Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիստրիկտ» էկոթաղամասի հիմնադրման մեկնարկին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկին:

Այստեղ կգործեն հայ-չինական կենտրոն, նորագույն ստարտափ ընկերություններ, կլինեն թեթև արդյունաբերության գոտի, բնակելի, գյուղատնտեսական, արվեստի և սպորտի հատվածներ, արևային պանելների այգի եւ փոքր հյուրատներ։

Նախագծի առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում:

«Դիստրիկտն» իր տեսակի մեջ կլինի առաջին բնակելի թաղամասը, որը եզակի տեխնոլոգիայի վրա հիմնված ձեռնարկատիրական էկոհամակարգ է և խթանում է նորարարությունը, ապահովում է իր բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և ունի դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն Գյումրու վրա։

Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»,-ասաց Վահան Քերոբյանը:

«Դիստրիկտ» հիմնադրամի տնօրեն Գայանե Առաքելյանը նշեց, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև կասեցնել Գյումրիից տաղանդավոր մարդկանց հոսքի և արտագաղթի խնդիրը․ «Եթե մարդիկ այստեղ ունենան գեղեցիկ միջավայր հասանելի, դինամիկ զարգացող, տնտեսապես կայուն և, իհարկե, ստեղծարար, հետևաբար նրանք չեն ուզենա այստեղից հեռանալ»։

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերի խոսքով՝ այս նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կընձեռնվի երիտասարդ կադրերի և առաջատար մասնագետների համար բացել նոր աշխատատեղեր։ Ըստ նրա՝ այն լինելու է ոչ միայն էկո, տեխնո միջավայր, ալև այն համապատասխանելու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

«Այսինքն մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր, որտեղ ՄԱԿ-ի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներն իրենց ուրույն դրսևորումը կունենան։ Մեր գաղափարներով մենք կփորձենք հասնել այդ նպատակներին, որպեսզի ամբողջ աշխարհը հետաքրքրված լինի գալ, տեսնել, ներդրումներ անել, հիմնել ձեռնարկություններ, զարգացնել կադրեր, ստեղծել լավ աշխատուժ և այդ մադկանց պահել  մարզում»,- նշեց Թոդդ Ֆաբաքերը։

Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում, ուղղված կլինեն 5 նպատակերի պատշաճ իրագործմանը՝ «Բարեկեցիկ քաղաք», «Կանաչ քաղաք», «Ինտեգրված քաղաք», «Ստեղծագործ քաղաք» և «Տեխնոլոգիական քաղաք»: Ծրագրի իրականացման համար ընտրված տարածքը տեղակայված է Գյումրիի արևմտյան մասում՝ Բուլվարային և Մուշ թաղամասներին հարակից՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, Սև ամրոց, Պայտաձև ամրոց, Մայր Հայաստան զբոսաշրջային նշանակության օբյեկտներին կից։

Այստեղ տեղակայված կլինեն «Թվային մետաքսի ճանապարհ» հայ-չինական կենտրոնը և Գյումրիում ստեղծված նորագույն ստարտափ ընկերություններ՝ տեղի երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը բարձրացնելու և հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով քաղաքի տնտեսության աճին։

Բացի այդ, այստեղ կլինեն թեթև արդյունաբերության գոտի, գյուղատնտեսական հատված, կանաչ գոտի, բնակելի հատված, սպասարկող կառույցներ, արևային պանելների այգի, արվեստի և սպորտի հատված, փոքր հյուրատներ։

«Դիստրիկտ» նախագիծը մշակվում է և իրականացվելու է Գյումրիի քաղաքապետարանի և պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպաստելով Հայաստանում մասնավոր և հասարակական ենթակառուցվածքների համագործակցության զարգացմանը։ 

Տպել
1343 դիտում

COP-29 համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, չեմ մասնակցելու. Թունբերգ

Արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցը քննարկվի առանց ՌԴ-ի․ նախարարը մանրամասնում է

Ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով

Բանակցությունում քննարկվելու է Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը․ Պապոյան

Բուքմեյքերները գնահատել են Թրամփի և Հարրիսի հաղթելու շանսերը տոկոսներով

Այդ ակցիաներով վնասում են հայկական ֆուտբոլը. Նիկողոսյանը՝ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջների մասին

Պատգամավոր Դավիթ Դանիելյանն ացելել է Կապան խոշորացված համայնքի սահմանամերձ Կաղնուտ գյուղ (լուսանկարներ)

«Քամալա, դու հեռացված ես». Թրամփը դեռ չընտրված՝ պաշտոնից «ազատել» է փոխնախագահ Հարրիսին և նրան կոչել «խելագար»

Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան

Աննա Հակոբյանը միջազգային համաժողովին ներկայացել է «ՍԵՐ» գրությամբ պիջակով (տեսանյութ)

Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Արուսյակ Մանավազյանը և Մերի Գալստյանը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում քննարկել են ոլորտին առնչվող հարցեր

Հայաստանի հավաքականի նոր մարզիչը կլինի արտասահմանից․ Արմեն Նիկողոսյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի, հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է. Պապոյան

Ակնհայտ է, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանելիության պակասությունը խոչընդոտ է կանանց համար. վարչապետ

Ինչ հարթակներով և ինչպես կհրապարակվի կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը

Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար

Եվրախորհրդարանի շուրջ 5 տասնյակ պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին

ՄԱԿ-ի դատարանը կկայացնի Ադրբեջանի դեմ ՀՀ հայցի վերաբերյալ Բաքվի առաջ քաշած նախնական առարկությունների վճիռը

Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ստացել նկատողություն

ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման մասին բանակցությունների ծրագիրը. փոխնախարար

Դատավոր Ռազմիկ Մարիկյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Բելգիայում ՀՀ դեսպանին. ԱԳ փոխնախարարը հաստատեց և մանրամասնեց

Բացահայտվել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտնել է Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ ստանալու մասին. Politico

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 48-ամյա կինը տեղում մահացել է

Հայաստանի պատանի շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատար դիրքերում են

17 կամուրջ‚ 2 թունել‚ 5 տրանսպորտային հանգույց. ինչ աշխատանքներ են կատարվում Քաջարան-Ագարակ ճանապարհին

Ձորաղբյուրում ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են

Ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 31-ամյա քաղաքացու դին

ԱՄՆ-ը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. թեժ պայքարից հետո ինչպես են կազմակերպվելու նախագահական ընտրությունները

Այն, որ «Բալասանյան դաշինք»-ը վայր է դրել մանդատները, մամուլից ենք իմացել, քննարկում չենք ունեցել. Ալեքսանյան

Աշնանային Երևանում ընթրեցի Իսլանդիայի նախկին առաջին տիկին, իմ լավ բարեկամ Էլիզա Ռիդի հետ. Հակոբյան (տեսանյութ)

Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին. Տոկաև

Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, սահմանափակումներ են մտցվել. հայտնի է 220 զոհի մասին

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. ովքեր են մահացածներն ու վիրավորները

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից

Միջազգային գիտաժողով, ներկայացումներ. Երևանում անցկացվում են Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները

Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև