Մասիսի քաղաքապետը 2 անգամ խրախուսել եւ աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակիցներին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը որոշել է օպտիմալացնել քաղաքապետարանի աշխատակազմը՝ կրճատելով քաղաքապետի աշխատակազմի մի քանի հաստիք, ինչի հետեւանքով աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի վարորդ Սարգիս Սարգսյանը, քաղաքապետի երեք օգնականները՝ Արթուր Մարտիրոսյանը, Սերգեյ Կիրակոսյանը, Լյովիկ Գրիգորյանը եւ խորհրդական Արմինե Գուլոյանը։ Հիշյալ աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին քաղաքապետի որոշումները կայացվել են դեռեւս նախորդ տարվա դեկտեմների 20-ին եւ ուժի մեջ մտել ս․թ․ հունվարի 1–ին։ Քաղաքապետի համապատասխան որոշումներից տեղեկանում ենք, որ աշխատանքից ազատված աշխատակիցներին վճարվել է արձակման նպաստ։

Քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը մեր հարցն ի պատասխան, թե ինչն է եղել կրճատան պատճառը, արդյո՞ք ավելորդ ծախսերից խուսափելու նպատակով, արձագանքել է, թե համայնքային աշխատողներ չեն կրճատվել։ /Ազատվողները հայեցողական պաշտոններում աշխատողներ են եղել/։ «Զուտ աշխատանքային կազմակերպման հետ է կապված։ Ավելորդ ծախս չի եղել, դա հաստատ»։  Քաղաքապետն այժմ ունի երեք տեղակալ, մեկ օգնական եւ մամուլի քարտուղար։ Նշենք նաեւ, որ քաղաքապետ Համբարձումյանը նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին, իր մեկ այլ որոշմամբ խրախուսել է քաղաքապետերանի աշխատողներին՝ տրամադրելով  միանվագ դրամական պարգեւատրում պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով։

Ի դեպ, այս որոշումից մոտ մեկ ամիս առաջ էլ՝ նոյեմբերի 13-ի իր որոշմամբ, Մասիսի քաղաքապետը, իր հերթական արձակուրդից  առաջ, աշխատակազմի աշխատակիցներին խրախուսելու որոշում էր կայացրել՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով։ Որոշմանը կից փաստաթղթից տեղեկանում ենք, սակայն, որ մասնավորապես փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը խրախուսվել է 100 տոկոսի չափով, մյուս երկու փոխքաղաքապետերը՝  Խորեն Արոյանն ու Կարեն Օհանյանը, երեք պահակներն ու երեք հավաքարարները, քաղաքապետի երեք օգնականներն ու մեկ խորհրդականը 50 տոկոսով էին խրախուսվել, աշխատակազմի ղեկավարը, մամուլի քարտուղարն ու երեք բաժինների պետերը՝ նույնպես 100 տոկոսով, իսկ քաղաքապետարանի քարտուղարուհին՝ 80 տոկոսի։

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել անցած տարվա սեպտեմբերին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով, ինչպես նաեւ նաեւ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Սույն  գործերը մեկ վարույթում են: Նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, մեղադրյալ է մեկ այլ գործով՝ ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի մասով։ Բացի այդ, ըստ նախաքննության, պարզվել է, որ վերջինս մասնակցություն է ունեցել նաեւ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին։ Նա նույնպես գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել ամիսներ առաջ։

Նկատենք, որ Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները ակտիվորեն ներգրավված էին ի պաշտպանություն քաղաքապետի իրականացվող բողոքի ակցիաներում, որոնք տեղի էին ունենում այն օրերին, երբ դատարանը քննում էր Համբարձումյանի կալանքի սանկցիայի հարցը։ Այդ բողոքի ակցիաները համակարգում էր փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։ Այնպես որ, կարելի է ենթադրել, որ Մասիսի քաղաքապետը, երկու անգամ խրախուսելով իր աշխատակիցներին, այսպիսիով փորձել է նաեւ վարձահատույց լինել վերջիններիս՝  իրենց նվիրումի եւ «նեղ պահին» իր կողքին կանգնելու համար։ 

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24163 դիտում

Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած

Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի

Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն

Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ

Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում

Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ

Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է

Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել

Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ

Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը

Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ

Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել

ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը

Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են

Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ

Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները

Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները

Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին

Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ

Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է

Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները

Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը