Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովը Եվրոպական խորհրդարանական հետազոտությունների և փաստաթղթավորման կենտրոնի (ECPRD) հետ համատեղ մայիսի 21-22-ը անցկացրել է «Արհեստական բանականության ինստիտուցիոնալ ինտեգրումը և կառավարումը խորհրդարանական հիմնական գործընթացներում» թեմայով սեմինարը:
Սեմինարի քննարկումների առանցքում եղել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու մարտահրավերները:
Քննարկմանը մասնակցել են պատվիրակներ մի շարք երկրների խորհրդարաններից, ներկայացուցիչներ միջազգային ու տեղական կազմակերպություններից, նաև՝ ԱԺ աշխատակազմից:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը բացման խոսքում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի անունից ողջունել է ներկաներին և կարևորել նման սեմինարի կազմակերպումը տարածվող կեղծ լուրերի ու տեղեկատվական հոսքերի այս ժամանակաշրջանում:
Խոսելով արհեստական բանականության (ԱԲ) ընձեռած հնարավորությունների և մարտահրավերների մասին՝ Հեղինե Խաչիկյանն ընդգծել է, որ այն պետական մարմինների համար այլևս հեռավոր հայեցակարգ չէ, այն ազդում է կառավարությունների, խորհրդարանների և հասարակության գործունեության վրա: «Նոր փուլ ենք մտնում, որտեղ տեխնոլոգիական նորարարությունները, հատկապես ԱԲ-ն, սկսում են ազդել օրենսդրական աշխատանքի, հասարակության հետ հաղորդակցվելու և որոշումների կայացման վրա: Այս վերափոխումը հսկայական հնարավորություններ է ստեղծում, դրան զուգահեռ նաև՝ անվտանգային խնդիրներ, մարտահրավերներ ու պատասխանատվություն»,- ընդգծել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու խոսել մարտահրավերներին դիմակայելու և նորարարություններն արագ յուրացնելու՝ մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկության մասին: Այս համատեքստում նա ընդգծել է ոչ միայն ԱԲ-ի, այլև նոր գաղափարների զարգացման կարևորությունը փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Այս համատեքստում Հեղինե Խաչիկյանն անդրադարձել է խորհրդարանի աշխատակազմի կողմից արհեստական բանականության հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը:
Նշելով, որ ԱԲ-ի ինստիտուցիոնալացման տեսանկյունից խորհրդարանը դեռ վաղ փուլերում է՝ Հեղինե Խաչիկյանը հենց այդ առումով կարևորել է միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումները:
ECPRD-ի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները խորհրդարաններում» ոլորտի համակարգող, ռազմավարության և նորարարության բաժնի ղեկավար Ֆրոդե Ռեյնը ողջույնի խոսքում ևս անդրադարձել է խորհրդարանական գործընթացներում ԱԲ-ի ինստիտուցիոնալ ինտեգրման և կառավարման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին: Նշվել է, որ այս թեմային անդրադարձ է եղել նաև Իսլանդիայում և Բրյուսելում կազմակերպված քննարկումների շրջանակում:
Այնուհետև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչը մանրամասնել է իրենց կազմակերպության գործունեությունը, Հայաստանի թվային վերափոխման խթանման ուղիները, թվային լուծումների ներդրմամբ քաղաքացու կենսագործունեությունն ապահովող ծառայությունների հարմարավետությանը և հասանելիությանը, հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը:
ՀՀ Ազգային ժողովը ECPRD-ի կողմից հարցում է անցկացրել սեմինարի թեմայի շրջանակում: Հարցման արդյունքները շնորհանդեսի ձևաչափով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության հետազոտական ու տեղեկատվական բաժնի ղեկավար, ՀՀ-ում ECPRD-ի թղթակից անդամ Արուսյակ Քանանյանն ու խոսել մի շարք երկրների օրինաստեղծ աշխատանքում ԱԲ գործիքների կիրառման մեթոդների ու ձևերի մասին:
Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների փորձը, անդրադարձել ԱԲ-ի գործիքների կիրառման դրական ու բացասական կողմերին, օրենսդրական գործունեության մեջ ԱԲ-ի մեթոդների ներդաշնակ կիրառման հնարավորություններին ու մարտահրավերներին:
Համաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես են եկել Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ալբանիայի ներկայացուցիչները: Նրանք խոսել են արհեստական բանականության կիրառության խոչընդոտների, խորհրդարանական գործընթացներում դրա կիրառության, իրավական խնդիրների մասին:
Երկօրյա սեմինարի կազմակերպումը համաֆինանսավորվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) FORSETI նախաձեռնության կողմից, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կանադայի, Շվեդիայի կառավարությունների և ՀՀ Ազգային ժողովի կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ
Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ
Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է
Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը
Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները
Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՏԻՄ ոլորտը կարգավորող շուրջ 24 օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն
Ռուբինյանը ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը
20 հոգի գրելը՝ 150 հազ. դրամ. 20 մանեթ դենը կդնես, պլանի փող ա. պիպետկեն ձեռդ ես զարթնե՞լ. ԲՀԿ-ն կաշառք է տվել
«3-րդ անգամ ընտանիքի 12 անդամով քեզ ենք ընտրելու», «Ոչ մի ղեկավար ձեր արածի 5%-ը չի արել». քաղաքացիներ
Ում հավաքագրել են, 3 ագենտն էլ անգրագետ են, բայց հասկանալի է՝ որ ունակությունների համար են նրանց հավաքագրել
Հայաստանը ՌԴ ծաղիկների արտահանման խոշորագույն մատակարարն է. արգելքի պատճառով Ռուսաստանում գները բարձրանում են
Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով
ՀՀ-ում 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ
Երթևեկության սահմանափակումներ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցներում
Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը տարօրինակ է ու արտասովոր. Օվերչուկ
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ» կուսակցության ևս 7 թեկնածուի գրանցումը
Վերջին զանգի միջոցառումների ընթացքում 129 մեքենա է տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Սպանություն կատարելու համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է
Ձեզ նման ոչ մի մարդ չկա, մենակ Դուք եք, որ ամենաբարին եք, իմ ծնողները Ձեզ են ընտրելու. երեխաները՝ Փաշինյանին
Որտեղից ասես երգիչներ ենք ման գալիս միծինգների համար. գումարները մի տաս անգամ բարձրացնելով՝ բերում ենք
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը
ՔԿ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են 2 երկրի քաղաքացիների վերաբերյալ վարույթների տեղեկատվության փոխանակումը
Ադրբեջանական թեզը՝ ՀՀ ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանն Ադրբեջանի մարզ դարձնելու տեսանյութը
ԺԷԿ-ի թղթով նախագահ աշխատած մարդը կա՛մ սուտ է ասում, կա՛մ անգրագիտություն. Պապոյան
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՏԻՄ ոլորտին վերաբերող օրենքներում
ԱԺ-ում քննարկվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Նոր նշանակում Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում
Հյուրասիրությունը չենք մերժում, եթե կա, պետք է գնալ. վարչապետը՝ քաղաքացիներին
ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել Հորմուզի նեղուցը փակելու համար
Նոր կարգավորումներ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Ինքը միլիոնով փող է տալմ, Տաշիրը դափոնով կուդա, նույնը՝ Քոչարյանը, ՌԴ սաղի վզին դրած է. նոր ձայնագրություններ
Դպրոցի տարածքը Սերժի փեսան վերցրել դղյակներ է սարքել. Ջրվեժի բնակիչները՝ Փաշինյանին
Փաշինյանը Ջրվեժում այցելել է տեղաշարժվելու դժվարություն ունեցող քաղաքացուն. տեսանյութ
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակցող 49 մեքենա. 27-ի ղեկին եղել են անչափահասներ
Փամփուշտներ, նռնակներ, ինքնաձիգներ. Գեղարքունիքում մեծ քանակությամբ զինամթերք է հանձնվել
Կալուգացի օլիգարխ, հիբրիդային, գրոհային մարտիկներ եք․ սա հարձակում է ՀՀ-ի, առաջնագծում կանգնած զինվորի վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT