Բրայզայի սենսացիոն ակնարկները եւ ինչու են Ադրբեջանի զորավարժությունները խուճապ առաջացրել

Երեկ Tert.am կայքում հարցազրույց էր հրապարակվել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, որը հետագայում հեռացվեց կայքից: Պարզվում է, որ երբեմն շատ օգտակար է  լրատվամիջոցների` մեկը մյուսի նյութը արտատպելու սովորությունը, որովհետեւ միայն դրա շնորհիվ մեր ձեռքի տակ է Բրայզայի ջնջված հարցազրույցի կտորներից մեկը, որտեղ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու չեն կատարվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, նախկին համանախագահն ասում է.

«Իմ փորձով կարող եմ ասել, որ որպես ամերիկացի համանախագահ, ինչպես նաեւ որպես Սպիտակ տունը ներկայացնող ԱՄՆ պաշտոնյա եւ Հարավային Կովկասում պետդեպարտամենտի պատասխանատու, միշտ էլ դժվար է եղել (եթե ոչ անհնար), որոշել, թե որ կողմն է, մասնավորապես, եղել հրադադարի ռեժիմի խախտում նախաձեռնողը կամ արդյոք որեւէ երկիր կարո՞ղ է հրահրել հրադադարի ռեժիմի խախտում, ինչպես 2008-ին դա արեց Ռուսաստանը Վրաստանի տարածք համարվող Հարավային Օսեթիայում։

Ի հակադրություն Հարավային Օսեթիայի, որի մասին ասացի, նախագահ Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկությունը շատ կառուցողական էր: Այդ առաջարկի հիմնաքարն այն է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Ղարաբաղի շուրջ գտնվող երկու, այլ ոչ թե բոլոր յոթ շրջանները, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է վերաբացի ՀՀ-ի հետ հաղորդակցության ուղիները:

Ես ենթադրում եմ (չնայած, որ հիմնված չէ որեւէ կոնկրետ պաշտոնական տեղեկատվության վրա), որ այս առաջարկությունը կարող էր նաև տեսականորեն ներառել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցության ուղիների վերաբացումը, թեպետ այս լրացուցիչ քայլը, հավանաբար, կլինի հետագա բանակցությունների թեմա:

Նախագահ Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում արված առաջարկը բավականին գրավիչ էր երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար. այն առաջարկում էր ուղի՝ Մինսկի խմբի կողմից տարվող բանակցությունների երկարատեւ փակուղուց դուրս գալու: Իսկապես, Բաքվում իմ քննարկումների ժամանակ ես նկատել եմ, որ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարներն իրական հույսեր են կապում այս առաջարկի հետ:

Ես հավատում եմ, որ նախագահ Սարգսյանը եւս իր աջակցությունն է հայտնել այդ առնչությամբ: Եվ հենց սրանով են, հավանաբար, պայմանավորված հուլիսյան իրադարձությունները, երբ փոխզիջման այս տարբերակին ընդդիմացող մի շարք անձինք կազմակերպեցին ոստիկանության գնդի գրավումը: Ադրբեջանում նույնպես կան ծայրահեղականներ, որոնք դեմ են նման փոխզիջմանը: Այդ իսկ պատճառով հարկ է նկատել, որ նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիեւը բավական համարձակ գտնվեցին՝ սատարելով նախագահ Պուտինի առաջարկը»:

ԱՄՆ նախկին համանախագահի խոսքը սենսացիոն է: Եթե վերաձեւակերպենք նրա ասածները, կստացվի հետեւյալը. մինչեւ հիմա հստակ չէ՝ ապրիլյան պատերազմը որ կողմն է սկսել, եւ ՌԴ-ն որքանով է հրահրել այն: Բայց ՌԴ-ի մատը հաստատ խառն է, ինչպես Հարավային Օսեթիայի դեպքում, այն տարբերությամբ, որ այս պատերազմից հետո Վլադիմիր Պուտինը կառուցողական առաջարկներ է արել:

«Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»,- հիշեցնենք, սա հատված է Սանկտ Պետերբուրգի Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպման հայտարարությունից: Այս ընթացքում բազմաթիվ ենթադրություններ եղան, թե ինչի մասին է խոսքը:

Բրայզան հստակ ասաց. խոսքը երկու շրջան վերադարձնելու դիմաց Ադրբեջանի եւ հնարավոր է՝ նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի հաղորդակցության ուղիների բացման մասին է: Ահա թե ինչի հետ է կապվում Սերգեյ Լավրովի լավատեսությունը ԼՂ հարցում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ: Ղարաբաղի կարգավիճակի հարց չի քննարկվում, հակառակ դեպքում Բրայզան բաց չէր թողնի դա:  Ինչպես նախկինում նշել ենք, կարգավիճակի հարցը, ըստ Պուտինի կառուցողական առաջարկի, անորոշ ժամանակով մնում է առկախված:

Նախկին համանախագահն ասում է նաեւ՝ Իլհամ Ալիեւն այս ամենին համաձայն է: Սա նրա համար հստակ է, որովհետեւ անձամբ է նկատել դա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա Բրայզան դիվանագիտական ամբողջ ճարտասանությամբ, հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավումն ու այս առաջարկին Սերժ Սարգսյանի պատասխանը կապել է իրար:

Առաջին տպավորությամբ նա կարծես թե ասում է` Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը տվեց, ու դրա համար ընդդիմացողները կազմակերպեցին ՊՊԾ գրավումը: Սակայն իրականում նա այլ բան է ակնարկում անմիջապես խոսելով այն մասին, որ Ադրբեջանում նույնպես կան ծայրահեղականներ:

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո շենքեր չեն գրավել: Հայաստանում էլ կարող էին չգրավել, եթե համապատասխան անվտանգության մարմինները աշխատեին այնպես, ինչպես իրենք են կարողանում աշխատել: 

Արդեն գրել ենք, թե ինչ ազդեցություն ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը ղարաբաղյան բանակցությունների վրա ««Սասնա ծռերը» փակեցին հողերի հանձնման թեման» հոդվածում: 

Ահա այն ամենն, ինչ ասել է Մեթյու Բրայզան: Եվ, իհարկե, զարմանալի չէ, որ հարցազրույցը հեռացվել է սկզբնաղբյուր կայքից:  Բրայզայի խոսքերի մեջ թաքնված է նաեւ այն խուճապի բացատրությունը, որ ՀՀ վերնախավն ունի այսօր մեկնարկող ադրբեջանական լայնածավալ  մեկշաբաթյա զորավարժություններից: Երեկ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ մեկ օր առաջ էլ նախարար Էդվարդ Նալբանդյանը դժգոհում էին, որ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները եւ լայնամաշտաբ զորավարժությունից 45 օր առաջ չի  տեղեկացրել դրա մասին:

Մամեդյարովն էլ կարող է ասել, որ Հայաստանը խախտելով պայմանավորվածությունները տապալում է Վլադիմիր Պուտինի առաջարկը, մերժում է նախագահների մակարդակով նոր հանդիպումը, եւ այսքանից հետո ինչու պետք է իրենք ինչ-որ պայմանավորվածություն պահեն: Ադրբեջանը թերեւս կաշկանդված չէ նաեւ ապրիլյան պատերազմից հետո վերահաստատած հանձնառությամբ, որ պետք է խստորեն պահպանվի 1994-95 թվականների զինադադարի համաձայնագիրը, ինչը իհարկե, չափազանց վտանգավոր է: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15390 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս