Երևան
12 °C
Այսօր, հունվարի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված հաղորդագրությունում:
Հանդիպման մասին հաղորդել է նաև Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
Մինչ Փարիզ մեկնելը, շաբաթ օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցելԼեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Այդ հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են, և վերստին շեշտել է, որ խաղաղության գործընթացում կարևոր է Արցախի որոշիչ ձայնը և ներգրավվածությունը: Այս դիրքորոշումը քաջածանոթ է հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ ներգրավված են հանգուցալուծման գործընթացում, ընդ որում, այս շրջանակներում վերջին ամիսներին անցկացվող հանդիպումներն արձանագրել են դրական դինամիկա, ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Վերջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել էին անցյալ տարվա վերջին Միլանում, որից հետո Մամեդյարովը հայտարարեց հայաստանցի գործընկերոջ հետ ԼՂ հարցում փոխըմբռնման հասնելու մասին:
ՀՀ ԱԳՆ–ից արձագանքել էին այդ հայտարարությանը նշելով, որ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ:
«Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,–ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Անցած տարվա հուլիսից են սկսվել Ղարաբաղի հարցով Հայաստանի նոր իշխանությունների բանակցությունները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հուլիսին Բրյուսելում տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը, այսօրվանը կլինի նրանց արդեն չորրորդ հանդիպումը:
Հանդիպումները և բանակցություններն անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի և ամերիկացի Էնդրյու Շոֆերի աջակցությամբ և մասնակցությամբ, դրանց մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Ինչ հարթակներով և երբ կհրապարակվի կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար
Եվրախորհրդարանի շուրջ 5 տասնյակ պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին
ՄԱԿ-ի դատարանը կկայացնի Ադրբեջանի դեմ ՀՀ հայցի վերաբերյալ Բաքվի առաջ քաշած նախնական առարկությունների վճիռը
Դատավոր Լևոն Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, ստացել նկատողություն
ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման մասին բանակցությունների ծրագիրը. փոխնախարար
Դատավոր Ռազմիկ Մարիկյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի դեսպանի կողմից Բելգիայում Տիգրան Բալայանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքների մասին
Բացահայտվել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ
Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտնել է Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ ստանալու մասին. Politico
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 48-ամյա կինը տեղում մահացել է
Հայաստանի պատանի շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատար դիրքերում են
17 կամուրջ‚ 2 թունել‚ 5 տրանսպորտային հանգույց. ինչ աշխատանքներ են կատարվում Քաջարան-Ագարակ ճանապարհին
Ձորաղբյուրում ավտովթար-հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդները մահացել են
Ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 31-ամյա քաղաքացու դին
ԱՄՆ-ը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. թեժ պայքարից հետո ինչպես են կազմակերպվելու նախագահական ընտրությունները
Այն, որ «Բալասանյան դաշինք»-ը վայր է դրել մանդատները, մամուլից ենք իմացել, քննարկում չենք ունեցել. Ալեքսանյան
Աշնանային Երևանում ընթրեցի Իսլանդիայի նախկին առաջին տիկին, իմ լավ բարեկամ Էլիզա Ռիդի հետ. Հակոբյան (տեսանյութ)
Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին. Տոկաև
Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, սահմանափակումներ են մտցվել. հայտնի է 220 զոհի մասին
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. ովքեր են մահացածներն ու վիրավորները
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից
Միջազգային գիտաժողով, ներկայացումներ. Երևանում անցկացվում են Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները
Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Իշխան Սաղաթելյանն իր մեջ «ուժ է գտել» ու խոսել. ի՞նչ «հրաշքի» կամ «արմագեդոնի» է նա սպասում
Ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը
Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական Վիեննը համագործակցության նոր ուղղություններ կծրագրեն
Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները համագործակցության հարցեր են քննարկել
Ծաղրածուներին քաղաքական դաշտ բերել չի կարելի, Հայկ Մարությանը, թե ամոթ ունենա, հողում գլուխը կթաղի. Խաչատրյան
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին (տեսանյութ)
Շիրակի մարզպետը մեկնում է արձակուրդ. ով կփոխարինի Մուշեղ Մուրադյանին
Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. Ռուսթավելիի պողոտան փակվել է (տեսանյութ)
Մեքենաներ են բախվել, «Գազել»-ը կողաշրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)
Վրաստանում ուժեղացվել է խորհրդարանի շենքի անվտանգությունը. ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրել են լքել այն
Տնտեսության դիվերսիֆիկացում և ոչ միայն. ինչ են քննարկել Գևորգ Պապոյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը
30-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է ներկայացվել 29-ամյա համագյուղացուն. ինչ է կատարվել Մեղրաշենում
Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Քիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը․ նա աճուրդում այն գնել է 200 հազար դոլարով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT