Երևան
12 °C
Գաբիրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2018 թվականի դեկտեմբերի 28-ին առանց նախապես ծանուցվելու, աշխատանքից ազատվել են 5 աշխատակիցներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց թատրոնի դերասանուհի Էռնա Ավետիսյանը:
«Տնօրենը նախընտրեց վճարել երկու ամսվա տուժանք, բայց միանգամից մեզնից ազատվել, որ մենք ժամանակ չունենանք հասկանալու, թե ինչ է կատարվել: Դեկտեմբերի 28-ին իմացանք, որ հունվարի 1-ից ազատված ենք»,-ասաց նա:
Դերասանուհին հայտնեց, որ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն իր եւ եւս 4 դերասանուհու նկատմամբ անհիմն նկատողություն է ձեւակերպել, որի համար բացատրություն է պահանջել, սակայն չի ստացել: Նշեց, որ նույն օրը աշխատանքից ազատվել է նաեւ իր ամուսինը՝ Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր Տիգրան Գասպարյանը:
«Մեզ նախօրոք ոչ ոք չի զգուշացրել, որ հեռացման ռիսկի տակ ենք: Մի ամիս առաջ ամուսինս՝ ռեժիսոր Տիգրան Գասպարյանը, թակում է տնօրինության դուռը, ասում, որ ուզում է ներկայացում անել, սակայն ոչ մի ընթացք չեն տալիս ներկայացմանը»,-ասաց Էռնա Ավետիսյանը:
Դերասանուհին նշում է, որ 2015 թվականին, երբ Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Արմեն Էլբակյանը, Տիգրան Գասպարյանի բոլոր բեմադրությունները հանվեցին խաղացանկից: Վերջինիս խոսքով՝ հենց Էլբակյանի գալուց հետո շատ դերասանուհիներ դադարեցին գլխավոր դերեր խաղալ. «Մենք դարձանք զանգվածային տեսարանների դերասաններ, մինչդեռ նախկինում ունեցել ենք բազմաթիվ գլխավոր դերեր: Երեւի թե ավելորդ էինք, փորձեցին մեզնից ազատվել: Ազատվողներից մեկը ամուսինս է, քանի որ ես նրա կինն եմ, պետք էր ինձնից էլ ազատվել, դերասանուհիներից մեկն էլ Տիգրանի ուսանողուհիներից է»:
Էռնա Ավետիսյանի խոսքով՝ Արմեն Էլբակյանը թատրոն ոտք դնելու օրվանից բացահայտ հայտարարել է, որ պետք է Տիգրան Գասպարյանին ազատի: «Եթե հաստիքներ են կրճատում եւ օպտիմալացնում թատրոնի աշխատանքը, ինչո՞ւ չեն սկսում մեռած հոգիներից՝ ավագ սերնդից, որոնք բեմ դուրս չեն գալիս: Մենք օժանդակ կազմում էինք, բայց մեր կարգը բարձրացնելու ժամանակն էր, որովհետեւ 4 տարի է արդեն՝ թատրոնում էինք»,- ասաց Էռնա Ավետիսյանը:
Ամսի 28-ին, երբ Տիգրան Գասպարյանը զանգել եւ տնօրենի օգնականին հարցրել է, թե ի՞նչ է ծանուցման մեջ գրված, պատասխանել են, որ չգիտեն, չեն կարող ասել. «Ասացի՝ տառաճանաչ չե՞ք, չեք կարող կարդա՞լ՝ ինչ է ծանուցման մեջ: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, ես ծանուցումը ստացել եմ հունվարի 9-ին, էնպես որ, ինձ որեւէ մեկը չի ասել, որ մենք քո հաստիքը կրճատում ենք»:
Էռնա Ավետիսյանի խոսքով՝ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի քայլերից ու թատրոնում վարած քաղաքականությունից լավ հոտ չէին առնում: «Առաջին մարդը, որ հոր՝ Արմեն Էլբակյանի նշանակումից հետո բեմադրություն անելու հնարավորություն ստացավ՝ Լիլի Էլբակյանն էր»,-բողոքեց դերասանուհին:
Էռնա Ավետիսյանի համոզմամբ՝ տնօրեն Վարդան Մկրտչյանը շատ հարցերում որդեգրել է Արմեն էլբակյանի աշխատաոճը. «Իրենք մի մարմին են: Շատ կարճ ժամանակ անց եմ ես դա հասկացել: Անհիմն ազատվեցին մեզնից»:
Վարդան Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնում կառուցվածքային փոփոխություններ է կատարել:
«Այո, Սունդուկյան թատրոնը ենթարկվել է կառուցվածքային փոփոխության՝ ելնելով ստեղծված հանգամանքներից եւ իրավիճակից: 2018 թվականից թատրոնի սուբսիդավորումը կրճատվեց 20 միլիոն դրամով. սա փոքր թիվ չէ, սա լուրջ, ծանրակշիռ գումար է թատրոնի համար: Այն ժամանակ ես ընդամենը մի քանի ամիս է՝ ինչ անցել էի աշխատանքի, ուստի, որոշեցի որեւէ քայլի չգնալ, որեւէ կրճատման չգնալ, որպեսզի գոնե մեկ տարի ժամանակ ունենամ եւ հասկանամ, թե ինչպես կարելի է հնարավորինս ճիշտ եւ անցնցում թատրոնը տանել առաջ: Այդ ընթացքում ոչ ոք չկրճատվեց»,-պատմեց տնօրենը:
Վերջինիս խոսքով՝ մեկ տարվա ընթացքում համոզվեց, որ մի շարք ոլորտներ կան, որոնցից թատրոնը պետք է հրաժարվի: Մասնավորապես՝ փոխտնօրեններից մեկից, բեմական կահույքի պահպանման ցեխից, հաշվապահությունից մեկ հոգի եւ 4 օժանադակ դերասաններից: «Կային հաստիքներ, որոնք մեզ պետք չէին, օրինակ՝ տնօրենի խորհրդական եւ այլն, դրանք թատրոնին պետք չեն, ավելորդ բեռ են: Դրանք արհեստականորեն ստեղծված հաստիքներ են եղել»,-ասաց Վարդան Մկրտչյանը:
Խոսելով Տիգրան Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին՝ Վարդան Մկրտչյանը նշում է, որ թատրոնում հաստիքային ռեժիսոր պահելը նույնպես իր համար անընդունելի եւ անհասկանալի է: Այդ հարցի շուրջ խոսել է նաեւ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ, որն էլ ասել է, թե Տիգրան Գասպարյանի հետ ներքին համաձայնություն ունի: Ըստ նախկին նախարարի ասածի՝ Տիգրան Գասպարյանը պետք է գնար Արտաշատի թատրոն, սակայն այդպես էլ չգնաց:
Այդ խոսակցություններին հաջորդել է Ամիրյանի հրաժարականը, որից հետո տնօրենը Տիգրան Գասպարյանին հրավիրել է իր աշխատասենյակ եւ առաջարկել բեմադրել որեւէ հայ հեղինակի. «Պարոն Գասպարյանն ասաց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ: Երեք շաբաթ ժամանակ տվեցի, ընդունեց պայմանն ու հեռացավ: Անցավ երկու կամ երեք ամիս, որից հետո նա հեռուստատեսությամբ խեղաթյուրեց իմ եւ իր առանձնազրույցը, դա էլ տղամարդկային չէ»:
Տնօրենը վստահեցնում է, որ Տիգրան Գասպարյանն առաջարկն ընդունել է եւ հավանության արժանացրել: Վարդան Մկրտչյանը ցույց տվեց 2015 թվականին Սունդուկյան թատրոնում գործող գեղարվեստական խորհրդի կայացրած որոշումներն ու պլանները, որտեղ Տիգրան Գասպարյանին առաջարկվել է պիես բեմադրել, բայց նա չի արել:
«Գասպարյանը փորձում է իր չարածը պարտակել եւ բարդել մեզ վրա: Նա լրատվամիջոցներին ապատեղեկատվություն է տրամադրել: Ես իրեն հարց ունեմ տալու. իր կինն իր բարեկամն էր չէ՞, որն աշխատում էր թատրունում, իր տղան իր բարեկամն է չէ՞, որը շարունակում է աշխատել այստեղ եւ թող աշխատի, ես դժգոհություն չունեմ Դավիթ Գասպարյանից»,-ասաց նա:
Վարդան Մկրտչյանն անհեթեթություն որակեց Էռնա Ավետիսյանին դեկտեմբերի 28-ից աշխատանքից ազատելու մասին հայտարարությունը՝ ասելով, որ մշակույթի նախարարությունը հաստիքացուցակը հաստատել է դեկտեմբերի 27-ին: «Մեկ օր հետո եմ ես ծանուցել, այս մասում ես սխալ չունեմ: Օրենքը տալիս է հնարավորություն, որ եթե ժամանակ չես ունենում մարդուն ծանուցելու, տալիս ես երկու ամսվա տույժ եւ մեկ ամսվա արձակման նպաստ: Մենք այդ բոլորը պահել ենք»,-ասաց Վարդան Մկրտչյանը:
Անդրադառնալով Լիլի Էլբակյանի շուրջ հնչեցրած բողոքներին՝ Վարդան Մկրտչյանը շեշտեց. «Լիլին տաղանդավորագույն բեմադրություն է արել, եւ այդ բեմադրությունը կերակրել է Սունդուկյան թատրոնը: Նման խոշոր ծավալի մուտքեր որեւէ ներկայացում վերջին տարիներին այս թատրոնի պատմության մեջ չի գրանցվել. դա վատ է՞»,- ասաց տնօրենը: Վերջինս վստահեցրեց, որ այն մարդիկ, որոնք փորձում են իրենց օրենքները պարտադրել՝ չի ստացվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT