Համազգայինում եռուզեռ է. թատրոնի առաջնախաղը կլինի վերանորոգված, վերափոխված դահլիճում

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում արդեն մի քանի օր է՝ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Թատրոնի տնօրենի ժՊ Արման Նավասարդյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգում են նաեւ բեմը: «Վաղը, կամ մյուս օրը մենք կունենանք նոր կուլիսներ, ետնավարագույր, դահլիճի համար նոր հատակագորգ. այդ ամենն առած է, ուղղակի պետք է այստեղ մասերի բաժանենք եւ տանենք դահլիճ»,-ասաց տնօրենի ԺՊ-ն:

Վերջինիս վստահեցմամբ՝ վերանորոգման աշխատանքների համար որեւէ լումա չի ներդրվել պետական բյուջեից թատրոնին հատկացվող գումարներից: Բյուջեի գումարները նախատեսում են նոր ներկայացումների համար ծախսել: Նավասարդյանի խոսքով՝ ամեն ինչ արվել է թատրոնի աշխատակիցների, տարբեր ընկերների հովանավորությամբ. «Մոսկվայից 3 արկղ լամպեր են ուղարկվել, որը բավականին գումար է կազմում»:

Բացի այդ, Համազգայինի դերասաններն օրեր առաջ թատրոնի ճեմասրահ՝ իր նախկին տեղն են վերադարձրել Սոս Սարգսյանի մեծադիր նկարը, որը նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի օրոք հանվել էր այդտեղից։ 

Տեխնիկական փոփոխություններից զատ՝ թատրոնում աշխատակազմի փոփոխություն է եղել, որը, սակայն, Նավասարդյանի նախաձեռնությամբ չի արվել: «Նախկին փոխտնօրեն Սահականուշ Սահակյանն էր հեռացման դիմում ներկայացրել, սակայն մակագրվել է Չալդրանյանի ձեռքով, ես ընդամենը ազատման հրամանն եմ տվել: Մենք ունեինք մեկ փոխտնօրենի տեղ, որը այլեւս զբաղեցված է»,-ասաց տնօրենի ժՊ-ն: Նավասարդյանը թատրոնի փոխտնօրենի պաշտոնում նշանակվել է Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանին:

Արման Նավասարդյանը հայտնեց, որ Համազգայինում հունվարի 28-ին առաջնախաղ է սպասվում: Ներկայացվելու է դոկումենտալ թատրոնի սկզբունքներով բեմադրված Նարինե Գրիգորյանի, Վարշամ Գեւորգյանի եւ Արման Նավասարդյանի «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը. այն հիշողություն է պատերազմի եւ կիսատ թողնված մանկության մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48410 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել