Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանն արդեն մի քանի օր է՝ սկսել է իր աշխատանքները։ Վերջին օրերի նիստերը բավական բուռն քննարկումներով ընթացան, ընտրվեցին ԱԺ նախագահ ու փոխնախագահներ, նիստերի դահլիճից էլ շարունակվեց «Լուսավոր Հայաստան» - «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերի հակամարտությունը, որը սկսվել էր դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նոր խորհրդարանի վերաբերյալ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։
- Պարոն Վարդանյան, նոր խորհրդարանն արդեն վերջնական ձեւավորմանն է հասել։ Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք մեկնարկը, եւ ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ 7-րդ գումարման Ազգային ժողովից, թեպետ դեռ մի քանի նիստ է կայացել։
- Բարդ է ընդհանրական գնահատական տալը, որովհետեւ նման գնահատական տալու համար անհրաժեշտ է մի քիչ ավելի երկար ժամանակ դիտարկել խորհրդարանի ժամանակը, որ կարողանանք պարզել տարաբնույթ հարցերի վերաբերյալ ինչպիսի մոտեցումներ ունեն պատգամավորները։ Ակնհայտ է, որ դեռեւս շատ քիչ հարցեր են քննարկվել, որոնք կարող են բանավեճի առարկա դառնալ, որոնք կարող ենք ցույց տալ մոտեցումների տարբերությունները կամ նմանությունները, բայց արդեն իսկ երեւաց, որ պարբերաբար շատ սուր հակամարտություն է լինելու «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջեւ։ Եւ այդ հակադրությունը հիմնականում վերաբերելու է արտաքին քաղաքականության խնդիրներին եւ նաեւ բիզնես ոլորտին վերաբերող որոշակի հարցերի։ Նոր ԱԺ-ի մեկնարկը ցույց տվեց, որ, ըստ էության, կան հարցեր, որոնց շուրջ կա կոնսենսուս՝ բոլոր 3 խմբակցությունների միջեւ, եւ դա հիմք է տալիս ենթադրելու, որ հետայսու էլ կարող են լինել այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ նույնպես կլինի համաձայնություն, ինչպես, օրինակ, ԱԺ նախագահի ընտրության ժամանակ։ Բայց, մի կարեւոր դիտարկում, արդեն «Իմ քայլը» խմբակցության որոշակի մոտեցումներ, իմ կարծիքով, պարբերաբար առաջացնելու են «Իմ քայլ»-ի ընտրողների մի հատվածի դժգոհությունը։
- Ինչպես, օրինակ, ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին ընտրելու դեպքում։
- Այո, ինչպես հենց այդ ընտրության դեպքում եղավ։ Եւ դա պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը՝ նախընտրական փուլի ժամանակ բազմաթիվ հարցեր չեն ներկայացվել հանրային քննարկման, տարբեր պատճառներով իհարկե, եւ, ըստ էության, դա նշանակում է, որ այդ հարցերի վերաբերյալ կարող են տարբեր տեսակետներ լինել «Իմ քայլ»-ի ընտրողների շրջանում՝ հատկապես հաշվի առնելով, որ «Իմ քայլ»-ի ընտրողները մեծամասնություն են։ Այսինքն՝ նրանց ընտրողները բազմաշերտ են՝ տարբեր գաղափարախոսություններ ու մոտեցումներ ունեցող մարդիկ։ Մյուս կողմից էլ «Իմ քայլ»-ի ներսում կա բազմակարծություն, ոչ միայն խմբակցության, դա դաշինք է նաեւ, եւ տարբեր հարցերի դեպքում իրենք կարող են գալ կոնսենսուսի, ինչպես ԱԺ փոխնախագահի ընտրության ժամանակ, ուրիշ հարցերի դեպքում էլ ի հայտ կգան բնական բանավեճեր, ընդհուպ՝ կոնֆլիկտներ, եւ այլն։ Էլի պետք է նշեմ այն փաստը, որ շատ-շատ հարցեր հանրային դիսկուրսում չեն քննարկվել, այդ թվում՝ «Իմ քայլ»-ի ներսում, հենց այն պատճառով, որ դաշինքը նոր է ձեւավորվել, ինքը էկլեկտիկ է, եւ այս ժամանակահատվածում հնարավոր չէր լինելու բոլոր հարցերը նախապես քննարկել, հասկանալ՝ ինչպիսի մոտեցումներ կան եւ այլն։ Սա առաջին հանգամանքը։ Իսկ երկրորդն այն է, որ կան գաղափարական տարբերություններ հենց «Իմ քայլ»-ի ընտրողների ներսում։ Սա մոտ է իմ առաջին ասածին, բայց առաջին ասածս վերաբերում է նրան, որ դեռեւս չքննարկված թեմաների գործոնով էր պայմանավորված դժգոհությունը, երկրորդի դեպքում՝ ուղղակի կան գաղափարական տարբերություններ «Իմ քայլ»-ի ընտրողների ներսում։ Բայց երրորդ կոմպոնենտն էլ ավելացնեմ․ «Իմ քայլը», այսպես ասած, արդյունավետ ու առողջ փիար չի իրականացնում, որպեսզի իր ընտրողներին, հանրությանը մատչելի, օպերատիվ ու համոզիչ կերպով ներկայացնի իր դիրքորոշումն ու մոտեցումները։
- Իսկ դա ինչի՞ հետ է կապված, չե՞ն կարողանում, թե՞ չեն հասցնում։
- Գիտեք, հավանաբար այտեղ երկու գործոնն էլ ինչ-որ չափով կան։
- Պարոն Վարդանյան, վերադառնալով ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների հակամարտությանը՝ Ձեր կարծիքով ի վերջո «Իմ քայլ»-ին հակակշիռ ո՞ր ուժն է լինելու։
- Ես գտնում եմ, որ հակակշիռ բառն այս պարագայում այդքան էլ ճիշտ չէ ընտրված։ Ընդդիմադիր խմբակցությունները հակակշիռ չեն կառավարող խմբակցությանը կամ կառավարությանը։ Այստեղ լրիվ այլ տերմին երեւի օգտագործենք եւ պարզաբանենք, թե ինչ ենք մենք ակնկալում ընդդիմադիր խմբակցություններից։ Ընդդիմադիր խմբակցություններից մենք կարող ենք ակնկալել այլընտրանքային քաղաքականությունների առաջ քաշում, այսինքն՝ կառավարող ուժի դիրքորոշումից տարբերվող քաղաքականություններ։ Հետո, մենք կարող ենք եւ իրավունք ունենք ակնկալել քննադատություն՝ ուղղված կառավարող ուժի տեսակետներին, մոտեցումներին, եւ նպաստել քաղաքացիների կողմից քաղաքականությունների ավելի խորքային ընկալմանը․ երբ կառավարող խումբը ներկայացնում է իր մոտեցումը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները քննադատություն են հնչեցնում, երրորդ կողմը՝ քաղաքացիները, լրագրողները, փորձագիտական համայնքը շատ ավելի լավ կարող են պատկերացնել այդ քաղաքականության էությունը, շատ ավելի լավ կարող են հասկանալ՝ որոնք են այդ քաղաքականության ուժեղ եւ թույլ կողմերը։
- Այնուամենայնիվ, ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի փոխադարձ քննադատություններից ի՞նչ կարող ենք հասկանալ, պայքարում են, ինչպես ասում են, միակ եւ իրական ընդդիմության դերը զբաղեցնելու համա՞ր։
- Նորմալ է, երբ խմբակցությունները նաեւ մեկը մյուսի հետ են կոնֆլիկտի մեջ լինում, մեկը մյուսի հետ են մրցում, այստեղ խնդիր չկա։ Նաեւ այս նստաշրջանի սկիզբը ցույց տվեց, որ այո, շատ ավելի ակնհայտ կերպով ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են իրար քննադատում, բայց, այնուամենայնիվ, որոշակի հարցերում նրանք անհամաձայնություն ունեն կառավարող ուժի նկատմամբ։ Կարծում եմ, որ հետագայում բազմապիսի հարցեր են լինելու, երբ մի դեպքում ԼՀԿ-ն կարող է ընդդիմանալ իշխող ուժի առաջարկին կամ մոտեցմանը, մյուս դեպքում նույն կերպ իրեն կարող է պահել ԲՀԿ-ն, եւ իհարկե հնարավոր է երկուսի մոտեցումներն էլ որոշակի հարցերում համահունչ լինեն, ինչպես, օրինակ, Արարատ Միրզոյանի ընտրութան ժամանակ։
- Ո՞ր ուժն ավելի անկեղծ քննադատություն ցույց կտա իշխող ուժի մոտեցումներին, որովհետեւ ԲՀԿ-ն կարծես ավելի «ոչ ընդդիմադիր» կեցվածքում է։
- Դա խաբուսիկ է, ինչ-որ տեղ՝ նաեւ մարտավարություն։ Ուղղակի ԲՀԿ-ին ձեռնտու է կառավարող ուժին խիստ չընդդիմանալը՝ հասկանալի պատճառներով․ ԲՀԿ-ն շատ լավ գիտի, որ իր նկատմամբ հարուցել է շատ լուրջ անվստահություն՝ կապված իր անցյալի հետ, այդ թվում՝ մոտակա անցյալի հետ։ Բավական է միայն հոկտեմբերի հայտնի քվեարկությունը հիշել, որը հիմք հանդիսացավ ժողովրդի լուրջ մոբիլիզացիայի։ Այդ խնդիրը ստեղծողների թվում էր հենց ԲՀԿ-ն, իսկ ԼՀԿ-ն, այսինքն՝ նախորդ ԱԺ-ի ԵԼՔ խմբակցությունը, ըստ էության, պաշտպանեց հանրության ուզած օրակարգը։ Հիմա, հասկանալով այդ ամենը, նաեւ հասկանալով, որ խոշորացույցի տակ անընդհատ զննվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի եւ նաեւ այլ, այսպես ասած, բիզնես շահեր ունեցող պատգամավորների գործունեությունը, բնականաբար նրանք փորձելու են խիստ կերպով չընդդիմանալ կառավարող ուժին։ Առնվազն կարճաժամկետ կտրվածքով այս խմբակցությունը փորձելու է ավելի մեղմ կտրվածքով հանդես գալ։
- Պարոն Վարդանյան, 7-րդ գումարման Ազգային ժողովը քաղաքակա՞ն խորհրդարան կլինի՝ հաշվի առնելով, ինչպես ինքներդ նշեցիք, բիզնես շահեր ունեցող պատգամավորների ներկայության հանգամանքը։ Որովհետեւ նախորդ Ազգային ժողովներում մենք տեսել ենք, որ նման պատգամավորները, ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ինչ-որ չափով ապաքաղաքականացրել են խորհրդարանը։
- Տեսեք, ամենամեծ ցանկության դեպքում էլ փոքրամասնությունը չի կարող ապաքաղաքականացնել խորհրդարանը, թեեւ այս բառի հանդեպ որոշակի վերապահումներ ունեմ։ Բայց, իմ կարծիքով, եթե անգամ որեւէ մեկի գործունեությունը այս կամ այն կերպով վերաբերում է իշխանության բաշխմանը, ռեսուրսների բաշխմանը եւ տնօրինմանը, ապա սա էլ քաղաքական գործունեություն է։ Այլ բան, եթե ասենք, որ, օրինակ, նախկինում վարած քաղաքականությունը, այն քաղաքականությունը, որը կար նախորդ խորհրդարանում, եւ, ընդհանրապես, իշխանության ներսում, հակասահմանադրական էր, հակաիրավական էր, հակադեմոկրատական էր, չէր համապատասխանում օֆիցիալ, ֆորմալ ձեւերին, այ սա է հարցը։
- Եւ այդ քաղաքականությունը, փաստորեն, ոչ թե ընդդիմությունից էր գալիս, այլ հենց իշխանությունից։
- Իհարկե։ Ամեն դեպքում, մենք ունենք արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված մեծամասնություն, այդ մեծամասնությունը բաղկացած է հիմնականում ակտիվ եւ հեղափոխության ժամանակ շատ լուրջ գործունեություն ցուցաբերած մարդկանցից, եւ նաեւ բանիմաց մարդկանցից, մենք նաեւ ունենք քաղաքացիական հասարակություն, որը մոլեռանդ կերպով հետեւում է իրադարձություններին եւ փորձում է վերահսկել յուրաքանչյուր գործողություն։ Եւ այս ամենը, բնականաբար, թույլ չի տա հակասահմանադրական, հակաիրավական, հակադեմոկրատական քաղաքականություն իրականացնել խորհրդարանում, որովհետեւ քաղաքական հիմնական դիսկուրսները, տարատեսակ քաղաքական քննարկումները պետք է արտացոլվեն այդտեղ։ Կարծում եմ նաեւ՝ առողջ դեբատների մշակույթը նույնպես կարմատավորվի խորհրդարանում։ Եւ անկախ նրանից՝ փոքրամասնության որոշ պատգամավորներ կփորձեն ոչ դեմոկրատական բովանդակություն ունեցող քննարկումներ ծավալել, թե ոչ։ Իհարկե, դա կլինի, հիմա էլ ենք տեսնում, որ այս խորհրդարանն անմասն չի լինի նման հռետորաբանությունից, ոչ դեմոկրատական մտածելակերպից։ Բնական է դա, որովհետեւ, թեեւ խորհրդարանի մեծամասնությունը զերծ է նման բնորոշիչից, բայց փոքրամասնության շրջանակներում կան որոշակի պատգամավորներ, որոնք, այսպես ասած, հին Հայաստանից մնացած են, հին Հայաստանի արժեքներ կրողներ են։ Այդպիսիք կան նաեւ այսօրվա խորհրդարանում։ Բայց ինչ-որ տեղ համոզված եմ, որ իրենք չեն կարող լինել մեծամասնություն։ Եւ Հայաստանում քաղաքական, քաղաքացիական դեմոկրատիայի արմատավորումից է կախված՝ մյուս ընտրություններին նման պատգամավորներ կլինեն խորհրդարանում, թե ոչ։ Որքան այդ մշակույթը խորը արմատավորվի, այնքան հավանականությունը մեծ է լինելու, որ հաջորդ ընտրություններին նույնիսկ փոքրամասնությունում մենք չենք ունենա այդպիսի պատգամավորներ։
- Մենք գնո՞ւմ ենք քաղաքական ու քաղաքացիական դեմոկրատիայի արմատավորման ճանապարհով։
- Անշուշտ գնում ենք։ Մենք այս առումով, որպես հանրություն, կատարել ենք մեր առաջին քայլերը։ Մենք գրեթե զրոյից սկսում ենք դեմոկրատական պետության կառուցումը, միայն թե կա հատկապես դատական իշխանության վերափոխումը արագացնելու անհրաժեշտություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT