Երևան
12 °C
Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողությունները՝ օգոստոսի 29-ին «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած Տիգրան Համասյանի համերգի ընթացքում և դրանից հետո մի խումբ անձանց կողմից հակահասարակական գործողություններ թույլ տալու վերաբերյալ ստացված հաղորդման մեջ նշված հանգամանքների իսկությունը պարզելու և մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
«2024 թվականի օգոստոսի 29-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզում գտնվող «Ռապի» լիճ կոչվող տարածքում կազմակերպված համերգի մասնակիցների և այնտեղ գտնվող անծանոթ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, մի խումբ անձինք խուլիգանություն են կատարել, և վերջիններս համերգի մասնակիցներին սպասում են Գեղաձոր գյուղի ճանապարհին՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, ինչպես նաև ծեծի են ենթարկում մարդկանց, քարերով հարվածում են երաժշտի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ: Այդ մասին Ոստիկանությանն ահազանգել են նաև համերգի առանձին մասնակիցներ։
Դրանց և ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հաշվի առնելով կատարված ահազանգերի քանակը և բնույթը, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանցով պայմանավորված՝ անհրաժեշտ է կատարել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ ստեղծվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։
Քննիչների կողմից զննվել է դեպքի վայրը, որի ընթացքում քննությանը հետաքրքրող առարկա, ինչպես նաև՝ տեսանկարահանող սարքեր չեն հայտնաբերվել, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ դեպքի վերաբերյալ ահազանգեր կատարած անձանց մեծ մասը։ Վերջիններս ցուցմունք են տվել, որ ահազանգերը կատարել են այլ անձանցից լսած տեղեկությունների հիման վրա, որևէ մեկը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացած անձինք, ըստ էության, չկան։
Երաժիշտը հայտնել է, որ ինքը, ինչպես նաև իրենց ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկը, մարմնական վնասվածք չի ստացել և հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության:
Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ վնասվածք է ստացել երկու անձ, որոնցից մեկը՝ աջ բազկի և աջ սրունք-թաթային հոդի շրջանի քերծվածքի ձևով, ով սակայն չի կարողացել հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել, իսկ մյուսը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ հեռախոսազրույցի ընթացքում հայտնելով, որ ինքը որևէ լուրջ վնասվածք չի ստացել։ Վերջինս պատշաճ ծանուցվել է՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն չի ներկայացել, ինչի պատճառով որոշում է կայացվել վերջինիս հարկադրաբար ներկայացնելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT