի եղանակները տաքացել էին, շուտ սկսեինք, որ շուտ էլ ավարտեինք։ Բայց որոշակի խնդիրներ կան։ Ուզում ենք ամեն ինչ օրինական լինի, որ որևէ խնդիր չլինի հետագայում»,- վստահեցնում է տնօրենը։

Նշենք, որ Գյումրու միակ կինոթատրոնը փակ է 20 օրից ավելի, ներսում որևէ շինաշխատանք չի մեկնարկել։

ճճճճճճ.jpg (67 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2557 դիտում

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ

ԱՄՆ-ն ավելի քան 271 հազար միգրանտի է արտաքսել